https://arm.sputniknews.ru/20231102/khaghaghutjan-khachmeruk-nakhagtsi-hamar-steghtsvats-aats-stvorabazhanumn-arden-gvortsum-e-68100818.html
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի համար ստեղծված ԱԱԾ ստորաբաժանումն արդեն գործում է
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի համար ստեղծված ԱԱԾ ստորաբաժանումն արդեն գործում է
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՀՀ ԱԱԾ կազմում ստեղծված ստորաբաժանման գործառույթը պետք է լինի ՀՀ–ով անցնող տարաշրջանային և միջազգային ճանապարհների և մարդկանց... 02.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-02T12:35+0400
2023-11-02T12:35+0400
2023-11-02T12:56+0400
նիկոլ փաշինյան
խաղաղության խաչմերուկ
տրանսպորտային միջանցք
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/03/39327946_0:52:1100:671_1920x0_80_0_0_8df23ed1c75f6c32cb47ce1d7dea9d8d.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 1–ից ԱԱԾ–ում արդեն իսկ գործում է ՀՀ իշխանությունների նախաձեռնած՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համար ստեղծված ստորաբաժանումը։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ԱԱԾ հատուկ այս ստորաբաժանման մասին։Ըստ վարչապետի` ՀՀ ԱԱԾ կազմում ստեղծված ստորաբաժանման գործառույթը պետք է լինի ՀՀ–ով անցնող տարաշրջանային և միջազգային ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս ենթակառուցվածքներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը։Հիշեցնենք, որ 2023 թ. հոկտեմբերի 17–ին Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ ՀՀ–ն պատրաստ է վերականգնելու Մեղրիի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն ՀՀ–ն և Ադրբեջանը, այլև ՀՀ-ի հարավային շրջանները հյուսիս–արևմտյան շրջանների հետ։ Նրա խոսքով` ՀՀ–ում այս նախագիծն անվանում են «հայկական խաչմերուկ»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/03/39327946_285:60:1100:671_1920x0_80_0_0_f68d94b27aa66ff7535217b11bd6d60c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, խաղաղության խաչմերուկ, տրանսպորտային միջանցք, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
նիկոլ փաշինյան, խաղաղության խաչմերուկ, տրանսպորտային միջանցք, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի համար ստեղծված ԱԱԾ ստորաբաժանումն արդեն գործում է
12:35 02.11.2023 (Թարմացված է: 12:56 02.11.2023) Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՀՀ ԱԱԾ կազմում ստեղծված ստորաբաժանման գործառույթը պետք է լինի ՀՀ–ով անցնող տարաշրջանային և միջազգային ճանապարհների և մարդկանց անվտանգության ապահովումը։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 1–ից ԱԱԾ–ում արդեն իսկ գործում է ՀՀ իշխանությունների նախաձեռնած՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համար ստեղծված ստորաբաժանումը։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ԱԱԾ հատուկ այս ստորաբաժանման մասին։
«Իհարկե, նախկինում այդ ուղղությամբ մենք որոշակի նախապատրաստական աշխատանքներ արել ենք, քանի որ մեր ծրագրերում այդ նախաձեռնությունը կար։ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումն արդեն ձևավորված է ու շոշափելի ձևով կահավորված։ Գործնականում այն երեկվանից արդեն սկսել է իր աշխատանքները»,– տեղեկացրեց նա։
Ըստ վարչապետի` ՀՀ ԱԱԾ կազմում ստեղծված ստորաբաժանման գործառույթը պետք է լինի ՀՀ–ով անցնող տարաշրջանային և միջազգային ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս ենթակառուցվածքներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը։
Հիշեցնենք, որ 2023 թ. հոկտեմբերի 17–ին Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ ՀՀ–ն պատրաստ է վերականգնելու Մեղրիի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն ՀՀ–ն և Ադրբեջանը, այլև ՀՀ-ի հարավային շրջանները հյուսիս–արևմտյան շրջանների հետ։ Նրա խոսքով` ՀՀ–ում այս նախագիծն անվանում են «հայկական խաչմերուկ»։