00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունգարիան չի տուժի Ուկրաինայի միջոցով ՌԴ գազի տարանցման հնարավոր դադարից. Սիյարտո

© Photo : press office of MFA of RA Պետեր Սիյարտո
Պետեր Սիյարտո - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2024
Բաժանորդագրվել
Բուդապեշտը պատրաստ է օգնություն ցուցաբերել այն եվրոպական երկրներին, որոնց վրա տարանցման դադարեցումը ավելի ուժեղ կանդրադառնա։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբեր – Sputnik. Հունգարիան չի տուժի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի հնարավոր դադարի դեպքում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նա հավելել է, որ Բուդապեշտը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այն եվրոպական երկրներին, որոնց համար տարանցման դադարից առաջացած խնդիրները առավել զգալի կլինեն։
Նախարարը պարզաբանել է, որ Հունգարիան ռուսական գազի հիմնական մասը ստանում է «Թուրքական հոսք» գազամուղով, ինչի շնորհիվ երկրի էներգամատակարարումը ապահով է։ Սիյարտոն ընդգծել է, որ Բուդապեշտը որոշ դաշնակիցների դիմադրությանն է բախվել այս գազամուղի կառուցման հարցում, նրանցից ոմանք «քաղաքավարի համոզում էին չանել, իսկ ոմանք դիմում էին սպառնալիքների»։
«Մեզ չեն հուզում Ռուսաստանի և Ուկրաինայի որոշումները գազի տարանցման վերաբերյալ։ Կենտրոնական Եվրոպայում կան երկրներ, որոնց համար դա խնդիր կդառնա։ Վերջին տարիներին Հունգարիան մեծ ներդրումներ է կատարել գազի ենթակառուցվածքի զարգացման մեջ, ուստի մենք պատրաստ ենք աջակցել նրանց, ով կարիքը կունենա»,- հավելել է նախարարը։
Նա նշել է նաև, որ 2024 թվականին «Թուրքական հոսքով» Հունգարիա արդեն ավելի քան 5,6 միլիարդ խորանարդ մետր գազ է մուտք գործել։
ԵՄ-ն բանակցություններ է սկսել Ադրբեջանից Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման շուրջ
Հիշեցնենք, որ օգոստոսին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ռուսական գազի տարանցման պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականի վերջին, չի երկարաձգվելու։ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հաստատել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից Ուկրաինան կդադարեցնի ռուսական նավթի և գազի տարանցումը դեպի ԵՄ երկրներ։
Լրահոս
0