00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
21:25
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ինչու Ադրբեջանն այն չէր վերցնում․ Տիգրան Աբրահամյան

© Sputnik / Aram NersesyanԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը - Sputnik Արմենիա, 1920, 08.01.2025
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ թե՛ Ալիևը, թե՛ միջազգային դերակատարները խոսում էին Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անխուսափելիության մասին, և դա միայն Փաշինյանն է հերքում։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա ելույթին՝ մասնավորաբար առանձնացնելով նրա դժգոհությունը, թե «2004 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի դիրքորոշումն են պաշտպանել»:
Ըստ Աբրահամյանի՝ այս հայտարարությունն ավելի վաղ` 2016 թվականի աշնանն Ադրբեջանի կառավարության նիստում Ալիևի արտահայտած դժգոհության շարունակությունն էր, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Նա նաև հիշեցնում է, որ 2021 թվականին՝ 44-օրյա պատերազմից մոտ 1 տարի անց, երբ Ալիևը Արցախի օկուպացված Քաշաթաղի շրջան էր այցելել, իր շուրջը հավաքված մարդկանց ասում էր, որ եթե իրադարձություններն իրենց սցենարով չշարժվեր, ապա այս շրջանը մնալու էր Հայաստանին:
«Փաստացի Ալիևը, միջազգային հիմնական դերակատարներն ուղղակի կամ անուղղակի խոսում էին Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անխուսափելիության մասին, և միայն փաշինյանական կացնային քարոզչությունն է, որ մինչև հիմա, Արցախի հանձնումն արդարացնելու համար, հասարակության մի հատվածին դեռ շարունակում է համոզել, թե 1996 թվականի Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո Արցախն արդեն հանձնված էր»,- նշում է Աբրահամյանը։
Հավելում է՝ Փաշինյանն էլ այդպես էլ չի ասում, որ եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ապա ինչու Ադրբեջանն այն չէր վերցնում ու դա փուլերով արեց 2020 և 2023 թվականներին, այն էլ` պատերազմի միջոցով:
Աբրահամյանը նաև անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Փաշինյանի առաջարկած բանավեճին չմասնակցելուն։ Ընդդիմադիր պատգամավորը հռետորական հարց է ուղղում՝ Սերժ Սարգսյանն ի՞նչը ապացուցեր, որ մածունը սպիտա՞կ է:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: ՀՀ երեք նախագահների գրասենյակները հայտարարություններ էին տարածել՝ կեղծ և սուտ անվանելով Փաշինյանի պնդումները։ Դրանից հետո Փաշինյանը հերթական գրառումն արեց՝ բանավեճի հրավիրելով ՀՀ երեք նախագահներին։ Բայց նրանք երեքն էլ մերժեցին Փաշինյանի հրավերը։
Լրահոս
0