00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
31 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կասկածելի է, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ն Ռուսաստանի համար հետաքրքիր բան կառաջարկի․ Նեբենզյա

© POOL / Անցնել մեդիապահոցՎասիլի Նեբենզյա
Վասիլի Նեբենզյա - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2025
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ից ինչ-որ բանի պատրաստ լինելու մասին ինչ-որ չձևակերպված, անհասկանալի ազդանշաններ են գալիս։
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Վաշինգտոնի կողմիցՈւկրաինայի վերաբերյալառայժմ միայն չձևավորված ևանհասկանալի ազդանշաններեն, ևվստահություն չկա, որ դրանք Ռուսաստանի համարհետաքրքիր կլինեն։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
«Գործարքն ընդհանրապես Թրամփի սիրելի խոսքն է, դա բոլորին է հայտնի։ Թե ինչպես է այն համապատասխանում Ռուսաստանի շահերին, դեռ պարզ չէ։ Հաճախ ենք լսում հակամարտության սառեցման մասին։ Ամերիկյան նոր վարչակազմի ազդանշաններում առայժմ ոչինչ չի վկայում այն մասին, որ դա մեզ հետաքրքող ինչ-որ բան կլինի», - հայտարարել է Նեբենզյան «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է հակամարտության ոչ թե սառեցման, այլ ամբողջական ավարտի անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով Ռուսաստանի շահերը: Նեբենզյան նշել է նաև, որ ուկրաինական կողմից ևս խոսակցություններ են հայտնվել ինչ-որ հնարավոր «պայմանավորվածությունների» մասին:
«Հարցն այն է, որ երբ վերջապես Զելենսկին, ենթադրենք, կբարեհաճի նստել բանակցությունների սեղանի շուրջ, դա մարտական շփման որ գծում տեղի կունենա։ Ինչքան ուշ դա լինի՝ այնքան նրա համար պայմանները վատ կլինեն, դրա մասին վաղուց է խոսվել, հարցն իր որոշելիքն է։ Ինչ վերաբերում է ամերիկյան վարչակազմի առաջարկներին, ապա ոչ մի ձևակերպված բան չեն տեսել։ Տեսնենք, թե ինչ կառաջարկեն։ Բայց ես, անկեղծ ասած, կասկածներ ունեմ, որ դա կլինի մի բան, որը մեզ կհետաքրքրի»,-հավելել է նա։
Կեղծավորության շքերթ. Նեբենզյան` ՄԱԿ-ի ԱԽ-ում Արևմուտքի ներկայացուցիչների ելույթների մասին
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը խոստացել է, որ կկարողանա բանակցությունների միջոցով հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը: Բացի այդ, նա բազմիցս հայտարարել է, որ կարող է մի օրում լուծել Ուկրաինայի հակամարտությունը։ Թրամփը նաև բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի մոտեցումը Ուկրաինայի հակամարտությանը և Վլադիմիր Զելենսկուն անվանել է «առևտրական», որի յուրաքանչյուր այց ավարտվում է Վաշինգտոնից բազմամիլիարդանոց օգնություն պոկելով:
Թրամփը դեկտեմբերի 22-ին հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով կսպասի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Նա Ուկրաինայի հակամարտությունն անվանել է «սարսափելի» և կրկին կրկնել, որ եթե Բայդենի փոխարեն ինքը լիներ ԱՄՆ նախագահ, ապա այդ հակամարտությունը տեղի չէր ունենա: Ռուսաստանի նախագահն իր վերջին ուղիղ կապով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է Թրամփի հետ զրույցի և հանդիպման՝ նշելով, որ եթե նման հանդիպում կայանա, ապա երկու նախագահները խոսելու բան կունենան:
Պուտինն ավելի վաղ հանդես էր եկել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնություններով. Մոսկվան անհապաղ կդադարեցնի կրակը և բանակցությունների պատրաստակամության մասին կհայտարարի Ռուսաստանի նոր տարածքներից ուկրաինական զորքերի դուրսբերումից հետո: Բացի այդ, նա հավելել է, որ Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից հրաժարվելու և ապառազմականացում և ապազգայնացում իրականացնելու, ինչպես նաև չեզոք, արտադաշինքային և առանց միջուկային կարգավիճակ ընդունելու մասին: ՌԴ նախագահը հիշատակել է նաև իր երկրի դեմ պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտության մասին։
Զելենսկու «խաղաղության բանաձևը» կեղծ է, չպետք է ժամանակ վատնել դրա վրա. Նեբենզյա
Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական հարձակումից հետո Պուտինն անհնար է անվանել բանակցությունները նրանց հետ, ովքեր հարվածներ են հասցնում խաղաղ մարդկանց, քաղաքացիական ենթակառուցվածքներին կամ փորձում են սպառնալիքներ ստեղծել միջուկային էներգետիկայի օբյեկտների համար: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի ուշ հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ Մոսկվայի խաղաղ առաջարկները, որոնք ավելի վաղ հնչեցրել էր ռուսական պետության ղեկավարը, չեղյալ չեն հայտարարվել, բայց այս փուլում, հաշվի առնելով այդ արկածախնդրությունը, Ռուսաստանը չի խոսի Ուկրաինայի հետ:
Լրահոս
0