00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին ազատել ադրբեջանական գերությունից

© Photo : Social media of Ruben VardanyanԱրցախի նախկին ղեկավարները
Արցախի նախկին ղեկավարները - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2024
Արցախի նախկին ղեկավարները
Բաժանորդագրվել
Ռուբեն Վարդանյանն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս նախկին ներկայացուցիչներն արդեն 2-րդ անգամ Նոր տարին կդիմավորեն առանց հարազատների, իսկ հարազատները` առանց նրանց: Ադրբեջանցի ուժայինները նրանց ձերբակալել են 2023 թվականի աշնանը, և այդ ժամանակից ի վեր որևէ մեկին չի հաջողվում նրանց ազատել գերությունից։ Անարդարացիորեն բանտարկված բանտարկյալների ճակատագրի մասին` Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանի նյութում։
Արցախի նախկին ղեկավարները ո՛չ առաջին և հաստատ ո՛չ էլ վերջին բանտարկյալներն են, որոնք ճաղերի հետևում են հայտնվում միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկն է այդպես ուզել։ Հանրային լայն հնչեղություն ունեցող օրինակները շատ են, բայց, տեսակավորելով հայտնի դեպքերը, թերևս կսկսեմ, ժամանակով հեռու, բայց իմ թերթային գործերով մոտիկ Նիկոլայ Պետրովիչ Խոխլովից։
««Իզվեստիայի» թղթակից Ն.Պ. Խոխլովի ճակատագիրը 1965 թվականի հունվարի 29-ից հուզում է իսկապես միլիոնավոր մարդկանց։ Այդ օրը նրան բռնել է Կոնգոյի ոստիկանությունը Լեոպոլդվիլի կենտրոնում` փոստատան մոտ, որտեղ հերթական նամակագրությունն էր փոխանցում Մոսկվային, և բանտ են նետել։ Այդ օրվանից ի վեր Խոխլովի անունը հնչում է բազմաթիվ լեզուներով, հնչում է ռադիոյով, հայտնվում է տարբեր երկրների և մայրցամաքների թերթերի ու ամսագրերի էջերում»,- այդ օրերին հայտնում էին համաշխարհային լրատվամիջոցները:
«Ինչո՞ւ փողոցից ուղիղ բանտ տարան»,- հարցրի նրան Երևանում, ուր եկել էր օգնելու արդեն չեմ հիշում` ինչ առիթով սյունակ պատրաստելու հարցում։
Ձերբակալության վերաբերյալ շատ տեսություններ էին պտտվում, բայց հիմա կարևորն ուրիշ բան է։ Այն, թե ինչպես էր «Իզվեստիան» (անկասկած, իշխանությունների օգնությամբ) պաշտպանում իր թղթակցին։
Ռուբեն Վարդանյանի գործն արդեն Բաքվի դատարանում է
Նորից հղում անեմ դրսի հաղորդագրություններին։
«Ի պատասխան «Իզվեստիայի» խմբագրության կոչերի` ժամանակակից համաշխարհային ասպարեզում այնպիսի հեղինակավոր գործիչներ, ինչպիսիք են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 19-րդ նստաշրջանի նախագահը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եթովպիայի կայսրը, Գանայի նախագահը, Սենեգալի նախագահը, Քենիայի և Գվինեայի վարչապետները, Հնդկաստանի տեղեկատվության նախարարը հանդես են եկել ի պաշտպանություն Նիկոլայ Խոխլովի...»,-գրում էր համաշխարհային մամուլը:
«Լրագրողների միջազգային ասոցիացիան, տարբեր քաղաքական ուղղությունների մամուլի բազմաթիվ մարմինների խմբագիրներն ու մեկնաբանները, ֆրանսիացի լրագրողները դատապարտել են Կոնգոյի իշխանությունների հակաօրինական գործողությունները»,-նրանց արձագանքում էին տասնյակ լրատվամիջոցներ:
Արդյունքում Նիկոլայ Խոխլովին ազատեցին։ 1965 թվականի մարտի 15-ին նա ուղևորվեց Մոսկվա։ Օդանավակայան, լրագրողներ, ծաղիկներ, երջանիկ Խոխլովը աստիճաններից ձեռքով է անում... Աստղային ժամ։
2 ամսից մի փոքր ավել տևած մեկուսացումը ոտքի հանեց հարյուրհազարավոր մարդկանց, նրանք դուրս եկան հանրահավաքների, երթերի, ցույցերի և բողոքի այլ ակցիաների, որոնք Կոնգոյի բռնապետ Չոմբեին ստիպեցին նախ ծոծրակը քորել, ապա բանտարկյալին ազատ արձակել։
