00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
31 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
30 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է ՄԱԿ-ի դրոշի վրա բացակայում Անտարկտիդան. որովհետև նման մայրցամաք չկա՞

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցԱնտարկտիդա
Անտարկտիդա - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2025
Բաժանորդագրվել
Երևի նկատել եք՝ ամեն տարի լինում են շատ հետաքրքիր իրադարձություններ, որոնք, սակայն, գրեթե չեն լուսաբանվում քաղաքական զարգացումների վրա կենտրոնացած լրատվամիջոցներում։ Անցած տարին այդ իմաստով բացառություն չէր։
Համոզված եմ՝ քչերն են լսել, որ մոտ մեկ ամիս առաջ՝ 2024-ի դեկտեմբերին, Անտարկտիդա այցելեցին, այսպես կոչված, «հարթականները»։ Այդպես են անվանում այն մարդկանց, որոնք անկեղծորեն հավատում են, որ երկիրը ոչ թե գնդաձևէ, այլ հարթ։ Եթե կարծում եք, թե «հարթականները» հատուկենտ են, չարաչար սխալվում եք։ 2022 թվականին Միացյալ Նահանգներում իրականացրած հարցումների համաձայն, ամերիկացիների 11 տոկոսը հավատում է, որ Երկիրը տափակ է։ Իսկ Ռուսաստանում, ըստ ВЦИОМ կենտրոնի, նույն կարծիքին է բնակչության 3 տոկոսը։ Ի դեպ, «հարթականներն» էլ, իրենց հերթին, մեզ՝ մոլորակի գնդաձևությանը միամտորեն հավատացողներիս, անվանում են «գլոբուսական»։
Իրականացած և չիրականացած կանխատեսումներ. ինչ հետևանքներ են դրանք ունենալու մեզ համար
Բայց ինչու են «հարթականները» հենց Անտարկտիդա գնացել՝ կլորիկ գումար ծախսելով մոլորակի կլորությունը հերքելու համար։ Նախևառաջ այն պատճառով, որ նրանց կարծիքով, Անտարկտիդա մայրցամաք ընդհանրապես գոյություն չունի։ Տափակ Երկրի կենտրոնը Հյուսիսային բևեռն է, իսկ Անտարկտիդայի փոխարեն սկավառակաձև մոլորակը բոլոր կողմերից երիզված է սառցե հաստ պատով, որը թույլ չի տալիս, որ օվկիանոսի ջրերը ներքև թափվեն։ Որպես իրենց վարկածի ապացույց «հարթականները» բերում են ՄԱԿ-ի երկնագույն դրոշը, որտեղ Երկիրը հենց այդպես էլ պատկերված է՝ կենտրոնում Հյուսիսային բևեռն է՝ շրջապատված Եվրասիայով, երկու Ամերիկաներով, Աֆրիկայով և Ավստրալիայով, իսկ Անտարկտիդան բացակայում է։ Դե, եթե այդ հեղինակավոր համաշխարհային մարմինը՝ ՄԱԿ-ը, Անտարկտիդան իր դրոշի վրա չի նկարել, ուրեմն այդ մայրցամաքը իրականում չկա։ Տրամաբանակա՞ն է։ Տրամաբանական է։
Բայց չէ՞ որ կան տիեզերակայաններից արված լուսանկարներ, որտեղ հստակ երևում է էդ «անտեր» Անտարկտիդան։ Այդ ամենը սուտ է, համոզված են «հարթականները», շարունակելով՝ այդ մեծ սուտը սկսվեց Խորհրդային Միությունից, որն Ամերիկայից առաջ ընկնելու համար հայտարարեց, թե արձակել է առաջին արբանյակը, առաջին մարդուն է ուղարկել տիեզերք։ Հետո սուտը զարգացրել ու ճոխացրել են ամերիկացիները՝ պնդելով, թե վայրէջք են կատարել Լուսնի վրա։ Իսկ սառը պատերազմի ավարտից հետո ոմանք շարունակել են գրպանել այն միլիարդները, որոնք կառավարությունները հատկացրել են իբր տիեզերական հետազոտությունների համար։ Այսինքն, մի համապարփակ համաշխարհային դավադրություն, որից շահել են Ջորջ Սորոսի, Բիլ Գեյթսի և Իլոն Մասկի նման խաբեբաներն ու մանիպուլյատորները։
