https://arm.sputniknews.ru/20230922/hh-pnn-ter-chi-kangnel-rdic-patvirats-zenqin-zhvoghvovurdy-manramasner-e-nerkajacrel-66290023.html
ՀՀ ՊՆ–ն տեր չի կանգնել ՌԴ–ից պատվիրած զենքին. «Ժողովուրդը» մանրամասներ է ներկայացրել
ՀՀ ՊՆ–ն տեր չի կանգնել ՌԴ–ից պատվիրած զենքին. «Ժողովուրդը» մանրամասներ է ներկայացրել
Sputnik Արմենիա
Օրաթերթն իր աղբյուրներից ճշտել է, թե ինչու ՌԴ–ից պատվիրված զենք-զինամթերքը չի հասել Հայաստան։ 22.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-22T12:23+0400
2023-09-22T12:23+0400
2023-09-22T12:48+0400
հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
զենք
ռուսաստան
հրթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/04/11130424_0:77:1600:977_1920x0_80_0_0_e8babcc77b906cd7f44fa323d4823930.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Տեղեկությունը, թե իբր Ռուսաստանը ՀՀ-ից զենքի մատակարարման գումար է վերցրել ու համապատասխան զենք-զինամթերք չի մատակարարել, սուտ է։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինությունը չի մատակարարել ՀՀ–ին, առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա դրական պատասխան տվեց հարցին, թե արդյոք խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի գումարի մասին է, որը ՀՀ–ն փոխանցել է ՌԴ–ին։ Մի քանի օր անց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հաստատեց Գրիգորյանի ասածը։Արդյոք ՌԴ-ն կվերադարձնի չմատակարարված զենքի գումարը․ Փաշինյանը կոռեկտ չհամարեց պատասխանելՀՀ-ի և ՌԴ-ի աղբյուրները թերթին հայտնել են, որ պայմանագիրը կնքվել է ՀՀ պաշտպանության նախարարության և «ՍՄԵՐՉ» տեսակի հրթիռներ արտադրող ռուսական «Սպլավ» գործարանի միջև։ Այս պայմանագրի համաձայն` ռուսական գործարանը գումար է ստացել և արտադրել ՀՀ-ի համար անհրաժեշտ հրթիռներ:Այնուհետև սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմը, և ՌԴ-ն օգտագործել այդ հրթիռները, բայց տեղեկացրել է ՀՀ ՊՆ-ին, որ հաշվի առնելով հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները՝ ապրանքն այնուամենայնիվ կմատակարարվի խմբաքանակներով:Լրատվամիջոցին հայտնի է դարձել նաև, որ 2020 թվականի պատերազմից հետո ՌԴ-ն առաջարկել է և պատրաստ է եղել ՀՀ-ին մատակարարել 1 մլրդ դոլարի և 400 մլն դոլարի զենք-զինամթերք՝ վարկային 20 տարի վճարման ժամկետով: 400 մլն դոլարի վարկն արդեն հաստատված է եղել, պայմանագրերն էլ պատրաստ են եղել կնքման, իսկ 1 մլրդ դոլարի պայմանագիրը կնքելուն մնացել էին հաշված օրեր։«Սակայն Հայաստանը հանկարծակի հրաժարվել է պայմանագրերից: Փոխարենը պայմանագրեր է կնքել Հնդկաստանի մասնավոր կազմակերպությունների հետ՝ փոխանցելով միանգամից 500 մլն դոլար և մինչև այժմ չի ստացել այդ ապրանքի 5%-ը: Հաշվի չեն առնվել նաև այլ երկրների արտադրանքների գները և չեն համեմատվել այլ արտադրատեսակների հետ»,– գրում է թերթը։«Ժողովուրդի» տվյալներով՝ ապրանքները գնվել են 3 անգամ բարձր գնով։Օրաթերթն այս հարցով դիմել է ՀՀ ՊՆ, բայց պատասխան դեռ չի ստացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/04/11130424_98:0:1502:1053_1920x0_80_0_0_e20e9161f33e410650dd61c2dd80b5c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), զենք, ռուսաստան, հրթիռ
