https://arm.sputniknews.ru/20250104/5-hatvor-1200-ej-pastabannery-kpahanjen-hetadzgel-tiran-khachatrjani-gvortsvov-datakan-nisty-84511982.html
5 հատոր, 1200 էջ. փաստաբանները կպահանջեն հետաձգել Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստը
5 հատոր, 1200 էջ. փաստաբանները կպահանջեն հետաձգել Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստը
Sputnik Արմենիա
Պաշտպանական կողմը ֆիզիկապես չի հասցրել ծանոթանալ ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի դեմ հարուցված քրեական գործի մանրամասներին։ 04.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-04T19:25+0400
2025-01-04T19:25+0400
2025-01-04T19:27+0400
տիրան խաչատրյան
փաստաբան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0e/71144176_0:3:1600:903_1920x0_80_0_0_652af60f44869ae41094a3f73e780bb2.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի փաստաբանները պահանջելու են հետաձգել այսօր ժամը 19:00-ին սկսված դատավարությունը, որում քննարկվում է գեներալի կալանավորման միջնորդությունը։Ինչպես լրագրողներին հայտնեց փաստաբան Արմեն Անդրիկյանը, պաշտպանական կողմը գործի նյութերը ստացել է այսօր՝ ժամը 16:00-ին։ Այն պարունակում է 5 հատոր և 1200 էջ։Այդ պատճառով փաստաբանական խումբը մտադիր է դատական նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացնել։Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալել են ազգային հերոս, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Տիրան Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այն է` ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն։Տիրան Խաչատրյանը ազգային հերոսի կոչում է ստացել պատերազմի ամենաթեժ պահին՝ 2020 թվականի հոկտեմբերին։ Ավելի ուշ` 2021 թվականի փետրվարին, գեներալը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ Պատճառը Խաչատրյանի հեգնական հայտարարություններն էին ի պատասխան Փաշինյանի՝ «Իսկանդեր» հրթիռների մասին հայտարարության։ Վարչապետը հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում հրթիռները «չեն պայթել կամ պայթել են ընդամենը 10 տոկոսով»։ Իր հրաժարականից հետո գեներալը բազմիցս քննադատել է իշխանությունների քաղաքականությանը և մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։Նշենք, որ գեներալը ձերբակալվել, ապա կալանավորվել էր նաև 2024 թվականի սկզբին՝ ռեստորաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի հետևանքով։ Ծեծկռտուքի ժամանակ Խաչատրյանը կրակել է զենքից՝ պատահաբար վիրավորելով ռեստորանի այցելուներից մեկին, ով կապ չուներ վիճաբանության հետ։ Նա գրավի դիմաց ազատ էր արձակվել 2024 թվականի մարտին։ՀՀ պաշտպանությունը պարզապես կքանդվի․ Տիրան Խաչատրյանը` սահմանազատման մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0e/71144176_101:0:1524:1067_1920x0_80_0_0_12e03fe4ec5c31576260ef2737e959f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիրան խաչատրյան, փաստաբան, դատ
տիրան խաչատրյան, փաստաբան, դատ
5 հատոր, 1200 էջ. փաստաբանները կպահանջեն հետաձգել Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստը
19:25 04.01.2025 (Թարմացված է: 19:27 04.01.2025) Պաշտպանական կողմը ֆիզիկապես չի հասցրել ծանոթանալ ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի դեմ հարուցված քրեական գործի մանրամասներին։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի փաստաբանները պահանջելու են հետաձգել այսօր ժամը 19:00-ին սկսված դատավարությունը, որում քննարկվում է գեներալի կալանավորման միջնորդությունը։
Ինչպես լրագրողներին հայտնեց փաստաբան Արմեն Անդրիկյանը, պաշտպանական կողմը գործի նյութերը ստացել է այսօր՝ ժամը 16:00-ին։ Այն պարունակում է 5 հատոր և 1200 էջ։
«Մենք ֆիզիկապես չէինք կարող այդքան կարճ ժամանակում ծանոթանալ այդ ծավալի տեղեկությանը»,–ասաց նա։
Այդ պատճառով փաստաբանական խումբը մտադիր է դատական նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացնել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
ձերբակալել են ազգային հերոս, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Տիրան Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այն է` ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն։
Տիրան Խաչատրյանը ազգային հերոսի կոչում է ստացել պատերազմի ամենաթեժ պահին՝ 2020 թվականի հոկտեմբերին։ Ավելի ուշ` 2021 թվականի փետրվարին, գեներալը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ Պատճառը Խաչատրյանի հեգնական հայտարարություններն էին ի պատասխան Փաշինյանի՝ «Իսկանդեր» հրթիռների մասին հայտարարության։ Վարչապետը հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում հրթիռները «չեն պայթել կամ պայթել են ընդամենը 10 տոկոսով»։ Իր հրաժարականից հետո գեներալը բազմիցս քննադատել է իշխանությունների քաղաքականությանը և մասնակցել ընդդիմության հանրահավաքներին։
Նշենք, որ գեներալը ձերբակալվել, ապա
կալանավորվել էր նաև 2024 թվականի սկզբին՝ ռեստորաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի հետևանքով։ Ծեծկռտուքի ժամանակ Խաչատրյանը կրակել է զենքից՝ պատահաբար վիրավորելով ռեստորանի այցելուներից մեկին, ով կապ չուներ վիճաբանության հետ։ Նա գրավի դիմաց
ազատ էր արձակվել 2024 թվականի մարտին։