https://arm.sputniknews.ru/20241226/israjeli-banaky-harvatsel-e-sanaji-mijazgajin-odanavakajanin-ev-emenum-gtnvvogh-objektnerin-84366175.html
Իսրայելի բանակը հարվածել է Սանայի միջազգային օդանավակայանին և Եմենում գտնվող օբյեկտներին
Իսրայելի բանակը հարվածել է Սանայի միջազգային օդանավակայանին և Եմենում գտնվող օբյեկտներին
Sputnik Արմենիա
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել նաև Հոդեյդա, Սալիֆ և Ռաս Կանատիբ նավահանգիստների ռազմական ենթակառուցվածքներին: 26.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-26T20:42+0400
2024-12-26T20:42+0400
2024-12-26T20:44+0400
իսրայել
ցախալ
եմեն
օդանավակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/01/81358274_0:31:585:360_1920x0_80_0_0_9079324c174aef6f943757b1ca65786e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարձակում է ձեռնարկել Սանայի միջազգային օդանավակայանի և Եմենում շիա «Անսար Ալլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքի մի շարք օբյեկտների վրա: Այս մասին ասվում է իսրայելական բանակի տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ:Գազայից զորքերի դուրսբերման և հրադադարի համար Իսրայելը նոր պայմաններ է առաջադրել. ՀԱՄԱՍԱյսօր ավելի վաղ տեղական իշխանությունների աղբյուրը հայտնել էր, որ իսրայելական կործանիչները 6 ավիահարված են հասցրել Եմենի շիաների «Անսար Ալլահ» շարժման կողմից վերահսկվող մայրաքաղաք Սանայի ուղղությամբ, արդյունքում զգալիորեն տուժել է օդանավակայանը: Աղբյուրի տվյալներով՝ իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա նահանգի և Սանայի հարավում գտնվող էլեկտրակայանի ուղղությամբ:Բանակի տվյալներով՝ ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել նաև Եմենի արևմտյան ափի Հոդեյդա, Սալիֆ և Ռաս Կանատիբ նավահանգիստներում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին:Նեթանյահուն հրամայել է հարձակվել հութիների ռազմավարական օբյեկտների վրա
իսրայել
եմեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/01/81358274_33:0:553:390_1920x0_80_0_0_25d8bec41dea7ea24d0ac038f2188151.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, ցախալ, եմեն, օդանավակայան
իսրայել, ցախալ, եմեն, օդանավակայան
Իսրայելի բանակը հարվածել է Սանայի միջազգային օդանավակայանին և Եմենում գտնվող օբյեկտներին
20:42 26.12.2024 (Թարմացված է: 20:44 26.12.2024) Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել նաև Հոդեյդա, Սալիֆ և Ռաս Կանատիբ նավահանգիստների ռազմական ենթակառուցվածքներին:
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարձակում է ձեռնարկել Սանայի միջազգային օդանավակայանի և Եմենում շիա «Անսար Ալլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքի մի շարք օբյեկտների վրա: Այս մասին ասվում է իսրայելական բանակի տելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ:
Այսօր ավելի վաղ տեղական իշխանությունների աղբյուրը հայտնել էր, որ իսրայելական կործանիչները 6 ավիահարված են հասցրել Եմենի շիաների «Անսար Ալլահ» շարժման կողմից վերահսկվող մայրաքաղաք Սանայի ուղղությամբ, արդյունքում զգալիորեն տուժել է օդանավակայանը: Աղբյուրի տվյալներով՝ իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա նահանգի և Սանայի հարավում գտնվող էլեկտրակայանի ուղղությամբ:
«Թիրախների թվում, որոնց հարվածներ է հասցրել ՑԱԽԱԼ-ը, ռազմական ենթակառուցվածքն է, որն օգտագործում է հութիների ռեժիմն ինչպես Սանայի միջազգային օդանավակայանում, այնպես էլ Հեզյազ և Ռաս Կանատիբ էլեկտրակայաններում»,-ասվում է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ:
Բանակի տվյալներով՝ ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել նաև Եմենի արևմտյան ափի Հոդեյդա, Սալիֆ և Ռաս Կանատիբ նավահանգիստներում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին: