https://arm.sputniknews.ru/20241230/2025-in-hh-um-aveli-shat-atvomajin-ev-arevajin-energia-klini-isk-gazy-jekeri-hamar-kezhanana-84456050.html
2025-ին ՀՀ-ում ավելի շատ ատոմային և արևային էներգիա կլինի, իսկ գազը ՋԷԿ–երի համար կէժանանա
2025-ին ՀՀ-ում ավելի շատ ատոմային և արևային էներգիա կլինի, իսկ գազը ՋԷԿ–երի համար կէժանանա
Sputnik Արմենիա
ԱԷԿ–ը ավելի արդյունավետ կաշխատի շահագործման ժամկետի երկարացումից հետո։ Արևի արտադրությունը զգալիորեն կավելանա։ Բացի այդ, «Գազպրոմ Արմենիայի» հետ հնարավոր է... 30.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-30T20:43+0400
2024-12-30T20:43+0400
2024-12-30T20:43+0400
էլեկտրաէներգիա
հիդրոէլեկտրակայան (հէկ)
ջերմաէլեկտրակայան (ջէկ)
արևային էներգիա
արևային կայան
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1b/42541847_0:95:1600:996_1920x0_80_0_0_aefe4ef04a024c08c821e82d348108d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. 2025 թվականին Հայաստանում նախատեսվում է 8,668 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրություն, ինչը 4 տոկոսով ավելի է, քան 2024 թվականին։ Այս մասին ասվում է 2025 թվականի էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսման հաշվեկշռում, որը հաստատվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից։ Նշենք, որ այդ հաշվեկշիռը հանձնաժողովը կազմում է ոչ թե ըստ օրացուցային տարվա, այլ փետրվարի 1-ից հունվարի 31-ը։Արտադրության աճի մեջ հիմնական ներդրումը կունենան ատոմային և արևային էլեկտրակայանները։ Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանքների ավարտի շնորհիվ 2025 թվականին դրա վերանորոգումը 90-ից կկրճատվի 60 օր, ինչը թույլ կտա ավելացնել արտադրությունը 364 մլն կՎտ/ժ-ով։Վերականգնվող էներգիայի մասնաբաժնի աճի ֆոնին նախատեսվում է կրճատել արտադրությունը ՋԷԿ-երում, քանի որ դրանց էլեկտրաէներգիան ավելի թանկ է։ Այսպես, «Հայաստանի էլցանցերը» կդադարեցնեն երաշխավորված գնումները Հրազդանի ՋԷԿ-ից, որը կկարողանա աշխատել միայն շուկայական պայմաններով գնորդների առկայության դեպքում։ Արտադրությունը Հրազդանի ՋԷԿ-ում, որը հնացած սարքավորումների պատճառով առանձնանում է բարձր ինքնարժեքով, նվազագույն կլինի։2025 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի ՋԷԿ-երը ռուսական գազը կստանան արտոնյալ գնով՝ 46,7 դոլար 1000 խմ-ի դիմաց սովորական 265,81 դոլարի փոխարեն։ Այս արտոնությունը տարածվում է մոտ 450 մլն կՎտ/ժ արտադրելու համար պահանջվող գազի ծավալի վրա, ինչը կծածկի ջերմային էներգիայի ընդհանուր ծավալի մոտ 15%-ը։ Մնացած արտադրությունը կապահովվի իրանական գազով։ Եթե կայանները որոշեն ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել, քան նախատեսված է հաշվեկշռով, նրանք գազ կգնեն ստանդարտ գնով։Հիդրոէլեկտրակայանների արտադրությունը կմնա կայուն։ Որոտանի կասկադը և փոքր հիդրոէլեկտրակայանները արտադրությունը կավելացնեն 5%-ով (համապատասխանաբար մինչև 850 և 710 մլն կՎտ/ժ), իսկ Սևան-Հրազդան կասկադը կպահպանի ցուցանիշները 375 մլն կՎտ/ժ մակարդակում։Հողմային էներգիայի արտադրությունը հաշվեկշռում ներառված չէ իր չափազանց փոքր ծավալի պատճառով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1b/42541847_0:0:1600:1200_1920x0_80_0_0_1f03ad345d5ad2c3feeda72d292aa00d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էլեկտրաէներգիա, հիդրոէլեկտրակայան (հէկ), ջերմաէլեկտրակայան (ջէկ), արևային էներգիա, արևային կայան, ատոմակայան
էլեկտրաէներգիա, հիդրոէլեկտրակայան (հէկ), ջերմաէլեկտրակայան (ջէկ), արևային էներգիա, արևային կայան, ատոմակայան
