00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
29 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:55
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հութիները հարվածներ են հասցրել «Բեն-Գուրիոն» օդանավակայանին

© AFP 2024 / MOHAMMED HUWAISՀութիներ
Հութիներ - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2024
Հութիներ
Բաժանորդագրվել
Հութիները հայտարարել են, որ քաղաքացիական օբյեկտների վրա իսրայելական հարձակումները կուժեղացնեն Եմենի` պաղեստինցի ժողովրդին աջակցելու վճռականությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շիա շարժումը հայտարարել է, որ ի պատասխան Սանայի միջազգային օդանավակայանի և Հոդեյդա նահանգի ռմբակոծությունների, հրթիռային հարված է հասցրել Իսրայելի «Բեն-Գուրիոն» օդանավակայանին:
Հութիների զինված ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ հարվածը հասցվել է «Պաղեստին-2» բալիստիկ հիպերձայնային հրթիռի կիրառմամբ:
«Սանայում և Հոդեյդայում գտնվող քաղաքացիական օբյեկտների վրա իսրայելական հարձակումները միայն կուժեղացնեն Եմենի` պաղեստինցի ժողովրդին աջակցելու վճռականությունը։ Մենք հնարավորություններ ունենք ընդլայնելու օկուպացված Պաղեստինում թիրախների բազան՝ ներառելով հակառակորդին պատկանող առավել կարևոր օբյեկտները», – նշվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հութիները հայտարարել են, որ հարված են հասցրել Թել Ավիվում կենսական նշանակության թիրախի։
«Անօդաչու ռազմաօդային ուժերը գործողություն են իրականացրել օկուպացված Յաֆֆայի շրջանում (Թել Ավիվ. խմբ.) կենսական նշանակության թիրախ խոցելու համար, որը հաջողությամբ խոցվել է», – նշվում է հայտարարության մեջ:
Դեկտեմբերի 26-ին իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Սանայի օդանավակայանին, Սանայի և Հոդեյդայի էլեկտրակայաններին, Եմենի արևմուտքում գտնվող նավահանգիստներին, ինչի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 6 մարդ, 40-ը՝ վիրավորվել:
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, ավելի վաղ զգուշացրել էր, որ կհարձակվի Իսրայելի հետ կապ ունեցող ցանկացած նավի վրա, և մյուս երկրներին հորդորել էր հետ կանչել իրենց անձնակազմերը։
Հութիները հայտարարել են, որ իրենց գործողություններն ուղղված են Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների օգնությանը, իրենք չեն խանգարում այդ տարածաշրջանի նավագնացությանը։
ԱՄՆ-ն դաշնակիցների հետ պարբերաբար ռմբակոծում է հութիների օբյեկտները՝ փորձելով ստիպել նրանց դադարեցնել նավերի գնդակոծությունը։
ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան հարված են հասցրել Եմենի տարածքին. ԶԼՄ
Լրահոս
0