00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:17
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:55
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագրի դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվեց

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2024
Բաժանորդագրվել
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատվել է 2024 թ. մայիսի 16–ի որոշմամբ։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի առաջին փուլի դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2025 թ. դեկտեմբերի 31–ը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Վերջնաժամկետը երկարաձգվումը պոտենցիալ շահառուների շրջանում կմեղմի այն անհանգստությունը, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած շահառուները չեն հասցնի մինչև սահմանված վերջնաժամկետը ստանալ այն և դիմել ծրագրում ընդգրկվելու համար»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Բացի այդ, տեղահանումից հետո ծնված երեխաները համարվում են տեղահանված, եթե ծնողներից առնվազն մեկն ունի տեղահանվածի կարգավիճակ։ Այդ պատճառով նրանց տվյալների նույնականացումը 2020 թ. սեպտեմբերի 27-ից և 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում պարտադիր չէ։
Նշենք, որ ՀՀ կառավարության 2024 թ. մայիսի 16-ի որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։
Հունիսի 15–ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, իսկ հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը։
Ինչ վերաբերում է գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացին, ապա այն մեկնարկել է օգոստոսի 1-ից։
25 հազար տեղահանված արցախցի գրանցված աշխատանք ունի. ՊԵԿ
Հիշեցնենք՝ ՀՀ–ում 242 բնակավայրերում տուն ձեռք բերելու դեպքում 1 անձի հաշվով տրվում է 5 մլն դրամ աջակցություն, 142 բնակավայրում՝ 4 մլն դրամ։ Մնացած բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում (բացառությամբ՝ 1-ին և 2-րդ գոտու) տրվում 3 միլիոն դրամի չափով աջակցություն։ Աջակցության գումարի չափը որոշվել է՝ վերլուծելով 2023թ․ անշարժ գույքի շուկայում արված առուվաճառքի գործարքների վիճակագրությունը։
Ծրագրի շահառու են ոչ միայն 2023թ․-ին Արցախի հայաթափման հետևանքով ՀՀ–ում ապաստանած արցախցիները, այլև 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվածները` սկսած 2020թ․-ի սեպտեմբերի 27-ից։ Ծրագրից օգտվելու հնարավորություն չունեն ՀՀ կառավարության 2022թ․-ի փետրվարի 17-ի թիվ 169-Լ որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի» շահառուները, քանի որ նրանք արդեն օգտվել են ծրագրից, մեծ մասն արդեն հավաստագրով բնակարաններ է ձեռք բերել։ Վերջին տվյալներով՝ այսօր արդեն 3300 ընտանիք օգտվել է տրամադրված 10-ական միլիոն աջակցությունից և ՀՀ տարբեր մարզային բնակավայրերում՝ քաղաքային և գյուղական, անշարժ գույք է ձեռք բերել։
Լրահոս
0