2025-ին ՀՀ-ում ավելի շատ ատոմային և արևային էներգիա կլինի, իսկ գազը ՋԷԿ–երի համար կէժանանա
ԱԷԿ–ը ավելի արդյունավետ կաշխատի շահագործման ժամկետի երկարացումից հետո։ Արևի արտադրությունը զգալիորեն կավելանա։ Բացի այդ, «Գազպրոմ Արմենիայի» հետ հնարավոր է եղել պայմանավորվել ջերմակայանների արտադրության 15%-ի համար գազի արտոնյալ գնի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. 2025 թվականին Հայաստանում նախատեսվում է 8,668 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրություն, ինչը 4 տոկոսով ավելի է, քան 2024 թվականին։ Այս մասին ասվում է 2025 թվականի էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսման հաշվեկշռում, որը հաստատվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից։ Նշենք, որ այդ հաշվեկշիռը հանձնաժողովը կազմում է ոչ թե ըստ օրացուցային տարվա, այլ փետրվարի 1-ից հունվարի 31-ը։
Արտադրության աճի մեջ հիմնական ներդրումը կունենան ատոմային և արևային էլեկտրակայանները։ Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանքների ավարտի շնորհիվ 2025 թվականին դրա վերանորոգումը 90-ից կկրճատվի 60 օր, ինչը թույլ կտա ավելացնել արտադրությունը 364 մլն կՎտ/ժ-ով։
Էապես կաճի արևային էներգիայի արտադրությունը։ Հաջորդ տարի նախատեսվում է ավարտել Հայաստանում առաջին խոշոր արևային էլեկտրակայանի՝ «Մասրիկ-1»-ի 55 մեգավատ հզորությամբ շինարարությունը, որը մի քանի անգամ հետաձգվել է օտարերկրյա ներդրողների պատճառով։ ՀԾԿՀ-ի հաշվարկներով՝ 2025 թվականին «Մասրիկ-1»-ը կարտադրի 128 մլն կվտ/ժամ, իսկ մյուս արևային կայանները կավելացնեն ևս 246 մլն կՎտ/ժամ։ Արդյունքում արևային էներգիայի մասնաբաժինը երկրի ընդհանուր հաշվեկշռում կավելանա` 4%-ից հասնելով 8%։
Վերականգնվող էներգիայի մասնաբաժնի աճի ֆոնին նախատեսվում է կրճատել արտադրությունը ՋԷԿ-երում, քանի որ դրանց էլեկտրաէներգիան ավելի թանկ է։ Այսպես, «Հայաստանի էլցանցերը» կդադարեցնեն երաշխավորված գնումները Հրազդանի ՋԷԿ-ից, որը կկարողանա աշխատել միայն շուկայական պայմաններով գնորդների առկայության դեպքում։ Արտադրությունը Հրազդանի ՋԷԿ-ում, որը հնացած սարքավորումների պատճառով առանձնանում է բարձր ինքնարժեքով, նվազագույն կլինի։
2025 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի ՋԷԿ-երը ռուսական գազը կստանան արտոնյալ գնով՝ 46,7 դոլար 1000 խմ-ի դիմաց սովորական 265,81 դոլարի փոխարեն։ Այս արտոնությունը տարածվում է մոտ 450 մլն կՎտ/ժ արտադրելու համար պահանջվող գազի ծավալի վրա, ինչը կծածկի ջերմային էներգիայի ընդհանուր ծավալի մոտ 15%-ը։ Մնացած արտադրությունը կապահովվի իրանական գազով։ Եթե կայանները որոշեն ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել, քան նախատեսված է հաշվեկշռով, նրանք գազ կգնեն ստանդարտ գնով։
Հիդրոէլեկտրակայանների արտադրությունը կմնա կայուն։ Որոտանի կասկադը և փոքր հիդրոէլեկտրակայանները արտադրությունը կավելացնեն 5%-ով (համապատասխանաբար մինչև 850 և 710 մլն կՎտ/ժ), իսկ Սևան-Հրազդան կասկադը կպահպանի ցուցանիշները 375 մլն կՎտ/ժ մակարդակում։
Հողմային էներգիայի արտադրությունը հաշվեկշռում ներառված չէ իր չափազանց փոքր ծավալի պատճառով։
| | | | |
2024 | 2025 | 2024 | 2025 | |
Էլեկտրա-էներգիայի աղբյուր | Ծավալ, մլն կՎտ/ժ | % ընդհանուր ծավալում | | |
ԱԷԿ | 2 470 | 2 834 | 29,6% | 32,7% |
ՋԷԿ | 3 657 | 3 173 | 43,9% | 36,6% |
ՀԷԿ | 1 858 | 1 935 | 22,3% | 22,3% |
Արևային էլեկտրակայան | 351 | 725 | 4,2% | 8,4% |
Ընդհանուր | 8 337 | 8 668 | 100% | 100% |