https://arm.sputniknews.ru/20241225/qnnarkvum-e-partqy-hashvancelu-tarberaky-nakharary-chmatakararvats-rusakan-zenqi-masin-84306501.html
Քննարկվում է պարտքը հաշվանցելու տարբերակը. նախարարը` չմատակարարված ռուսական զենքի մասին
Քննարկվում է պարտքը հաշվանցելու տարբերակը. նախարարը` չմատակարարված ռուսական զենքի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ ֆինանսների նախարարը, անդրադառնալով ռուսական զենքի թեմային, նշեց, որ գնումների մի մասը չի իրականացվել, մի մասն ուշացումով է իրականացվել։ 25.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-25T13:56+0400
2024-12-25T13:56+0400
2024-12-25T13:57+0400
հայաստան
ռուսաստան
զենք
վահե հովհաննիսյան
պարտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/19/84294501_0:83:1600:983_1920x0_80_0_0_027dd7e780d2367e79fe14e9911136f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի հետ երկխոսություն կա երկկողմ պարտավորությունների շրջանակում առաջացած պարտքը հաշվանցելու շուրջ, սակայն դրանք գաղտնի պրոցեսներ են։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։Նա անդրադարձավ այն դիտարկմանը, որ Ռուսաստանը ՀՀ–ին պետք է զենք մատակարարեր, գումարը փոխանցվել էր, սակայն, ըստ ՀՀ իշխանությունների, դա տեղի չի ունեցել։ Լրագրողները հետաքրքրվեցին` հնարավո՞ր է, որ այդ գումարը մարվի ՀՀ–ի` այս կամ այն ծառայության համար ունեցած պարտքով (օրինակ` հայկական ԱԷԿ–ի սպասարկման համար)։Նախարարը խուսափեց ուղիղ պատասխանից` նշելով, որ դա պետական գաղտնիք պարունակող հարց է, այլ մանրամասներ չի կարող ասել։Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չի նշվել։ Որոշ տվյալներով` խոսքը 250 մլն դոլարի մասին է։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։ՀՀ ՊՆ–ն տեր չի կանգնել ՌԴ–ից պատվիրած զենքին. «Ժողովուրդը» մանրամասներ է ներկայացրել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/19/84294501_90:0:1511:1066_1920x0_80_0_0_77511e263b13bc2173433a4e57e6013a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, զենք, վահե հովհաննիսյան, պարտք
հայաստան, ռուսաստան, զենք, վահե հովհաննիսյան, պարտք
Քննարկվում է պարտքը հաշվանցելու տարբերակը. նախարարը` չմատակարարված ռուսական զենքի մասին
13:56 25.12.2024 (Թարմացված է: 13:57 25.12.2024) ՀՀ ֆինանսների նախարարը, անդրադառնալով ռուսական զենքի թեմային, նշեց, որ գնումների մի մասը չի իրականացվել, մի մասն ուշացումով է իրականացվել։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի հետ երկխոսություն կա երկկողմ պարտավորությունների շրջանակում առաջացած պարտքը հաշվանցելու շուրջ, սակայն դրանք գաղտնի պրոցեսներ են։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա անդրադարձավ այն դիտարկմանը, որ Ռուսաստանը ՀՀ–ին պետք է զենք մատակարարեր, գումարը փոխանցվել էր, սակայն, ըստ ՀՀ իշխանությունների, դա տեղի չի ունեցել։ Լրագրողները հետաքրքրվեցին` հնարավո՞ր է, որ այդ գումարը մարվի ՀՀ–ի` այս կամ այն ծառայության համար ունեցած պարտքով (օրինակ` հայկական ԱԷԿ–ի սպասարկման համար)։
Նախարարը խուսափեց ուղիղ պատասխանից` նշելով, որ դա պետական գաղտնիք պարունակող հարց է, այլ մանրամասներ չի կարող ասել։
«Կա պրոցես, որտեղ մենք գնումներ ենք իրականացրել, այդ գնումների մի մասը չի իրականացվել, մի մասն ուշացումով է իրականացվել, սակայն մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ մատակարարումներով զբաղվում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Այո՛, ունենք երկխոսություն` առկա պարտքը հաշվանցելու, սակայն դրանք գաղտնի պրոցեսներ են։ Կան երկկողմանի պարտավորություններ, որոնք առաջացել են այս կամ այն փուլում, ու այդ պարտավորությունները միմյանց հետ հաշվանցելու մասին քննարկում գոյություն ունի»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չի նշվել։ Որոշ տվյալներով` խոսքը 250 մլն դոլարի մասին է։
ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։