00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կեղծավորության շքերթ. Նեբենզյան` ՄԱԿ-ի ԱԽ-ում Արևմուտքի ներկայացուցիչների ելույթների մասին

© POOL / Անցնել մեդիապահոցВасилий Небензя
Василий Небензя  - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2024
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել էր, որ հարձակումը պետության ինքնապաշտպանության իրավունքն է:
ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կեղծավորության և երկակի ստանդարտների շքերթ է անվանել Իսրայելի վրա Իրանի հարձակմանը նվիրված անվտանգության խորհրդի նիստում Արևմուտքի ներկայացուցիչների ելույթները։
«Երբ մենք ձեզ հետ ապրիլի 2-ին հավաքվում էինք այդ սրահում քննարկելու Իսրայելի հարվածը Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսությանը, մենք զգուշացնում էինք, որ նման գործողությունների անթույլատրելիության մասին ուժեղ միասնական արձագանք է պետք։ Ոչ միայն ինքնիշխան Իրանի կամ Սիրիայի նկատմամբ ու ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ աշխարհի ցանկացած կետում», - ասել է Նեբենզյան։
Նա ընդգծել է, որ իրենք ԱԽ գործընկերներին կոչ են արել հստակ և աներկբա դատապարտել անխոհեմ քայլերը, որպեսզի դրանք չկրկնվեն։
«Նախազգուշացրել էինք նաև, որ հակառակ դեպքում նման դեպքերի կրկնությունը, ինչպես նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանում էսկալացիայի ռիսկերը բազմակի կմեծանան։ Մենք նույնիսկ մամուլի համար ՄԱԿ–ի ԱԽ–ի համապատասխան հայտարարության նախագիծ էինք առաջարկել, որը կազմվել էր նման դեպքերի համար ստանդարտ ապաքաղաքականացված ձևակերպումների հիման վրա», - հիշեցրել է նա։
Նրա խոսքով՝ ի պատասխան արևմտյան պատվիրակություններն ասել են, որ իբր իրենց համար ամեն ինչ չէ, որ այդքան ակնհայտ է, և որ դեռ պետք է կշռադատել, թե արդյոք խորհրդի միասնական արձագանքը կօգնի տարածաշրջանային իրադրության կայունացմանը:
Իսրայելի վրա Իրանի հարձակումը լայնածավալ պատերազմի չի վերածվի. Սպիտակ տուն
«ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան այն ժամանակ, ըստ էության, հրաժարվեցին հաստատել, որ դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների անձեռնմխելիության մասին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, որոնք ամրագրված են Վիեննայի համապատասխան կոնվենցիաներում, հավասարապես են կիրառվում բոլոր պետությունների նկատմամբ։ Արդյունքն ակնհայտ է։ Դուք շատ լավ գիտեք, որ դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումը միջազգային իրավունքով casus belli է», - ասել է Նեբենզյան։
Նա ընդգծել է, որ եթե հարվածի տակ հայտնվեին արևմտյան ներկայացուցչությունները, Արևմուտքն առանց վարանելու հանդես կգար պատասխան միջոցներով և ԱԽ-ում կապացուցեր իր իրավացիությունը։
«Որովհետև այն ամենը, ինչ կապված է արևմտյան ներկայացուցչությունների և արևմտյան քաղաքացիների հետ, սուրբ է և պետք է պաշտպանված լինի, իսկ երբ խոսքը վերաբերում է այլ պետություններին, նրանց իրավունքներին, այդ թվում ՝ ինքնապաշտպանության իրավունքին, և նրանց քաղաքացիներին, դա «այլ բան է», ինչպես դուք եք սիրում ասել։ Բերում եք ձեր նախընտրած փաստարկը «տեղեկատվության պակասի», իրավական կազուիստիկայի և այլնի մասին: Եվ ահա այսօր ԱԽ-ում ծավալվում է կեղծավորության և երկակի ստանդարտների այնպիսի շքերթ, որին նույնիսկ անհարմար է հետևել», - եզրափակել է նա։
Ապրիլի 3-ին ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հրաժարվեցին քննարկել Ռուսաստանի կողմից առաջարկված` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության նախագիծը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը Իսրայելի հարվածելու մասին: Լոնդոնն ու Վաշինգտոնը վկայակոչեցին, որ նիստի ընթացքում գնահատականների միասնություն չի եղել։ Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է անցկացվել` կապված Իրանի` Իսրայելի տարածքին հասցրած հարվածի հետ։ Մինչ այդ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել էր, որ եթե Անվտանգության խորհուրդը դատապարտեր իրանական հյուպատոսությանը հասցված հարվածը և պատասխանատվության ենթարկեր մեղավորներին, ապա իսրայելական կողմին պատժելու անհրաժեշտությունը կարող էր վերացվել:
Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները. Իրանի ԱԳՆ
Լրահոս
0