00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
31 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
30 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրականացած և չիրականացած կանխատեսումներ. ինչ հետևանքներ են դրանք ունենալու մեզ համար

© Photo : Public domainՆոստրադամուս
Նոստրադամուս - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2025
Նոստրադամուս
Բաժանորդագրվել
Անպայման պետք է գնալ ցանկացած կանխատեսման հետևից և տեսնել՝ արդյոք այն իրականությո՞ւն է դառնում։
Յուրաքանչյուր տարվա սկզբին բոլորը սովորաբար սկսում են կանխատեսումներ անել։ Դա ամենահաճելի զբաղմունքն է, որովհետև եթե ճիշտ կանխատեսեցիր, հետո երջանիկ հնարավորություն կունենաս հպարտորեն հայտարարելու՝ ասում էի, չէ՞։ Այնինչ, ձեր սխալ կանխատեսումները մի տարուց բացարձակ որևէ մեկը չի հիշի։
Բայց ես կհիշեցնեմ։ Անցած տարվա սկզբին աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկի՝ բրիտանական «Ֆայնենշլ թայմս» թերթի փորձագետները շատ կարճ ու կոնկրետ պատասխաններ էին տվել 2024 թվականի իրադարձությունների վերաբերյալ։ Նկատե′ք, մերոնք երբեք նման միամիտ բան չեն անում՝ Նոստրադամուսի օրինակով այնպիսի լղոզված ու անհասկանալի գուշակություններ են անում, որ մարդ ակամա տարակուսում է՝ եղբա′յր, համոզվեցինք, որ դու չափազանց խելոք ես ու տեղեկացված, բայց ախր, ասածիցդ բան չհասկացանք՝ կողմ ըլլալով, դե՞մ ես։
2024-ը Իլոն Մասկի տարին էր. շահում է նա, ով զարկ է տալիս գիտատեխնիկական առաջընթացին
Բրիտանացի վերլուծաբանները այնքան էլ լավ չեն տիրապետում երկար խոսելու, բայց ոչինչ չասելու նուրբ արվեստին։ Եվ այն հարցին, թե արդյոք Դոնալդ Թրամփը կընտրվի՞ Ամերիկայի նախագահ, անցած տարվա սկզբին շատ հստակ պատասխանել էին. «Ո′չ, չի ընտրվի»։ Հիմա երևի ամեն ինչ անում են բացատրելու համար, թե ինչու սխալվեցին։ Ու դա էլ արվեստ է, որովհետև դեռ Ուինսթոն Չերչիլն էր ժամանակին ասել՝ քաղաքագետը պետք է կարողանա կանխատեսել, թե ինչ է կատարվելու վաղը, մեկ շաբաթից, մեկ տարուց, իսկ հետո բացատրել, թե ինչու այդ ամենը չկատարվեց։
Բոլոր դեպքերում, մեր վարչապետի ասած «իրական Հայաստանի» վրա Թրամփի ընտրվելը հաստատ սթափեցնող ազդեցություն կունենա։ Այդ մարդը չի սիրում պարտվածներին, իսկ մենք պարտված ենք, չի սիրում խնդրողներին, իսկ մենք խնդրող ենք, չի սիրում աջակցել առանց փոխհատուցման, իսկ մենք տալու բան չունենք, և վերջապես՝ այնքան էլ մեծ նշանակություն չի տալիս դեմոկրատական արժեքներին, այնինչ, մեր իշխանությունների կողմից ամեն պատեհ ու անպատեհ առիթով հիշատակվող «ժողովրդավարության բաստիոն» բառակապակցությունը վաղուց արդեն զանազան կատակների թեմա է դարձել։ Եվ ուրեմն, կարելի է կանխատեսել, որ Թրամփը իրական Հայաստանը կդարձնի շատ ավելի իրական, մեզ էլ՝ շատ ավելի իրատեսական, ինչը, համաձայնե′ք, բոլորովին էլ վատ չէ։