Իհարկե, կարող եք ասել՝ հանգի′ստ թողեք այդ «հարթականներին», նրանք՝ ի տարբերություն որոշ ֆանատիկոսների, ո′չ վնաս են տալիս, ո′չ էլ առանձնապես ձգտում են բոլորին համոզել, որ կիսեն իրենց վիճահարույց գաղափարները։ Լիովին համաձայն եմ, պարզապես, ինչպես նկատել է ամերիկացի գիտնական Մայքլ Շիրմերը, այդ մարդկանց պահվածքը զարմանալիորեն նման է քաղաքական գործիչների և ղեկավարների կեցվածքին։ Որևէ հարցի քննարկման ժամանակ նրանք հիմնվում են, առաջին հերթին, հույզերի և զգացմունքների վրա։ Իսկապես, երևի նկատած կլինեք, թե ինչպես են, օրինակ, մեր բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք՝ խորհրդարանի ամբիոնից պատասխանելով ոչ այնքան հաճելի հարցերին, շատ արագ անցնում բղավոցի, նրանց ձայնը հետզհետե ավելի ու ավելի ճղճղան է դառնում, իսկ տոնը՝ սպառնալից։ Նրանք արդեն ոչ թե վիճում են, այլ հարձակվում՝ ընտրովի ներկայացնելով փաստերը և վկայակոչելով համաշխարհային պրակտիկան ու միջազգային փորձը՝ արհամարհելով այն հանգամանքը, որ համաշխարհային պրակտիկան և միջազգային փորձը չափազանց բազմազան են և բոլորովին ոչ միանշանակ։
Եվ այնուամենայնիվ, անցած տարվա ճամփորդությունը դեպի Անտարկտիդա ապացուցեց, որ գոնե առանձին «հարթականներ» կարող են ընդունել իրենց սխալը, ինչը գրեթե բացառված է քաղաքական գործիչների և ղեկավարների դեպքում։ Արշավի մասնակիցներից առնվազն մեկը՝ Ջերան Կամպանելան, մի քանի օր Անտարկտիդայում ապրելուց հետո, ի վերջո խոստովանեց, որ սխալվում էր՝ ենթադրելով, թե Երկիրը ափսեի նման տափակ է։ Խոսքն այն մասին չէ, որ նա սեփական աչքով տեսավ Անտարկտիդան, որի գոյությունը հերքում էր։ Էս դեպքում միշտ էլ կարող էր ասել՝ ինձ խաբել և բոլորովին այլ տեղ եք տարել։ Ուղղակի այն մի քանի օրվա ընթացքում, որոնք նա անցկացրեց Անտարկտիդայում, արևը մայր չէր մտնում։ Ընդհանրապե′ս։
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2024
Թրամփի բացվող ախորժակը. Գրենլանդիայից մինչև Պանամայի ջրանցք` չհաշված Կանադան
Եվ ուրեմն կարելի է ասել, որ հենց Արեգակը սասանեց նրա հավատը։ Չէ՞ որ եթե Երկիրն ընդամենը մի սկավառակ է, այդ սկավառակի ցանկացած կետում պիտի կատարվեն նույն գործընթացները, այսինքն, եթե Ապարանում ու Տորոնտոյում գիշերն ու ցերեկը փոխարինում են միմյանց, ապա նույնը պիտի կատարվի նաևԱնտարկտիդայում, այնինչ, այնտեղ Արևը օրեր շարունակ երկնակամարից չի հեռանում։ Ահա այսպես, Երկրի 8 միլիարդ բնակիչներից ևս մեկն անցած տարի համոզվեց, որ Երկիրը գլոբուսի պես կլոր է։ Բայց գրեթե ոչ ոք չնկատեց այդ կարևոր իրադարձությունը։
Լրահոս
0