Չեմ կարծում, որ այն ժամանակ Նիկոլայ Խոխլովին ավելի շատ մարդ էր կարեկցում, քան հիմա, օրինակ, Ռուբեն Վարդանյանին։ Սովորական կարեկցանքը չարի և անարդարության դեմ որոշիչ պայքարի վերափոխելու հարցում օգնեց բանտարկյալի ազատության համար շարժման գրագետ կազմակերպումը։ Հավանական առարկություններին, թե այդքան էլ բարդ չէ բողոքը վառ պահել մի քանի ամիս, իսկ այ գրեթե երկու տարի, ինչպես Վարդանյանի և մյուս հայ գերիների դեպքում է, ներառյալ Արցախի 3 նախկին նախագահներին, լրիվ այլ հարց է, պատասխանում ենք` այնքան էլ այդպես չէ։
Մեղրիի կազակները, պատմություն № 1. Ժորա պապն ու Արաքսի ափի նրա նվերը Ռուբեն Վարդանյանին
«Իզվեստիայի» Խոխլովից առաջ Դրեյֆուսի հայտնի գործն էր։ 1894 թվականի սեպտեմբերին Փարիզում գերմանական ռազմական առաքելության հավաքարարը (ինքնըստինքյան հասկանալի է՝ հակահետախուզության գործակալ) աղբարկղից հանեց մի ֆրանսիացի դավաճան սպայի գրություն, որին արագ նույնականացրին որպես Դրեյֆուս։
Գրության հեղինակը Փարիզում գերմանական ռազմական կցորդին հայտնում էր ռազմական նախարարության հինգ գաղտնի փաստաթուղթ վաճառելու պատրաստակամության մասին։ Կասկածյալների շարքում հայտնվեցին վեց սպաներ, որոնց թվում էր կապիտան Ալֆրեդ Դրեյֆուսը։
1895 թվականի հունվարի 5-ին նրան զրկեցին բոլոր կոչումներից և դատապարտեցին ցմահ ազատազրկման Ֆրանսիական Գվիանայի Սատանայի կղզում։ Ու սկսվե՜ց։ Հասարակության ճնշման տակ դատարանը ստիպված եղավ գործի կրկնակի քննություն սկսել, սակայն պատմուճանավոր մարդկանց մեծ մասը Դրեյֆուսին կրկին մեղավոր ճանաչեց։
Ճիշտ է` այս անգամ նրան դատապարտեցին «ընդամենը» տասը տարվա բանտարկության՝ ցմահ ժամկետի փոխարեն։ Վճիռը ճանաչվեց կիսատ և ոչ իրավական․ եթե Դրեյֆուսը մեղավոր է, ինչո՞ւ թեթևացնել նրա ճակատագիրը, իսկ եթե անմեղ է, ուրեմն պետք է անխոս ազատ արձակվի։
1899 թվականի սեպտեմբերին նախագահը ներում շնորհեց Դրեյֆուսին, իսկ 1903 թվականին նա վճռաբեկ բողոք ներկայացրեց, որի քննությունը տևեց ևս երեք տարի։ 1906 թվականին Ալֆրեդ Դրեյֆուսը լիովին անմեղ ճանաչվեց։ Ֆրանսիայի Ազգային ժողովն անմիջապես հատուկ օրենք ընդունեց, որը Դրեյֆուսին վերադարձրեց զինվորական ծառայության՝ կոչումի բարձրացումով մինչև մայոր և Պատվո լեգեոնի շքանշանով պարգևատրմամբ։
Վերցնում ենք հաշվիչը, սկսում ենք հաշվել․ Դրեյֆուսի պատմության սկզբից մինչև դրա հաղթական ավարտը տասներկու տարի անցավ։ Այդ ժամանակի մի մասը Դրեյֆուսը ազատության մեջ էր, բայց նրա բարի անունը վերականգնելու համար պայքարը չդադարեց։ Ամենօրյա, հետևողական, համառ պայքար: Ոչ ոք չէր ուզում հոգնել:
Վարդանյանի գործում անարդարության աստիճանը պակաս աղաղակող չէ, քան վերոնշյալ գործերինը, բայց նրա պաշտպանների հոգնածության ու ճակատագրին հնազանդվելու նշաններն անզեն աչքով են երևում։ Այո՛, Էմիլ Զոլայի, Անատոլ Ֆրանսի տրամաչափի գրողներ, ինչպես նաև հայտնի գիտնականներ, բանաստեղծներ և նկարիչներ մերօրյա Հայաստանում ցերեկը ճրագով չես գտնի, բայց չէ՞ որ կարելի է հարցը լուծել գոնե քանակով ու շնորհքով։
Պետք է ամեն օր, անգամ տոնական օրերին ամեն ինչ անել արդարությունը ծուռ դատերից, անպատժելիությունից ու լկտիությունից պաշտպանելու համար։
Միայն անեծքների չափաբաժինն ավելացնելով և հավատալով, որ հարցն ինքն իրեն կլուծվի, հույս դնելով միայն արտաքին ուժերի վրա, իսկ ինքներս անատամ ու անտեղի թպրտալով` ջինջ միամտության մեջ ենք ընկնում։ Ապխտած ձկից ձկնապուր չես եփի։
Լրահոս
0