00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարեգրություն բաց երկնքի տակ. Մեղրիում վերածնվում են եզակի տաճարներն ու որմնանկարները

© Sputnik / Aram Gareginyanուրբ Աստվածածին եկեղեցի
ուրբ Աստվածածին եկեղեցի - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2024
ուրբ Աստվածածին եկեղեցի
Բաժանորդագրվել
Մեղրիի տաճարներում զարմանալի գեղեցկությամբ որմնանկարներ են պահպանվել։ Յուրահատուկ են նաև տաճարները, որոնք կառուցված են գետաքարերից։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Մեղրի արժե այցելել թեկուզ որմնանկարներով տաճարները տեսնելու համար։ Այստեղ որմնանկարները բավական լավ են պահպանվել, իսկ տարիներ առաջ իրականացրած վերանորոգման արդյունքում վերականգնվել է գույների պայծառությունը։
Այս եկեղեցիները կառուցվել են 17-րդ դարում, բայց կանգնած են վաղմիջնադարյան հիմքերի վրա (կառուցվել են երկրաշարժից ավերված տաճարների տեղում):
«Սուրբ Հովհաննես վանքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են շարականների ժողովածուի հատվածներ, 12-13-րդ դարերի եկեղեցական սպասքի բեկորներ»,– Sputnik Արմենիային ասաց Մեղրիի հոգևոր հովիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը։
© Sputnik / Aram GareginyanՄեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարները
Росписи в церкви Пресвятой Богоматери (Сурб Аствацацин), Мегри - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2024
Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարները
Տաճարի վերականգնումը սկսվել է 2015 թվականին, վերաօծումը կատարվել է 2019 թվականի հուլիսին։ Մյուս վանքերի վերականգնումը շարունակվում է։ Հնարավոր է` դրանցից մեկում երկրագիտական թանգարան բացվի (գաղափարը դեռ քննարկվում է)։
Քաղաքում չորս եկեղեցի կա։ Մեծ Թաղում՝ Անապաստանաց վանքից ոչ հեռու, Սուրբ Աստվածածին եկեղեցին է, Փոքր թաղում` Սուրբ Հովհաննեսը: Մեկն էլ կա, որը հիմա չի գործում։ «Անվանման և կառուցման տարեթվի մասին տեղեկություններ չկան, դրանք պետք է փնտրել Մայր աթոռի արխիվներում»,– ասում է Ռաֆայել քահանան:
© Sputnik / Aram GareginyanՄեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարները
Росписи в церкви Пресвятой Богоматери (Сурб Аствацацин), Мегри - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2024
Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարները
Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարները
Այստեղ տաճարները մյուսներից տարբերվում են, որովհետև կառուցվել են ոչ թե սրբատաշ քարերից, այլ ջրով հղկված գետաքարից։
Տաճարների մերձակայքում պահպանվել են փոքր քարեր, որոնց վրա զարդանախշերով խաչեր են փորագրված, բայց ոչ խաչքարերի նմանությամբ: Պարզվում է, որ դա խաչի պատկերման տեղական ավանդույթներից մեկն է։
«Նմանատիպ քարեր կարելի է գտնել Մեղրիի տարածաշրջանի շատ տաճարներում»,– ասում է Ռաֆայել քահանան:
Կապանի «հույն գեղեցկուհին»․ բարձունքում թաքնված Սուրբ Կատարինեն փրկության կարիք ունի
Ճարտարապետների անունները մեզ չեն հասել, բայց որմնանկարները վերագրվում են Հովնաթանյանների հայտնի դպրոցին։ Ինչպես հայտնի է, այդ տոհմի տարբեր սերունդներ նկարազարդել են Էջմիածնի Մայր տաճարը, Թբիլիսիի Նորաշեն և Սուրբ Գևորգ եկեղեցիները։ Տոհմի ներկայացուցիչները եղել են վրաց թագավորների պալատական նկարիչներ, բայց բուն տոհմը սկիզբ է առնում Մեղրիից ոչ հեռու գտնվող Նախիջևանի Շոռոթ գյուղից։
Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիասքանչ որմնանկարները թվագրվում են 1840-ականներով։ Այստեղ պատկերված են պատմություններ Աստվածաշնչից՝ Ադամից և Եվայից մինչև Քրիստոսի ծնունդ, խաչելություն և հարություն, Ստեփանոս նահատակի մահը, նաև Ահեղ դատաստանը։
«Այս որմնանկարներն այստեղ ամենևին էլ պատահական չեն, դրանց նպատակը մարդկանց հավատքով հզորացնելն է, մտորելը, թե ինչպես ենք ապրում մեր կյանքը», - ասում է Ռաֆայել քահանան:
Ոչ միայն Մեղրիում, այլև շրջակա գյուղերում կա գոնե մեկ եկեղեցի, իսկ որոշներում՝ երկու կամ նույնիսկ երեք։ Գյուղեր կան, որոնց եկեղեցիներով կարելի է պատմություն կարդալ` ինչ-որ ժամանակ գյուղը հիմնվել է լեռան լանջին, որտեղ էլ եկեղեցի են կառուցել: Դարեր անց մարդիկ իջել են ցածրադիր վայր ու մի եկեղեցի էլ այնտեղ կառուցել:
«Այս տաճարներում երբեմն պատարագ ենք մատուցում, բայց դրանք բոլորը լուրջ վերականգնման կարիք ունեն», - ասում է մեր զրուցակիցը:
© Sputnik / Aram GareginyanՄեղրիի Սուրբ Հովհաննես Անապաստանաց եկեղեցին
Монастырь Анапастанац (Странноприимный) Святого Иоанна (Сурб Ованес), Мегри - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2024
Մեղրիի Սուրբ Հովհաննես Անապաստանաց եկեղեցին
Եկեղեցիներից մեկը գտնվում է Ագարակի հանքի եզրին։ Վանքի ծխականները մի ժամանակ Ագարակ գյուղի (տեղում ասում են Հիգերակ) բնակիչներն էին։ Այստեղ էլ Հայրենական մեծ պատերազմից հետո սկսեցին շահագործել Ագարակի պղնձամոլիբդենային հանքը, բնակիչներին տեղափոխեցին ներքև, իսկ եկեղեցին մնաց վերևում։
Հանքում, բնականաբար, պայթեցման աշխատանքներ են իրականացվում, բայց կոմբինատի ղեկավարությունը խստորեն հետևում է, որ տաճարը չվնասվի։ «Եկեղեցու անվտանգությանը պետք է հետևել նաև հետագայում»,– ընդգծում է Ռաֆայել քահանան։
Մեղրիի տաճարները տեսնելու համար Հայաստանի տարբեր մարզերից ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ ու ուխտավորներ են գալիս։ Հյուրեր են գալիս նաև արտերկրից, այդ թվում՝ Իրանից։
«Միանշանակ կարող եմ ասել, որ նրանք ընդգծված հարգանք են ցուցաբերում այլ կրոններին։ Տեսեք, թե ինչպես են Իրանում պետական մակարդակով հոգ տանում մեր եկեղեցիների մասին։ Թերևս դրա շնորհիվ է, որ նույնպիսի ըմբռնում է ձևավորվում նաև հասարակ իրանցիների մոտ։ Գալիս են և մեծ հետաքրքրությամբ նայում», - ասում է քահանան։
© Sputnik / Aram Gareginyan

