00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լուկաշենկոն միայն միջոց է». ի՞նչ խնդիր է լուծում Փաշինյանն ըստ քաղաքագետի

© Sputnik / Пресс-служба президента Казахстана / Անցնել մեդիապահոցԱլեքսանդր Լուկաշենկոն, Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պոււտինը. արխիվային լուսանկար
Ալեքսանդր Լուկաշենկոն, Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պոււտինը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2024
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև փոխադարձ «կսմիթներ» եղան։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Պատճառաբանությունը, որով ՀՀ վարչապետը չմեկնեց ՌԴ` ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու, հավատ չի ներշնչում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Ինչպես հայտնել ենք, Փաշինյանը դեկտեմբերի 25–ին սոցցանցում գրեց, որ կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի պատճառով չի մասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետը տեսակապի միջոցով կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
«Թույլ տվեք չհավատալ այն հայտարարությանը, որ Covid–ի պատճառով է, որ նա անձամբ չի մասնակցել ԵԱՏՄ նիստին. Covid–ը` որպես տարբեր նիստերի չգնալու պատճառաբանություն, Փաշինյանը բազմաթիվ անգամներ բերել է։ Մինչդեռ ես նմանատիպ պատճառաբանություն չեմ լսել, երբ խոսք է գնացել ամերիկյան կամ եվրոպական որևիցե միջոցառման մասնակցել–չմասնակցելու մասին»,– ընդգծեց Միքայելյանը։
Նա կարծում է, որ թե՛ ՌԴ չմեկնելը, և թե՛ ԵԱՏՄ նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ տեղի ունեցած «լեզվակռիվը» մեկ նպատակ են հետապնդում` ՌԴ–ից ՀՀ–ն հեռացնելը, և դա թելադրվում է Արևմուտքի կողմից։
«Արևմուտքից խնդիր է դրված, որ ՀՀ–ն ԵԱՏՄ գոտում մեկուսանա, ու Փաշինյանն այդ խնդիրը լուծում է` որքան հնարավոր է`դիստանցիա պահելով եվրասիական ինստիտուտների հետ։ Դա դեռ մասնակի է արվում, ոչ թե լիարժեք` ինչպես, օրինակ, ՀԱՊԿ–ի դեպքում, որտեղ ֆորմալ առումով դեռ անդամակցում ենք։ Ռուսաստանից դիստանցիա պահելու քաղաքականության մասին է խոսքը, որտեղ Բելառուսն ընդամենը միջոց է դիտարկվում Փաշինյանի կողմից»,– նշեց քաղաքագետը։
Նրա խոսքով` եթե դիտարկում ենք Փաշինյանի պատճառաբանությունը, որ նեղացել է ադրբեջանամետ Լուկաշենկոյի քաղաքականությունից, ապա այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը չի նեղանում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, և անընդհատ փորձում է նրանց հետ հանդիպել։
«Եթե նրանցից չի նեղանում, ապա նրանց աջակից Լուկաշենկոյից ինչո՞ւ է նեղանում»,– տարակուսում է Միքայելյանը։
Հիշեցնենք` Լուկաշենկոն մայիսի 15-17-ը Ադրբեջանում էր և այդ ընթացքում այցելել էր նաև Լեռնային Ղարաբաղ։ Լուկաշենկոն հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմից առաջ (դիմելով Իլհամ Ալիևին՝ նա ասել էր` «ձեր ազատագրական պատերազմից» առաջ) ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։
Հունիսի 13–ին խորհրդարանում ելույթ ունենալիս Փաշինյանը հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է, և դա պայմանավորված է Բելառուսի նախագահի արած հայտարարություններով։ Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած` հայտնի դարձավ, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։
Լրահոս
0