https://arm.sputniknews.ru/20250105/gegharquniqi-ev-tavushi-sareri-hrdehy-marelu-hamar-nergravvats-e-124-hrshej-prkarar-84519413.html
Գեղարքունիքի և Տավուշի սարերի հրդեհը մարելու համար ներգրավված է 124 հրշեջ-փրկարար
Գեղարքունիքի և Տավուշի սարերի հրդեհը մարելու համար ներգրավված է 124 հրշեջ-փրկարար
Sputnik Արմենիա
Հրշեջ-փրկարարներն ավելի քան 4 ժամ է, ինչ փորձում են մարել սարերում բռնկված հրդեհը։ 05.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-05T13:30+0400
2025-01-05T13:30+0400
2025-01-05T13:34+0400
հրդեհ
տավուշ
գեղարքունիքի մարզ
անտառ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/05/84518865_0:204:1081:812_1920x0_80_0_0_f6ceed5380f6264900c1b19a0e6b5c0e.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik․ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարելու համար ներգրավվել է 124 հրշեջ-փրկարար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Նշենք, որ արտակարգ իրավիճակի մասին ահազանգը ստացվել է հունվարի 5-ին, ժամը 8։00-ի սահմաններում։ Ժամը 10։20-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված էր 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ՝ ընդհանուր առմամաբ 87 հրշեջ-փրկարար։Փրկարար ծառայությունից նաև տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ այրվում է խոտածածկույթ, մացառուտ և թափուկներ։Հիշեցնենք, որ Գեղարքունիքում և Տավուշում նաև անձնակազմի հավաք էր հայտարարվել։ Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակում են ոտքով։
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/05/84518865_0:2:1081:812_1920x0_80_0_0_694e708a844667c1efcfaa3196116186.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, տավուշ, գեղարքունիքի մարզ, անտառ
հրդեհ, տավուշ, գեղարքունիքի մարզ, անտառ
Գեղարքունիքի և Տավուշի սարերի հրդեհը մարելու համար ներգրավված է 124 հրշեջ-փրկարար
13:30 05.01.2025 (Թարմացված է: 13:34 05.01.2025) Հրշեջ-փրկարարներն ավելի քան 4 ժամ է, ինչ փորձում են մարել սարերում բռնկված հրդեհը։
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik․ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարելու համար ներգրավվել է 124 հրշեջ-փրկարար։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշենք, որ արտակարգ իրավիճակի մասին ահազանգը ստացվել է հունվարի 5-ին, ժամը 8։00-ի սահմաններում։ Ժամը 10։20-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված էր 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ՝ ընդհանուր առմամաբ 87 հրշեջ-փրկարար։
«Ժամը 12:30-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 124 հրշեջ-փրկարար։ Դեպքի վայրում են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը»,- ասված է հաղորդագրությունում։
Փրկարար ծառայությունից նաև տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ այրվում է խոտածածկույթ, մացառուտ և թափուկներ։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքում և Տավուշում նաև անձնակազմի հավաք էր հայտարարվել։ Տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիները բացակայում են․ հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակում են ոտքով։