https://arm.sputniknews.ru/20241230/israjeli-banaky-mtel-e-siriakan-gvolani-bardzunqnerum-gtnvvogh-al-baas-qaghaq-84447185.html
Իսրայելի բանակը մտել է սիրիական Գոլանի բարձունքներում գտնվող Ալ-Բաաս քաղաք
Իսրայելի բանակը մտել է սիրիական Գոլանի բարձունքներում գտնվող Ալ-Բաաս քաղաք
Sputnik Արմենիա
Իսրայելցի զինվորականները հասել են մի շարք օբյեկտներ։ի Խուզարկությունների անցկացման պատճառով նրանք պետծառայողներից պահանջել են լքել հաստատությունները։ 30.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-30T17:01+0400
2024-12-30T17:01+0400
2024-12-30T17:01+0400
գոլանի բարձունքներ
սիրիա
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1d/79954525_0:161:3071:1888_1920x0_80_0_0_d4a3ddb8a8430d076e95010cfd2510ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելական տանկերն ու զինծառայողները մտել են Դամասկոսից 67 կմ հարավ՝ սիրիական Գոլանի բարձունքներում գտնվող Էլ Կունեյտրա նահանգի Ալ Բաաս քաղաք։ Այս մասին հայտնում է սիրիական «Ալ-Վաթան» թերթը։Թերթի տվյալներով՝ խուզարկություններ անցկացնելու պատրվակով իսրայելցի զինվորականները սիրիացի պետծառայողներից պահանջել են լքել հաստատությունները։Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալուց հետո Իսրայելի բանակը Սիրիայի հարավում՝ Գոլանի բարձունքների և հարակից մի շարք շրջաններում, գրավել է չեզոք տարածքներ՝ խախտելով 1974թ.ուժերի տարանջատման մասին սիրիա-իսրայելական համաձայնագրի պայմանները: Բացի այդ, Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հրթիռահրետանային հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող ռազմական, քաղաքացիական օբյեկտներին: Լիբանանի ԱԳՆ–ն դատապարտել է Գոլանի բարձունքների սիրիական հատվածի գրավումը Իսրայելի կողմիցՄինչև 1967 թվականը Գոլանի բարձունքները եղել են Սիրիայի կազմում։ Վեցօրյա պատերազմի ընթացքում իսրայելական զորքերը գրավել են այս տարածքը. 1973 թ. Դատաստանի օրվա պատերազմի արդյունքում կողմերը կնքել են զինադադարի և զորքերի տարանջատման համաձայնագիր: 1974-ին Գոլանի բարձունքներում տեղակայվել են ՄԱԿ-ի խաղաղապահ հենակետեր: Սահմանային գիծը սիրիական կողմից ստացել է «Բրավո» անվանումը, Իսրայելի կողմից անցնում է «Ալֆա» գիծը:
գոլանի բարձունքներ
սիրիա
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1d/79954525_170:0:2901:2048_1920x0_80_0_0_69449c8e912f025d2c5fd5c1b16452d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գոլանի բարձունքներ, սիրիա, իսրայել
գոլանի բարձունքներ, սիրիա, իսրայել
Իսրայելի բանակը մտել է սիրիական Գոլանի բարձունքներում գտնվող Ալ-Բաաս քաղաք
Իսրայելցի զինվորականները հասել են մի շարք օբյեկտներ։ի Խուզարկությունների անցկացման պատճառով նրանք պետծառայողներից պահանջել են լքել հաստատությունները։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելական տանկերն ու զինծառայողները մտել են Դամասկոսից 67 կմ հարավ՝ սիրիական Գոլանի բարձունքներում գտնվող Էլ Կունեյտրա նահանգի Ալ Բաաս քաղաք։ Այս մասին հայտնում է սիրիական «Ալ-Վաթան» թերթը։
«Իսրայելական օկուպացիոն ուժերը տանկերի և զրահատեխնիկայի միջոցով առաջ են շարժվել դեպի Աս-Սալամ (նախկին անվանումը՝ Ալ-Բաաս) քաղաք՝ հասնելով մշակույթի տան, մատակարարման դեպարտամենտի, պետական էներգաընկերության, անշարժ գույքի բանկի և հացապահեստի շենքերին», - ասվում է հրապարակման մեջ:
Թերթի տվյալներով՝ խուզարկություններ անցկացնելու պատրվակով իսրայելցի զինվորականները սիրիացի պետծառայողներից պահանջել են լքել հաստատությունները։
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալուց հետո Իսրայելի բանակը Սիրիայի հարավում՝ Գոլանի բարձունքների և հարակից մի շարք շրջաններում, գրավել է չեզոք տարածքներ՝ խախտելով 1974թ.ուժերի տարանջատման մասին սիրիա-իսրայելական համաձայնագրի պայմանները: Բացի այդ, Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հրթիռահրետանային հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող ռազմական, քաղաքացիական օբյեկտներին:
Մինչև 1967 թվականը Գոլանի բարձունքները եղել են Սիրիայի կազմում։ Վեցօրյա պատերազմի ընթացքում իսրայելական զորքերը գրավել են այս տարածքը. 1973 թ. Դատաստանի օրվա պատերազմի արդյունքում կողմերը կնքել են զինադադարի և զորքերի տարանջատման համաձայնագիր: 1974-ին Գոլանի բարձունքներում տեղակայվել են ՄԱԿ-ի խաղաղապահ հենակետեր: Սահմանային գիծը սիրիական կողմից ստացել է «Բրավո» անվանումը, Իսրայելի կողմից անցնում է «Ալֆա» գիծը: