https://arm.sputniknews.ru/20250103/vladimir-gasparjani-pesajic-ev-aghjkanic-nakhatesvum-e-668-mln-dram-brnagandzel-84497922.html
Վլադիմիր Գասպարյանի փեսայից և աղջկանից նախատեսվում է 668 մլն դրամ բռնագանձել
Վլադիմիր Գասպարյանի փեսայից և աղջկանից նախատեսվում է 668 մլն դրամ բռնագանձել
Sputnik Արմենիա
Վճիռը կայացրել է ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի։ 03.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-03T16:10+0400
2025-01-03T16:10+0400
2025-01-03T17:13+0400
արթուր գևորգյան
վլադիմիր գասպարյան
հակակոռուպցիոն կոմիտե
հակակոռուպցիոն դատարան
գույք
անշարժ գույք
բռնագանձում
https://cdn.am.sputniknews.ru/img/1252/38/12523895_0:0:1601:901_1920x0_80_0_0_8be41aa370b8a164faf8d5d24dbd578d.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձանցից նախատեսվում է հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 668 մլն դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի մամուլի ծառայությունը։Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով վճռել է Արթուր Գևորգյանից բռնագանձել շուրջ 655 մլն դրամ, որից 10 մլն դրամը՝ որպես 2007 թվականի Mercedes-benz CL 63 AMG մակնիշի մեքենայի շուկայական արժեք, 359,3 մլն դրամը` ապօրինի եկամտի մնացորդ (որպես ապօրինի ծագում ունեցող գույքի վերափոխման արդյունքում առաջացած գումար), 284,7 մլն դրամը՝ որպես անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող գումար։Արթուր Գևորգյանից և Աննա Գասպարյանից հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել 13 300 000 դրամ՝ որպես 2018 թվականի արտադրության «Jeep wrangler 3.6» մակնիշի ավտոմեքենայի 76 տոկոսի շուկայական արժեք։ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հեռակա դատաքննություն կիրականացվիԱրթուր Գևորգյանից 2013 թվականի Toyota camry 2.5 GAS մակնիշի ավտոմեքենայի 78 տոկոսի շուկայական արժեքը՝ 5,5 մլն դրամը, ավելի քան 280 մլն դրամ ապօրինի եկամտի մնացորդ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի վերափոխման արդյունքում առաջացած գումարը, ինչպես նաև 128,7 մլն դրամ՝ որպես անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող գումարը բռնագանձելու պահանջների մասով հայցը մերժել։Դատարանը նաև վճռել է, որ գործի վայրույթը մնացած մասով կարճվում է։Գևորգյանից բռնագանձելու են նաև պետական տուրքի գումարները։Ներկայում Վլադիմիր Գասպարյանի փեսայի գույքի վրա արգելանք է դրված, արգելվում է դրանց տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարելը։ Հայցի ապահովման միջոցները պետք է պահպանվեն մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, ապա դրանք կվերացվեն։ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՎճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակառուպցիոն դատարանում` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1252/38/12523895_0:0:1421:1065_1920x0_80_0_0_0d6f52ff150e0aa09a1d24a37eff7212.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր գևորգյան, վլադիմիր գասպարյան, հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն դատարան, գույք, անշարժ գույք, բռնագանձում
արթուր գևորգյան, վլադիմիր գասպարյան, հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն դատարան, գույք, անշարժ գույք, բռնագանձում
Վլադիմիր Գասպարյանի փեսայից և աղջկանից նախատեսվում է 668 մլն դրամ բռնագանձել
16:10 03.01.2025 (Թարմացված է: 17:13 03.01.2025) Վճիռը կայացրել է ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձանցից նախատեսվում է հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 668 մլն դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար, 2012-2019 թթ. ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից (նա ՀՀ նախկին ոստիկանապաետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, – խմբ․) և նրան փոխկապակցված անձից՝ Աննա Վլադիմիրի Գասպարյանից (Արթուր Գևորգյանի կնոջից,–խմբ.) հօգուտ Հայաստանի բռնագանձել 668 մլն 194 հազար 872 դրամ` որպես ապօրինի ծագում ունեցող գույք»,- ասված է հաղորդագրությունում:
Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով վճռել է Արթուր Գևորգյանից բռնագանձել շուրջ 655 մլն դրամ, որից 10 մլն դրամը՝ որպես 2007 թվականի Mercedes-benz CL 63 AMG մակնիշի մեքենայի շուկայական արժեք, 359,3 մլն դրամը` ապօրինի եկամտի մնացորդ (որպես ապօրինի ծագում ունեցող գույքի վերափոխման արդյունքում առաջացած գումար), 284,7 մլն դրամը՝ որպես անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող գումար։
Արթուր Գևորգյանից և Աննա Գասպարյանից հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել 13 300 000 դրամ՝ որպես 2018 թվականի արտադրության «Jeep wrangler 3.6» մակնիշի ավտոմեքենայի 76 տոկոսի շուկայական արժեք։
Արթուր Գևորգյանից 2013 թվականի Toyota camry 2.5 GAS մակնիշի ավտոմեքենայի 78 տոկոսի շուկայական արժեքը՝ 5,5 մլն դրամը, ավելի քան 280 մլն դրամ ապօրինի եկամտի մնացորդ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի վերափոխման արդյունքում առաջացած գումարը, ինչպես նաև 128,7 մլն դրամ՝ որպես անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող գումարը բռնագանձելու պահանջների մասով հայցը մերժել։
Դատարանը նաև վճռել է, որ գործի վայրույթը մնացած մասով կարճվում է։
Գևորգյանից բռնագանձելու են նաև պետական տուրքի գումարները։
Ներկայում Վլադիմիր Գասպարյանի փեսայի գույքի վրա արգելանք է դրված, արգելվում է դրանց տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարելը։ Հայցի ապահովման միջոցները պետք է պահպանվեն մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, ապա դրանք կվերացվեն։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակառուպցիոն դատարանում` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։