00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
31 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
30 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 27-ից ի վեր առաջին անգամ 500 դոլարից ցածր է

© Sputnik / Павел ЛьвовԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2025
Բաժանորդագրվել
Անկման հիմնական պատճառների թվում փորձագետները նշում են տաք եղանակը, գազի պահեստարանների լցվածությունը և ԵՄ-ում գազի պահանջարկի աճի բացակայությունը:
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Եվրոպայում գազի գինը հունվարի 7-ին բորսայի աճուրդի ընթացքում 2024 թվականի դեկտեմբերի 27-ից ի վեր առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց 500 դոլարից ցածր է եղել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով լոնդոնյան ICE բորսայի տվյալներին։ Օրվա սկզբից ի վեր գնի ընդհանուր նվազումը կազմում է մոտ 2%:
Նիդեռլանդների TTF հանգույցում փետրվարի ֆյուչերսները վաճառվում են հազար խորանարդ մետրի դիմաց 495,6 դոլարով, ինչը համապատասխանում է մեկ ՄՎտ/ժամի համար 46 եվրոյի (ICE-ի գները նշված են եվրոյով՝ մեկ ՄՎտ/ժամի համար հաշվի առնելով եվրոյի ներկայիս փոխարժեքը դոլարի նկատմամբ):
Դեկտեմբերի վերջին Եվրոպայում գազի գներն աստիճանաբար աճում էին՝ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցմանը սպասելու ֆոնին։ Սակայն ՌԴ-ից մատակարարումների դադարեցումից հետո գնանշումներն աճեցին ընդամենը 1%-ով՝ մնալով 2023 թվականի նոյեմբերի 15-ի առավելագույն նիշին։ Այնուհետև արժեքը սկսեց նվազել։
2024 թվականի արդյունքներով Եվրոպայում գազի միջին գինը նվազել է 17%-ով՝ հասնելով հազար խմ-ի դիմաց 387 դոլարի: Անկման հիմնական պատճառների թվում փորձագետները նշում են տաք եղանակը, գազի պահեստարանների լցվածությունը և ԵՄ-ում գազի պահանջարկի աճի բացակայությունը:
ՏԱՍՍ-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ 2025 թվականին գազի գները կբարձրանան համաշխարհային բոլոր հիմնական շուկաներում: Եվրոպայում սպասվում է չափավոր աճ՝ մինչև 10 տոկոս, ընդ որում՝ Ուկրաինայով տարանցման դադարեցումը շուկայի վրա ազդեցության հիմնական գործոնը չի դառնա։ 2026-2027 թվականների համար փորձագետները գնանշումների հերթական անկում են կանխատեսում։
2025 թվականի հունվարի 1-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը դադարեցվել է։ Պայմանագիրը, որը նախատեսում էր տարեկան 40 մլրդ խորանարդ մետրի տարանցում, լրացել է, իսկ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ դրա երկարաձգման շուրջ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նոր պայմանագիր կնքել չի հաջողվել: Կիևը, իր հերթին, նույնպես հայտարարել է ռուսական գազի փոխադրումը դադարեցնելու մասին:
Հունգարիան չի տուժի Ուկրաինայի միջոցով ՌԴ գազի տարանցման հնարավոր դադարից. Սիյարտո
Այնուամենայնիվ, Ուկրաինան պատրաստ է վերսկսել տարանցումը Եվրահանձնաժողովի խնդրանքով, եթե խոսքը վերաբերում է ոչ ռուսական գազի տարանցմանը։ Հնարավոր տարբերակը գազի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն է ՌԴ-ի և Ուկրաինայի սահմանին գտնվող երրորդ կոնտրագենտներին։ Այդ դեպքում հումքը ուկրաինական տարածքով կարող է անցնել որպես եվրոպական ընկերության պատկանող հումք։
Լրահոս
0