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), զենք, ռուսաստան, հրթիռ
ՀՀ ՊՆ–ն տեր չի կանգնել ՌԴ–ից պատվիրած զենքին. «Ժողովուրդը» մանրամասներ է ներկայացրել
12:23 22.09.2023 (Թարմացված է: 12:48 22.09.2023) Օրաթերթն իր աղբյուրներից ճշտել է, թե ինչու ՌԴ–ից պատվիրված զենք-զինամթերքը չի հասել Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Տեղեկությունը, թե իբր Ռուսաստանը ՀՀ-ից զենքի մատակարարման գումար է վերցրել ու համապատասխան զենք-զինամթերք չի մատակարարել, սուտ է։ Այս մասին գրում է
«Ժողովուրդ» օրաթերթը։
Որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինությունը չի մատակարարել ՀՀ–ին, առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա դրական պատասխան տվեց հարցին, թե արդյոք խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի գումարի մասին է, որը ՀՀ–ն փոխանցել է ՌԴ–ին։ Մի քանի օր անց
փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հաստատեց Գրիգորյանի ասածը։
ՀՀ-ի և ՌԴ-ի աղբյուրները թերթին հայտնել են, որ պայմանագիրը կնքվել է ՀՀ պաշտպանության նախարարության և «ՍՄԵՐՉ» տեսակի հրթիռներ արտադրող ռուսական «Սպլավ» գործարանի միջև։ Այս պայմանագրի համաձայն` ռուսական գործարանը գումար է ստացել և արտադրել ՀՀ-ի համար անհրաժեշտ հրթիռներ:
«Այնուհետև գործարանից ՀՀ ՊՆ-ին տեղեկացրել են, որ ապրանքը պատրաստ է մատակարարման, կարող են ՊՆ-ի մասնագետներին ուղարկել ապրանքը ընդունելու: Ընդունելուց հետո ՀՀ ՊՆ-ն 1 տարի 3 ամիս չի կարողացել ապրանքը տեղափոխել Հայաստան: Գործարանը 3 անգամ դիմել է ՊՆ-ին, որպեսզի սեղմ ժամկետներում գնան իրենց ապրանքի հետևից, քանի որ այդ չափի ապրանք չի կարող երկար ժամանակ մնալ պահեստներում, սակայն ՀՀ ՊՆ-ն այդպես էլ չի կազմակերպել ապրանքի տեղափոխումը»,– գրում է թերթը:
Այնուհետև սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմը, և ՌԴ-ն օգտագործել այդ հրթիռները, բայց տեղեկացրել է ՀՀ ՊՆ-ին, որ հաշվի առնելով հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները՝ ապրանքն այնուամենայնիվ կմատակարարվի խմբաքանակներով:
Լրատվամիջոցին հայտնի է դարձել նաև, որ 2020 թվականի պատերազմից հետո ՌԴ-ն առաջարկել է և պատրաստ է եղել ՀՀ-ին մատակարարել 1 մլրդ դոլարի և 400 մլն դոլարի զենք-զինամթերք՝ վարկային 20 տարի վճարման ժամկետով: 400 մլն դոլարի վարկն արդեն հաստատված է եղել, պայմանագրերն էլ պատրաստ են եղել կնքման, իսկ 1 մլրդ դոլարի պայմանագիրը կնքելուն մնացել էին հաշված օրեր։
«Սակայն Հայաստանը հանկարծակի հրաժարվել է պայմանագրերից: Փոխարենը պայմանագրեր է կնքել Հնդկաստանի մասնավոր կազմակերպությունների հետ՝ փոխանցելով միանգամից 500 մլն դոլար և մինչև այժմ չի ստացել այդ ապրանքի 5%-ը: Հաշվի չեն առնվել նաև այլ երկրների արտադրանքների գները և չեն համեմատվել այլ արտադրատեսակների հետ»,– գրում է թերթը։
«Ժողովուրդի» տվյալներով՝ ապրանքները գնվել են 3 անգամ բարձր գնով։
Օրաթերթն այս հարցով դիմել է ՀՀ ՊՆ, բայց պատասխան դեռ չի ստացել։