Երկրորդ կարևոր հարցը, որը մեկ տարի առաջ տվել են «Ֆայնենշլ թայմսի» փորձագետներին, սա էր. «Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի զինված առճակատումը կվերաճի՞ տարածաշրջանային հակամարտության»։ «Ո′չ, չի վերաճի»,- պատասխանել էին բրիտանացի վերլուծաբանները՝ սխալվելով երկրորդ անգամ։ Ինչպես գիտենք, տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ Իսրայելն առճակատվեց ոչ միայն ՀԱՄԱՍ-ի, այլև «Հզբոլահի» ու Եմենի հութիների հետ, մտավ Լիբանան, հարված հասցրեց Իրանին, իսկ Սիրիայում տապալվեց Բաշար Ասադի ռեժիմը։ Արդյունքում ո՞վ շահեց։ Քաղաքագետները միաբերան պատասխանում են՝ Թուրքիան։
Եվ ուրեմն, կարելի է ակնկալել, որ այս տարի շատ ավելի հրատապ կդառնա Սյունիքով անցնող այն ճանապարհի հարցը, որը Բաքուն կարող է կապել Նախիջևանի և Թուրքիայի հետ, և որը մեր երկու հարևանները համառորեն շարունակում են «Զանգեզուրի միջանցք» անվանել։ Որովհետև տարեցտարի ավելի ու ավելի մեծ կշիռ ձեռքբերող Թուրքիայի համար իր ազդեցությունը թյուրքալեզու և մահմեդական երկրներում է′լ ավելի լայն տարածելու հիանալի հնարավորություն է սա ։ Եթե Հայաստանում գտնվի գեթ մի քաղաքական ուժ, որը հիմնավորի, թե ինչպես կարելի է բոլոր կողմերի համար միանգամայն ընդունելի լուծում գտնել և վերականգնել ավտոմեքենաների ու գնացքների երթևեկությունը Սյունիքով՝ առանց խախտելու Հայաստանի ինքնիշխանությունը, խոստանում եմ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում անվերապահորեն քվեարկել այդ ուժի օգտին։
Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե բրիտանացի մասնագետներն ամեն ինչ սխալ են կանխատեսել։ «Չինաստանը ռազմական գործողություններ կսկսի՞ Թայվանի դեմ» հարցին նրանք բացասական պատասխան են տվել ու չեն սխալվել։ «Ոչ» են ասել նաև, երբ նրանց հարցրել են. «Կշարունակե՞ն արդյոք Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ֆինանսավորել Ուկրաինային»։ Եվ նույնիսկ կադրային հարցում են ճիշտ կողմնորոշվել՝ գուշակելով, որ Եվրախորհրդարանի 2024 թվականի ընտրություններից հետո Եվրահանձնաժողովի նախագահ կվերընտրվի Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Քիմ Քարդաշյան - Sputnik Արմենիա, 1920, 28.12.2024
Քիմ Քարդաշյանը՝ քաղաքապե՞տ. երբեմն իրականանում են ամենաանհավանական կանխատեսումները
Գիտեմ, որ հիմա շատերն ասում են՝ ի՜նչ կարիք կա վերհիշելու անցյալը. չէ՞ որ 2024-ն արդեն մի շաբաթ է, ինչ անցել է պատմության գիրկը։ Համաձայն չեմ, ավելին, միշտ հաստատ համոզված եմ եղել, որ անպայման պետք է գնալ ցանկացած կանխատեսման հետևից և տեսնել՝ արդյոք այն իրականությո՞ւն է դառնում։ Այլապես կվերածվենք մի մարդու, որի մասին լեհ հայտնի երգիծաբան Վեսլավ Բրուձինսկին ասել է. «Նա ամեն ինչ կանխատեսել էր, չէր կանխատեսել միայն, որ իր բոլոր կանխատեսումները կկատարվեն»։
Լրահոս
0