00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
28 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:27
8 ր
On air
08:10
240 ր
On air
13:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետո տեղեկացա գնի մասին. Ավինյանը կփոխհատուցի ԱՄՆ մեկնելու 20 000 դոլարանոց տոմսի արժեքը

Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետն այդ ամենում մեղադրեց իր աշխատակիցներին անպատասխանատվության և անտարբերության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է ամբողջությամբ և ինքնուրույն փոխհատուցել ԱՄՆ մեկնելու ինքնաթիռի տոմսի ծախսերը։
Նշենք, որ դեկտեմբերի 18-ին Հայկ Մարության–Տիգրան Ավինյան բանավեճի ժամանակ պարզվեց, որ Ավինյանի Լոս Անջելես մեկնելու տոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 20 000 ԱՄՆ դոլար)։ Բանավեճի ընթացքում ծախսերի թուղթը ներկայացրեց հենց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այդ ժամանակ Ավինյանը Մարությանին մեղադրեց շոու անելու մեջ և անընդհատ առաջարկում էր դադարեցնել այդ շոուն։
Որոշակի ուսումնասիրություն կատարելուց հետո պարզ է դառնում, որ բիզնես կարգով ԱՄՆ թռչելու տոմսերի արժեքը ներկա պահին (այժմ դրանք համեմատաբար ավելի թանկացել են – խմբ.) տատանվում է 2-3 մլն դրամի սահմաններում։
«Սա վերջին շրջանի ամենաքննադատված և ասեմ ավելին` տեղին քննադատված թեմաներից մեկն է։ Վերջերս մեր կատարած ԱՄՆ այցից հետո եմ տեղեկացել, թե անձամբ ինձ համար ինչ գներով են ձեռք բերվել տոմսերը։ Անկեղծ ասած՝ ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից, բայց հետո հասկացա, որ ընդհանուր անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա։ Նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվում նոյեմբերի 20-ին և, եթե մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, գուցե կրկնակի կամ եռակի անգամ թանկ գնեինք։ Որոշում եմ կայացրել այդ ծախսն ամբողջությամբ փոխհատուցել, ինքնուրույն»,– նշեց Ավինյանը։
Հետագա հարցերը կանխելու համար, թե ինչպես է անձամբ փոխհատուցելու այդ ծախսը, Երևանի քաղաքապետն առաջարկեց նայել իր հայտարարագիրը։
Հիշեցնենք, որ Ավինյանի հետ բանավեճի ժամանակ Մարությանը հայտարարել էր, որ Լոն Անջելես մեկնելու համար տոմսի արժեքը այնքան է եղել, որքան Ավան վարչական շրջանի 9 հարկանի 43 շենքի բնակչի տարվա գույքահարկը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ է (Լոս Անջելես) գործուղվել նոյեմբերի 23-30-ը։ Պատվիրակության կազմում եղել է 9 անձ` այդ թվում խորհրդականներից մեկը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը և այլք։
Լրահոս
0