00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2024-ը Իլոն Մասկի տարին էր. շահում է նա, ով զարկ է տալիս գիտատեխնիկական առաջընթացին

© Getty Images / Anna MoneymakerԻլոն Մասկ, Դոնալդ Թրամփ
Իլոն Մասկ, Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2024
Բաժանորդագրվել
Թեև «Թայմ» ամերիկյան պարբերականն այս ամիս Տարվա մարդ ճանաչեց Դոնալդ Թրամփին, բազմաթիվ քաղաքագետներ ու մեկնաբաններ պնդում են՝ իրականում 2024-ի մարդը Իլոն Մասկն է։
Եվ բոլորովին պատահական չէ, որ գնալով ավելի ու ավելի բարձր են հնչում շշուկները՝ Թրամփի փոխարեն երկրի ղեկավարի պարտականությունների առնվազն մի զգալի մասը կատարելու է, այսպես ասած, «համանախագահը», այսինքն՝ Իլոն Մասկը։ Այդ ասեկոսներն ի վերջո այնքան հաճախակի դարձան, որ Թրամփը ստիպված եղավ մեկնաբանել դրանք։ Մեջբերեմ. «Իզուր մի′ շահարկեք այն միտքը, թե ես ձեռքիցս բաց եմ թողնելու պետության ղեկը և այն հանձնելու եմ Իլոն Մասկին։ Ո′չ, չի′ լինելու նման բան։ Ես ինձ ապահովագրված եմ զգում նման հեռանկարից, քանզի նա նախագահ չի դառնալու։ Գիտե՞ք, թե ինչու Մասկը չի կարող ԱՄՆ-ի նախագահ լինել։ Շատ պարզ պատճառով՝ էստեղ չի ծնվել»,- կեսլուրջ-կեսկատակ ասել է Դոնալդ Թրամփը։
Թրամփի բացվող ախորժակը. Գրենլանդիայից մինչև Պանամայի ջրանցք` չհաշված Կանադան
Իսկապես, Իլոն Մասկը 1971 թվականին ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Կանադա, այնտեղից էլ տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Իսկ ամերիկյան սահմանադրությունն, ինչպես գիտեք, պահանջում է, որ նախագահն անպայման ԱՄՆ-ում ծնված լինի։ Ճիշտ է, այդ նույն սահմանադրությունը ոչինչ չի ասում «համանախագահի« կամ «ստվերային նախագահի» մասին, այնինչ, հայտնի է, որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ պետությունն իրականում ղեկավարել են մարդիկ, որոնք պաշտոնապես ո′չ նախագահ են եղել, ո′չ էլ վարչապետ։
Հիշենք թեկուզ Դեն Սյաո Պինին Չինաստանում կամ Յարոսլավ Կաչինսկուն Լեհաստանում, վերջապես՝ Բիձինա Իվանիշվիլիին մեր հարևան Վրաստանում։
Ի դեպ, մի 10 տարի առաջ, երբ Հայաստանը վերածվում էր պառլամենտական հանրապետության, շատերը կանխատեսում էին, որ նման «ստվերային» դեր կստանձնի նաև մեր երրորդ նախագահը։ Հիմա արդեն դժվար է ասել, թե այդ դեպքում ինչպես կզարգանային իրադարձությունները, բայց շատ ճիշտ եք, դրա շուրջ բանավեճ ծավալելն արդեն նույնքան անիմաստ է, որքան վիճելն այն մասին, թե արդյոք բոլոր նախկին նախագահները ղարաբաղյան բանակցությունները տանում էին դեպի Արցախի հանձնում։ Վերադառնանք Իլոն Մասկին։
Որոշ մասնագետներ համոզված են՝ Իլոն Մասկը հսկայական դեր խաղաց Թրամփի հաղթանակն ապահովելու գործում։ Չէ′, խոսքը բոլորովին այն տասնյակ միլիոնների մասին չէ, որոնք Մասկը հատկացրեց նորընտիր նախագահի ընտրարշավին՝ Թրամփն էլ աղքատներից չէ։ Ուղղակի վերլուծաբանները պնդում էին, որ Ջո Բայդենին փոխարինած և հավերժ ժպտացող Քամալա Հարիսը կշահի երիտասարդ ընտրողների սիրտը, բայց այդպես չեղավ՝ երիտասարդներին ավելի շատ գերեց Թրամփի կողքից չհեռացող Իլոն Մասկը, որին նրանք ընկալեցին որպես գիտատեխնիկական առաջընթացի խորհրդանիշ։
Իսկ այն, որ Մասկն իրոք գիտատեխնիկական առաջընթացի խորհրդանիշն է, երևի, ապացուցելու կարիք չկա։ Ժամանակակից երիտասարդը բավական ժամանա՞կ է անցկացնում սոցիալական ցանցերում՝ խնդրեմ, Մասկն այնտեղ է իր X ընկերությամբ։ Երիտասարդը նորագույն ավտոմեքենաներո՞վ է հրապուրված՝ խնդրեմ, Մասկն այնտեղ է իր Tesla-ով։ Երիտասարդն ուզում է բացահայտել տիեզերքի գաղտնիքնե՞րը, էլի խնդրեմ, Մասկն այնտեղ է իր SpaceX-ով։ Ջահելներին հետաքրքրում է արհեստական բանականությո՞ւնը, հենց այս շաբաթ Մասկը 6 միլիարդ դոլար հայթայթեց այդ բնագավառում ստեղծած իր ընկերությունը զարգացնելու համար։
Այսինքն, Իլոն Մասկն արդեն վաղուց ընկալվում է որպես մի մարդ, որը ոչ թե հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների նման օրուգիշեր խոսում է բարձր տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտության մասին, այլ պարզապես սեփական ջանքերով առաջ է մղում գիտատեխնիկական առաջընթացը։ Իսկ մասնագետները փաստում են՝ արդի պայմաններում ազգային անվտանգությունն ապահովելու և տնտեսությունն արագ զարգացնելու գործում առավելագույն հաջողությունների հասնելու իրական հնարավորություն ունեն հենց այն պետությունները, որոնք զարկ են տալիս գիտատեխնիկական առաջընթացին։ Ու դա նաև հսկայական փող է բերում։
Օլաֆ Շոլց - Sputnik Արմենիա, 1920, 17.12.2024
Եվրոպական իշխանափոխություն՝ ի պատասխան ամերիկյան իշխանափոխության. եկել է Մերցի ժամանակը
Այս ամիս Իլոն Մասկը պատմության մեջ մտավ որպես մի մարդ, որի կարողությունը առաջին անգամ գերազանցեց 400 միլիարդ դոլարը։ Ավելի ստույգ, Bloomberg գործակալության տվյալներով, Մասկի հարստությունը հասավ 447 միլիարդ դոլարի, ինչը, մոսկովյան թերթերից մեկի վկայությամբ, գերազանցում է Ռուսաստանի տարեկան բյուջեն։ Այդ գումարով կարելի է գնել 25 տոննա ոսկի, 66 միլիոն հատ iPhone 16 կամ 20 միլիարդ տոննա հնդկաձավար։ Նայած՝ ինչն եք նախընտրում։
Լրահոս
0