https://arm.sputniknews.ru/20250104/pashinjany-manipulacnum-e-787000-y-hjuranvoci-mek-gisherva-tsakhsn-e-panorama-84503606.html
Փաշինյանը մանիպուլացնում է` 787.000-ը հյուրանոցի մեկ գիշերվա ծախսն է. Panorama
Փաշինյանը մանիպուլացնում է` 787.000-ը հյուրանոցի մեկ գիշերվա ծախսն է. Panorama
Sputnik Արմենիա
Hotel de Russie Luxury 5 Star հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի տեսանկարահանած սենյակի արժեքը սկսվում է 1500 եվրոյից։ 04.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-04T12:17+0400
2025-01-04T12:17+0400
2025-01-04T12:19+0400
նիկոլ փաշինյան
աննա հակոբյան
իտալիա
ծախս
վատիկան
բյուջե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/18/83329603_0:0:1600:900_1920x0_80_0_0_b199d4e5d1bf2008b204187248cdaca9.jpg
Hotel de Russie Luxury 5 Star հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի տեսանկարահանած սենյակի արժեքը սկսվում է 1500 եվրոյից։ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը Իտալիա կատարած այցի շրջանակում բնակվել է Հռոմի ամենաթանկարժեք, 5 աստղանի հյուրանոցներից մեկում՝ Hotel de Russie-ում, որտեղ ընդամենը մեկ գիշերվա համար վճարել են 787,000 դրամ։ Այս մասին գրում է Panorama.am-ը` անդրադառնալով այսօր առավոտյանը Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութին։Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան տեսանյութ էր հրապարակել Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե Վատիկան այցի ընթացքում իրենց կեցության ծախսերի մասին աղմուկ է բարձրացել, և իրենք Վատիկանում կեցության համար պետբյուջեից ծախսել են 787,000 դրամ։Անդրադարձ է արվել նաև հարցի բարոյական կողմին. պատերազմի ու տեղահանութան հետևանքով անտուն մնացած արցախցի երեխաներին գեթ մեկ անգամ չայցելած Աննա Հակոբյանը մեծ հոգատարությամբ այցելել էր Հռոմ՝ տեսակցելու ուկրաինացի երեխաներին։Նշենք, էր Panorama.am-ը «Իմ քայլը» հիմնադրամից դեկտեմբերի 19-ին էթիկական չափանիշների և կոռեկտության տեսանկյունից բավականին վիճելի պատասխան էին տվել` լրագրողին առաջարկելով մասնակցել «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակներում մեկնարկած «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքին։ Ընդգծվել էր, որ դասընթացի մասնակցությունը թույլ կտա ձեռք բերել նոր գիտելիքներ և տարանջատել, թե որ կառույցին ու ում ինչ հարց կարելի է ուղղել և հարցումը ձևակերպելիս որ դեպքերում կարելի է հղում կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին:
իտալիա
վատիկան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/18/83329603_191:0:1391:900_1920x0_80_0_0_2d84c0dd5a06468870f10750292d62da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, աննա հակոբյան, իտալիա, ծախս, վատիկան, բյուջե
նիկոլ փաշինյան, աննա հակոբյան, իտալիա, ծախս, վատիկան, բյուջե
Hotel de Russie Luxury 5 Star հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի տեսանկարահանած սենյակի արժեքը սկսվում է 1500 եվրոյից։
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը Իտալիա կատարած այցի շրջանակում բնակվել է Հռոմի ամենաթանկարժեք, 5 աստղանի հյուրանոցներից մեկում՝ Hotel de Russie-ում, որտեղ ընդամենը մեկ գիշերվա համար վճարել են 787,000 դրամ։ Այս մասին գրում է
Panorama.am-ը` անդրադառնալով այսօր առավոտյանը Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութին։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան
տեսանյութ էր հրապարակել Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե Վատիկան այցի ընթացքում իրենց կեցության ծախսերի մասին աղմուկ է բարձրացել, և իրենք Վատիկանում կեցության համար պետբյուջեից ծախսել են 787,000 դրամ։
«Այս մի գրառման մեջ Փաշինյանը մի շարք մանիպուլյացիաներ է արել՝ հիմնավորելով, որ նպատակաուղղված կերպով շուրջ մեկ ամիս է՝ թաքցնում են, թե որքան գումար է ծախսվել պետբյուջեից և «Իմ քայլը» հիմնադրամից» Աննա Հակոբյանի՝ Իտալիա կատարած այցի համար։ Թողնում ենք
Hotel de Russie Luxury 5 Star հյուրանոցի հղումը, որի միջոցով ընթերցողը կարող է գտնել և Փաշինյանի տեսանկարահանած սենյակը, և արժեքը, որը սկսվում է 1500 եվրոյից...»,–գրել է կայքը։
Անդրադարձ է արվել նաև հարցի բարոյական կողմին. պատերազմի ու տեղահանութան հետևանքով անտուն մնացած արցախցի երեխաներին գեթ մեկ անգամ չայցելած Աննա Հակոբյանը մեծ հոգատարությամբ այցելել էր Հռոմ՝ տեսակցելու ուկրաինացի երեխաներին։
Նշենք, էր Panorama.am-ը «Իմ քայլը» հիմնադրամից դեկտեմբերի 19-ին էթիկական չափանիշների և կոռեկտության տեսանկյունից բավականին վիճելի պատասխան էին տվել` լրագրողին առաջարկելով մասնակցել «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակներում մեկնարկած «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքին։ Ընդգծվել էր, որ դասընթացի մասնակցությունը թույլ կտա ձեռք բերել նոր գիտելիքներ և տարանջատել, թե որ կառույցին ու ում ինչ հարց կարելի է ուղղել և հարցումը ձևակերպելիս որ դեպքերում կարելի է հղում կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին: