00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը Փաշինյանը կրկին հիշատակել է «5-րդ շարասյան» մասին

Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԱԾ-ն թարմացնելու պրոցես է պետք սկսել։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գոհունակությունն է հայտնել, որ ԱԱԾ աշխատակիցները 2024 թվականին կարողացել են լուծել «5-րդ շարասյան» խնդիրը, անհավանական թվացող մեծության ցանցեր բացահայտել: Այս մասին, վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, նա ասել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված նիստում՝ անդրադառնալով ԱԱԾ-ի դերակատարմանը հակահետախուզության ոլորտում։
«Մենք այդքան քաղաքական մակարդակներում խոսել ենք գործակալական ցանցերի մասին, խոսել ենք 5-րդ շարասյուների մասին, բայց Ազգային անվտանգության ծառայությանը նախորդ տարիներին հաջողվել է շատ, կներեք, նույնիսկ անհավանական թվացող մեծության ցանցեր բացահայտել: Եվ սա, կարծում եմ՝ ծառայության գործունակության և զարգացման ևս շատ կարևոր ապացույց է»,- նշել է վարչապետը։
Չնայած իր գոհունակությանը ծառայության աշխատակիցներից, միևնույն ժամանակ նա նաև ընդգծել է, որ ԱԱԾ-ն թարմացնելու պրոցես է պետք սկսել, բայց այդ ամենն անել` հենվելով լավագույն և փորձառու կադրերի վրա։ Շեշտել է նաև, որ վերջին տարիներին երիտասարդ կադրերի բավականին տեսանելի հոսք կա դեպի ծառայություն։
Փաշինյանն իր ելույթում նաև ընդգծել է հատուկ ստորաբաժանման ստեղծումը և զարգացումը, որի առանցքային և կարևոր նպատակներից մեկը Հայաստանի Հանրապետությունով անցնող միջազգային կոմունիկացիաների և ընդհանրապես ենթակառուցվածքների գործունեության ապահովումն է:
Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի նոյեբերի 1-ից ԱԱԾ–ում արդեն իսկ գործում է ՀՀ իշխանությունների նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համար ստեղծված հատուկ ստորաբաժանումը։
Փաշինյանը դեռ այն ժամանակ հայտարարել էր, որ այդ ստորաբաժանման գործառույթը պետք է լինի ՀՀ–ով անցնող տարաշրջանային և միջազգային ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս ենթակառուցվածքներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը։
Լրահոս
0