00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
29 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:55
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքապետարանում դեռ չգիտեն` որ տարբերակով է Ավինյանը փոխհատուցելու ԱՄՆ–ի տոմսի գումարը

© SputnikՏիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան - Sputnik Արմենիա, 1920, 30.12.2024
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանից վստահեցնում են` փոխանցումն անպայման արվելու է, բայց դեռ հստակեցնելու հարցեր կան։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանում դեռ չեն որոշել, թե իրավական որ տարբերակն է հարմար ԱՄՆ–ի բիզնես դասի տոմսի գումարը փոխհատուցելու համար։
Նշենք, որ դեկտեմբերի 18-ին Հայկ Մարության–Տիգրան Ավինյան բանավեճի ժամանակ պարզվեց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Լոս Անջելես մեկնելու տոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 20 000 ԱՄՆ դոլար)։ Բանավեճի ընթացքում ծախսերի թուղթը ներկայացրեց հենց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այդ ժամանակ Ավինյանը Մարությանին մեղադրեց շոու անելու մեջ, և անընդհատ առաջարկում էր դադարեցնել այդ շոուն։
Ավինյանը դեկտեմբերի 23-ի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ տոմսի գինն իմանալուց հետո ապշել է թվերից, ու այդ պատճառով որոշել է ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ մեկնելու տոմսի ծախսը։
Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ինչ տարբերակով է այդ գումարը փոխհատուցվելու, ինչին ի պատասխան Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ այդ գործընթացը կիրականացվի փոխանցման տարբերակով։
«Փոխանցումը կիրականացվի օրենսդրորեն թույլատրելի հնարավորինս կարճ ժամկետում»,– նշել են կառույցից։
Ճշտող հարցերին, թե ինչ օրենսդրության և ժամկետների մասին է խոսքը, ու ինչպես է փոխանցումն արվելու, քաղաքապետարանից ընդգծեցին` դեռ պետք է հասկանան, թե իրավական առումով որ տարբերակն է ընդունելի, առայժմ հարցը քննարկվում է համապատասխան բաժնում, բայց վստահեցնում են` փոխանցումն անպայման կկատարվի։
Հավելենք, որ Sputnik Արմենիայի աղբյուրներով` Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելու թանկարժեք տոմսի շուրջ սկանդալից հետո աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի գնումների վարչության աշխատակիցներից մեկը։
Լրահոս
0