00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Тайны восстания декабристов
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как декабристы отнеслись к приходу Николая I к власти
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր բարձունքներ ու հիասթափություններ. 2024–ի մարզական տարվա ամփոփում

© SputnikՀայ մարզիկները Փարիզի օլիմպիական խաղերում
Հայ մարզիկները Փարիզի օլիմպիական խաղերում - Sputnik Արմենիա, 1920, 31.12.2024
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ամփոփել է տարին ու առանձնացրել մի քանի ուշագրավ դրվագներ։
123 ոսկի, 107 արծաթ և 154 բրոնզ, ընդհանուր` 306 մեդալ։ Սա բոլոր միջազգային մրցաշարերում, բոլոր տարիքային խմբերի հայ մարզիկների արդյունքներն են 2024թ.–ին։
Նախորդ տարվա համեմատ մեդալների քանակը այս տարի քիչ է (2023 թ.–ին 445 էր), բայց պատճառը ոչ թե մեր մարզիկների անհաջող ելույթներն էին, այլ այն, որ օլիմպիական տարում շատ մարզաձևերում աշխարհի առաջնություն չի անցկացվում։
2024–ին ամենաշատ մեդալներն այս տարի բերել են ծանրամարտիկները` 136, հետո սամբիստներն են 48 մեդալով, բռնցքամարտիկները բերել են 41 մեդալ, հունահռոմեական ըմբիշները` 40, ազատ ոճի ըմբիշները` 24։

Օլիմպիական խաղերի հիասթափությունը

Հայաստանը 2024 թ–ի Փարիզի օլիմպիական խաղերում ներկայացրել էր 15 մարզիկով, որոնք հանդես էին գալիս 7 մարզաձևերում։ Հայ մարզիկները սպորտային գլխավոր մրցույթից 4 մեդալ բերեցին` 3 արծաթ և 1 բրոնզ։ Սպասելիքներն, իհարկե, ավելին էին, օրինակ` հունահռոմիական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանից ու մարմնամարզիկ Արթուր Դավթյանից սպասվում էր ոսկե մեդալ։ Բայց երկուսն էլ մնացին արծաթե մեդալով։ Ճիշտ է, Հայաստանն Արթուր Ալեքսանյանի մենամարտի արդյունքները վիճարկող դիմում ներկայացրեց Միջազգային օլիմպիական կոմիտե, բայց արդյունքը դեռևս մնում է անփոփոխ։ Մեդալներ էին ակնկալվում նաև շատ այլ մարզիկներից, որոնք Հայաստան վերադարձան ձեռնունայն։

Մուտք՝ մեծահասակների աշխարհ

Երիտասարդ ու խոստումնալից գյումրեցի աղջկան աշխարհը ճանաչեց 2023-ի վերջին։ 18–ամյա ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող։ 2024 –ին նրա հաջողությունները շարունակվեցին գրեթե նույն ռիթմով։ Իսկ տարեվերջին Ալեքսանդրան իր կարիերայում առաջին անգամ մասնակցեց ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնության ու նվաճեց բրոնզե մեդալ։
Կուզեի Հռիփսիմեի պես կամքի ուժ ունենալ. 19-ամյա չեմպիոնը վստահ է` ոսկե մեդալն իրեն չի փոխի

Տարվա հպարտություն

Այն, որ Վարազդատ Լալայանը Հայաստանի ուժեղագույն մարզիկներից է` կասկած չկա, բայց միջազգային մրցաշարերում իր քաշային կարգում նա ուներ վրացական խոչընդոտ` Լաշա Տալախաձե անունով։ Այս տարվա օլիմպիական խաղերում էլ Վարազդատը միայն երկրորդն էր։ Տարեվերջին գերծանր քաշային Լաշա Տալախաձեն լքեց մեծ սպորտն ու «ընկղմվեց» քաղաքականության մեջ, ու դեկտեմբերին կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությանը Վարազդատն այլևս խոչընդոտ չուներ։ Հայ մարզիկը նվաճեց աշխարհարհի առաջնության իր առաջին ոսկե մեդալը։ Այսպիսով, նա դարձավ այս տարվա միակ աշխարհի չեմպիոն հայ մարզիկը, իսկ նրա նվաճած ոսկե մեդալը առաջինը` հայկական ծանրամարտի պատմության մեջ գերծանր քաշային կարգում։

Համբուրեց ծանրաձողն ու հեռացավ

2016թ.–ի չարաբաստիկ «դոփինգ սկանդալից» հետո ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը մեծ սպորտ էր վերադարձել, որ ապացուցի բոլորին` ինքը արժանի չէր այդպիսի հրաժեշտի։ Մի քանի տարի մեդալներ նվաճելուց հետո Հռիփսիմեն վնասվածք ստացավ ու այս տարվա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելուց հետո համբուրեց ծանրաձողը, հանեց մարզակոշիկները և ավարտեց կարիերան։
Ամենաշատը վախենում եմ, որ մարդիկ ինձ կմոռանան. Հռիփսիմե Խուրշուդյան

Ֆուտբոլային նոր նվաճումներ

Այս տարին յուրահատուկ էր հայկական ակումբային ֆուտբոլի համար։ Պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբները եվրագավաթային մրցաշարերում այդքան հեռուն գնացին։ Օրինակ` «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը» քիչ էր մնում հասնեին ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ։ Իսկ ահա Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» հայտնվեց այնտեղ ու խաղաց անգամ աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկի՝ անգլիական «Չելսիի» դեմ։
Ի դեպ այս տարվա վերջին ավանդական «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթն ամփոփվեց այլ ձևաչափով, մարզիկներն ու մարզիչները պարգևատրվեցին ու ստացան 5 մլն-ական դրամ։
Լրահոս
0