00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:17
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե ընտրություններում ընդդիմությունը հաղթի, Փաշինյանը այլ սցենարներ կկիրառի. Մամիջանյան

© SputnikՀայկ Մամիջանյանը
Հայկ Մամիջանյանը - Sputnik Արմենիա, 1920, 26.12.2024
Հայկ Մամիջանյանը
Բաժանորդագրվել
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով` «Հանրապետական կուսակցությունը» փողոցային պայքարի է պատրաստվում, որի գագաթնակետը կլինի իմպիչմենտի գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ընտրական մեխանիզմի միջոցով հնարավոր չէ հասնել իշխանափոխության, դա կլինի միայն փողոցային պայքարի դեպքում։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Մեր կողմից ընտրությունների վրա ֆիքսվելն այդքան էլ ճիշտ չէ։ Հայաստանի գոյության, զարգացման բանալին փողոցային պայքարն է, որի գագաթնակետը կլինի իմպիչմենտի գործընթացը»,–ասաց նա։
Մամիջանյանը, հիշեցնելով 2021 թվականի ընտրությունները, ընդգծեց, որ Փաշինյանի կազմակերպած ընտրություններն անցնելու են վարչական ռեսուրսի կիրառմամբ, ատելության խոսքով, իրավական համակարգի ճնշմամբ, բանտարկություններով ու խուզարկություններով։
«Ենթադրենք ինչ–որ ձևով, այդ ամենի միջով անցնելով ընդդիմությունը կարողանում է հաղթել Փաշինյանին, բայց հետո մենք գիտենք, որ տեղի է ունենալու արդեն իսկ եղած սցենարներից որևէ մեկը»,–ասաց Մամիջանյանը։
Նա հիշեցրեց Երևանի քաղաքապետի ընտրությունները, որում «Հանրային ձայն» խմբակցությունը ավագանու կազմ մտավ որպես ընդդիմություն, սակայն հետո սկսեց օգնել իշխանությանը` քվորում ապահովելով։
«Մեր քաղաքական դաշում բնավորությամբ վարդան ղուկասյանները շատ–շատ են։ Կանցնեն ու իրենց մանդատները կտան Փաշինյանին։ Սցենար համար 2. Վանաձորի կամ Գորիսի սցենար, երբ ընդդիմադիր թեկնածուն հաղթում է ընտրություններում, նրան փակում են... Կամ Գյումրու սցենար, երբ ընդդիմությունը կես տարի աշխատում է, ինչ–որ շանտաժի միջոցով նրանց նկատմամբ իրականացվում են ռեպրեսիաներ, այն, ինչ մենք տեսանք»,–ասաց Մամիջանյանը։
Նա ընդգծեց, որ իրենք շատ լավ գիտեն, թե ընտրություններից հետո ինչ է լինելու, եթե ընդդիմությունը հաղթի, ուստի պետք է խնդիրը լուծել փողոցային պայքարի միջոցով։
««Հանրապետական կուսակցությունը» գլխանց փողոցային պայքարի է պատրաստվում»,–ասաց նա։
Նշենք, որ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով կորոշվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։
Պարտադիր պայման էր, որ թեկնածուները ոչ միայն առնվազն վերջին 6 ամսում հաշվառված լինեն Գյումրիում, այլև լինեն ՔՊ անդամ, աջակից կամ համակիր։ Դեկտեմբերի 11–ին պարզ դարձավ, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար կնշանակվի Սարիկ Մինասյանը։
Հիշեցնենք նաև` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Լրահոս
0