https://arm.sputniknews.ru/20241126/gjumrii-qaghaqapeti-zhp-yntrelu-hamar-nakhnakan-yntrutjunner-klinen-pashinjan-83405248.html
Գյումրիի քաղաքապետի ժ/պ ընտրելու համար նախնական ընտրություններ կլինեն. Փաշինյան
Գյումրիի քաղաքապետի ժ/պ ընտրելու համար նախնական ընտրություններ կլինեն. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նախնական քվեարկության արդյունքում ընտրվածն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի ՔՊ թեկնածուն Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրություններում։ 26.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-26T22:20+0400
2024-11-26T22:20+0400
2024-11-26T22:31+0400
գյումրի
քաղաքապետ
նիկոլ փաշինյան
տիմ ընտրություններ
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/2307/11/23071197_0:88:1680:1033_1920x0_80_0_0_55f4c7bf79bdf2fd4d4cb0a04bc4bbb5.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է Գյումրիում նախնական ընտրություններ կազմակերպել քաղաքապետի ժ/պ ընտրելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցային տեսանյութում։Նա տեղեկացրել է, որ նախնական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին։«Կուսակցության վարչության հետ քննարկելով եկել եմ այն եզրակացության, որ այդտեղ միանձնյա վարչական որոշում չի կարող լինել»,– ասել է նա։Վարչապետը բացատրել է, որ այս որոշմանն է եկել, որպեզի ՔՊ անդամները համակիրները ու աջակիցները հնարավորություն ունենան ինքնաառաջադրվել կամ առաջադրեն թեկնածուներ Գյումու քաղաքապետի պաշտոնակատար դառնալու համար։Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ հենց այդ ընտրված պաշտոնակատարն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի ՔՊ թեկնածուն Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրություններում։Նշենք, որ 2021 թվականին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարեցին 5 ուժ, բայց նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չէր կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չէր հասել։ Այդ պատճառով էլ ՔՊ–ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր ստորագրեցին։Վարդգես Սամսոնյանը քաղաքապետի պարտականությունները ստանձնեց 2021 թ. նոյեմբերի 4-ին։Այս տարվա հոկտեմբերի 28-ին Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները հրաժարական տվեցին։ Ըստ այդմ, ավագանիում մեծամասնություն դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նախընտրական կրքեր Գյումրիում. ի՞նչ մեթոդ է ուզում կիրառել ՔՊ-ն իշխանության գալու համարՔՊ–ն առաջադրեց քաղաքապետի իր թեկնածուին` պատգամավոր Կարեն Սարուխանյանին։ Սակայն վերջինս թմրանյութերի պատմության կիզակետում հայտնվեց, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղարկեց նրան հետազոտության։ Չնայած տեղեկատվությանը, որ հետազոտության արդյունքները դրական են` Սարուխանյանը հերքեց այն։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2307/11/23071197_94:0:1587:1120_1920x0_80_0_0_05c6708ba11f1f16922a602b9bade1a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, քաղաքապետ, նիկոլ փաշինյան, տիմ ընտրություններ, ընտրություններ
գյումրի, քաղաքապետ, նիկոլ փաշինյան, տիմ ընտրություններ, ընտրություններ
Գյումրիի քաղաքապետի ժ/պ ընտրելու համար նախնական ընտրություններ կլինեն. Փաշինյան
22:20 26.11.2024 (Թարմացված է: 22:31 26.11.2024) Նախնական քվեարկության արդյունքում ընտրվածն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի ՔՊ թեկնածուն Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրություններում։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է Գյումրիում նախնական ընտրություններ կազմակերպել քաղաքապետի ժ/պ ընտրելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցային տեսանյութում։
Նա տեղեկացրել է, որ նախնական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին։
«Կուսակցության վարչության հետ քննարկելով եկել եմ այն եզրակացության, որ այդտեղ միանձնյա վարչական որոշում չի կարող լինել»,– ասել է նա։
Վարչապետը բացատրել է, որ այս որոշմանն է եկել, որպեզի ՔՊ անդամները համակիրները ու աջակիցները հնարավորություն ունենան ինքնաառաջադրվել կամ առաջադրեն թեկնածուներ Գյումու քաղաքապետի պաշտոնակատար դառնալու համար։
«Դրանից հետո մենք գյումրեցիների շրջանում, իհարկե ոչ բոլորի շրջանում, որոշակի սկզբունքով, որոշ դեպքերում` պատահականության սկզբունքով, կիրականացնենք քվեարկություն։ Արդյունքներով հաղթած թեկնածուին կնշանակենք Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար»,– հավելել է նա։
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ հենց այդ ընտրված պաշտոնակատարն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի ՔՊ թեկնածուն Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրություններում։
Նշենք, որ 2021 թվականին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարեցին 5 ուժ, բայց նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չէր կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չէր հասել։ Այդ պատճառով էլ ՔՊ–ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր ստորագրեցին։
Վարդգես Սամսոնյանը քաղաքապետի պարտականությունները ստանձնեց 2021 թ. նոյեմբերի 4-ին։
Այս տարվա հոկտեմբերի 28-ին Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները հրաժարական տվեցին։ Ըստ այդմ, ավագանիում մեծամասնություն դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
ՔՊ–ն առաջադրեց քաղաքապետի իր թեկնածուին` պատգամավոր Կարեն Սարուխանյանին։ Սակայն վերջինս թմրանյութերի պատմության կիզակետում հայտնվեց, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղարկեց նրան հետազոտության։ Չնայած տեղեկատվությանը, որ հետազոտության արդյունքները դրական են` Սարուխանյանը հերքեց այն։