Մեղրիի տեսարանը Անապաստանաց եկեղեցու մոտից

Մեղրիի տեսարանը Անապաստանաց եկեղեցու մոտից - Sputnik Արմենիա
1/4

Մեղրիի տեսարանը Անապաստանաց եկեղեցու մոտից

© Sputnik / Aram Gareginyan

Մեղրիի Սուրբ Հովհաննես Անապաստանաց վանքում քարակոփ խաչերի և զարդանախշերի պատկերներ

Մեղրիի Սուրբ Հովհաննես Անապաստանաց վանքում քարակոփ խաչերի և զարդանախշերի պատկերներ - Sputnik Արմենիա
2/4

Մեղրիի Սուրբ Հովհաննես Անապաստանաց վանքում քարակոփ խաչերի և զարդանախշերի պատկերներ

© Sputnik / Aram Gareginyan

Մեղրիի Սուրբ Հովհաննես Անապաստանաց վանքում քարակոփ խաչերի և զարդանախշերի պատկերներ

Մեղրիի Սուրբ Հովհաննես Անապաստանաց վանքում քարակոփ խաչերի և զարդանախշերի պատկերներ - Sputnik Արմենիա
3/4

Մեղրիի Սուրբ Հովհաննես Անապաստանաց վանքում քարակոփ խաչերի և զարդանախշերի պատկերներ

© Sputnik / Aram Gareginyan

Մեղրիի հին տներից

Մեղրիի հին տներից - Sputnik Արմենիա
4/4

Մեղրիի հին տներից

1/4

Մեղրիի տեսարանը Անապաստանաց եկեղեցու մոտից

2/4

Մեղրիի Սուրբ Հովհաննես Անապաստանաց վանքում քարակոփ խաչերի և զարդանախշերի պատկերներ

3/4

Մեղրիի Սուրբ Հովհաննես Անապաստանաց վանքում քարակոփ խաչերի և զարդանախշերի պատկերներ

4/4

Մեղրիի հին տներից

Մտադիր են շարունակել նաև Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը։ Նախատեսում են մկրտության նոր ավազան կառուցել, ինչպես նաև լուծել ջրահեռացման հարցը: Ճիշտ է՝ Մեղրիում կլիման չոր է, բայց լեռներում ստորերկրյա ջրեր կան, ուստի տաճարի հիմքերը խոնավ են։ Պետք է փնտրել այնպիսի շինարարներ, որոնք գիտեն տաճարի շենքի հետ աշխատելու եղանակը: Իսկ նման վարպետներ քիչ են և՛ Մեղրիում, և՛ ամբողջ Հայաստանում։
Բայց մեր զրուցակիցը չի կորցնում հավատը` անպայման կգտնեն:
Գևորգ Մարզպետունու ամրոցում կամ Տափի բերդում պեղումներ են․ նպատակը վերականգնումն է
Լրահոս
0