https://arm.sputniknews.ru/20250101/husvov-em-2025in-adrbejani-banterum-anorinakan-pahvvogh-haj-gerinery-kazatven-mkhitarjan-84477057.html
Հուսով եմ՝ 2025–ին Ադրբեջանի բանտերում անօրինական պահվող հայ գերիները կազատվեն. Մխիթարյան
Հուսով եմ՝ 2025–ին Ադրբեջանի բանտերում անօրինական պահվող հայ գերիները կազատվեն. Մխիթարյան
Sputnik Արմենիա
Մխիթարյանն այս տարի 12-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: 01.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-01T12:49+0400
2025-01-01T12:49+0400
2025-01-01T12:52+0400
հենրիխ մխիթարյան
նոր տարի
ամանոր
գերի
հայաստան
հայ
ֆուտբոլիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/17/77512589_0:0:1580:889_1920x0_80_0_0_97e9450314fe538f226f4e89fcb17c82.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Հույս ունեմ, որ այս տարի մենք կտեսնենք հարևան երկրի բանտերում անօրինական պահվող մեր հայ գերիների ազատումն ու վերադարձը տուն։ «Ֆեյսբուքի» իր էջում, շնորհավորելով հայ ազգին Ամանորը, գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։«Թանկագին բարեկամներ, թող այս Նոր տարին բերի ձեզ անսահման ուրախություն և հաջողություն, բոլոր նպատակների իրականացում և լավ առողջություն։ Իմ հայրենակիցներին մաղթում եմ խաղաղության և վերականգնման տարի մեր հայրենիքի համար»,- գրել է նա։Մխիթարյանը հայ ազգին նաև մաղթել է համերաշխություն և միասնություն, քրտնաջան աշխատանք ու ստեղծարարություն:Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն այս տարի 12-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ՀՖՖ անցկացրած հարցման արդյունքում։Հավելենք, որ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում է գտնվում 23 հայ գերի, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:Ինչպես Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին ազատել ադրբեջանական գերությունից
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/17/77512589_0:0:1404:1053_1920x0_80_0_0_64709693168fe05de16b86afc8894edc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հենրիխ մխիթարյան, նոր տարի, ամանոր, գերի, հայաստան, հայ, ֆուտբոլիստ
հենրիխ մխիթարյան, նոր տարի, ամանոր, գերի, հայաստան, հայ, ֆուտբոլիստ
Հուսով եմ՝ 2025–ին Ադրբեջանի բանտերում անօրինական պահվող հայ գերիները կազատվեն. Մխիթարյան
12:49 01.01.2025 (Թարմացված է: 12:52 01.01.2025) Մխիթարյանն այս տարի 12-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Հույս ունեմ, որ այս տարի մենք կտեսնենք հարևան երկրի բանտերում անօրինական պահվող մեր հայ գերիների ազատումն ու վերադարձը տուն։ «Ֆեյսբուքի» իր էջում, շնորհավորելով հայ ազգին Ամանորը,
գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Թանկագին բարեկամներ, թող այս Նոր տարին բերի ձեզ անսահման ուրախություն և հաջողություն, բոլոր նպատակների իրականացում և լավ առողջություն։ Իմ հայրենակիցներին մաղթում եմ խաղաղության և վերականգնման տարի մեր հայրենիքի համար»,- գրել է նա։
Մխիթարյանը հայ ազգին նաև մաղթել է համերաշխություն և միասնություն, քրտնաջան աշխատանք ու ստեղծարարություն:
«Թող մեր ազգային հերոսների հոգիները պաշտպանեն մեր սուրբ հողը: Թող ձեր բոլոր երազանքները իրականանան: Շնորհավոր Նոր տարի»,- եզրափակել է նա։
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն այս տարի 12-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ՀՖՖ անցկացրած հարցման արդյունքում։
Հավելենք, որ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում է գտնվում 23 հայ գերի, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: