https://arm.sputniknews.ru/20241225/2025-tin-ekamtaharky-harkelu-ughghutjamb-qajler-chen-arvi-hh-finansneri-nakharar-84300001.html
2025 թ–ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չեն արվի. ՀՀ ֆինանսների նախարար
2025 թ–ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չեն արվի. ՀՀ ֆինանսների նախարար
Sputnik Արմենիա
Հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձը 2024 թվականին արդեն իսկ կազմել է 81 մլրդ դրամ։ 25.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-25T12:05+0400
2024-12-25T12:05+0400
2024-12-25T14:22+0400
բյուջե
հիփոթեքային վարկ
եկամտահարկ
հարկեր
վահե հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61863091_0:60:1600:960_1920x0_80_0_0_9a3ea5afd604268c6802b55e4cdc7c62.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. 2025 թին ՀՀ–ում հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող վերադարձվող եկամտահարկը հարկելու ուղղությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը քայլեր չի ձեռնարկի։ Այդ մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։Ավելի վաղ հայաստանյան ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ կառավարությունում քննարկվում է հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող վերադարձվող եկամտահարկի 20%-ով հարկման հնարավորությունը:Նախարարը հայտարարեց, որ եկամտահարկի հարկման նախագիծը իրենք ոչ թե դրել էին շրջանառության մեջ, այլ ուղարկել էին գործընկեր կառույցներին` կարծիքներ իմանալու համար։Նրա խոսքով` նախարարությունը հիփոթեքային վարկերի տոկոսներից վերադարձված գումարները սկսեց դիտարկել որպես հավելյալ եկամուտ ու որոշեցին այն հարկել, որպեսզի այդ ուղղությամբ պետության ծախսերը մի փոքր ավելի նվազեցնեն։ Հովհաննիսյանը նշեց, որ եկամտահարկի վերադարձի գումարների մասով պետական բյուջեի ծախսերը հասել են 80 մլրդ դրամի։Նա տեղեկացրեց նաև, որ 2024 թ. բյուջետային ծախսերի մեջ արդեն իսկ արտացոլվում են հիփոթեքային վարկերի վերադարձի գումարները, որոնք մինչ այդ զտվում էին ու չէին ներկայացվում։«Այն, որ այս գումարները բյուջեում չէին երևում, էականորեն խեղաթյուրում էր մեր եկամուտներն ու ծախսերը։ Բոլորը պետք է մեր փաստաթղթից տեսնեն, թե մենք որքան աջակցություն ենք տալիս մարդկանց։ Մյուս տարվա միակ նորամուծությունը կլինի այն, որ 2025 թ. բյուջեում եկամտահարկի վերադարձի գումարները կերևան»,– ընդգծեց Հովհաննիսյանը։Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին ՊԵԿ–ը հայտարարել էր, որ հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձը 2024 թվականին արդեն իսկ կազմել է 81 մլրդ դրամ։2025 թվականին կանխատեսվում է ավելի քան 3 մլրդ դրամով շատ վերադարձ։ Ընդհանուր առմամբ նորակառույցներում բնակարաններ ձեռք բերած քաղաքացիներին կվերադարձվի 84.7 մլրդ դրամի եկամտահարկ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61863091_127:0:1551:1068_1920x0_80_0_0_f0e8722a90cbded0c821272d2c675363.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բյուջե, հիփոթեքային վարկ, եկամտահարկ, հարկեր, վահե հովհաննիսյան
բյուջե, հիփոթեքային վարկ, եկամտահարկ, հարկեր, վահե հովհաննիսյան
2025 թ–ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չեն արվի. ՀՀ ֆինանսների նախարար
12:05 25.12.2024 (Թարմացված է: 14:22 25.12.2024) Հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձը 2024 թվականին արդեն իսկ կազմել է 81 մլրդ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. 2025 թին ՀՀ–ում հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող վերադարձվող եկամտահարկը հարկելու ուղղությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը քայլեր չի ձեռնարկի։ Այդ մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ավելի վաղ հայաստանյան ԶԼՄ–ներում
տեղեկություն էր տարածվել, որ կառավարությունում քննարկվում է հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող վերադարձվող եկամտահարկի 20%-ով հարկման հնարավորությունը:
Նախարարը հայտարարեց, որ եկամտահարկի հարկման նախագիծը իրենք ոչ թե դրել էին շրջանառության մեջ, այլ ուղարկել էին գործընկեր կառույցներին` կարծիքներ իմանալու համար։
«Ուզում ենք հասկանալ, թե հարկային տարբեր արտոնությունները որքանո՞վ են արդյունավետ։ Եկամտահարկի վերադարձի մեխանիզմը մեծապես ռեգրեսիվ է, քանի որ ստացվում է` ավելի բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիներն ավելի շատ են արտոնություններից օգտվում»,– հայտարարեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` նախարարությունը հիփոթեքային վարկերի տոկոսներից վերադարձված գումարները սկսեց դիտարկել որպես հավելյալ եկամուտ ու որոշեցին այն հարկել, որպեսզի այդ ուղղությամբ պետության ծախսերը մի փոքր ավելի նվազեցնեն։ Հովհաննիսյանը նշեց, որ եկամտահարկի վերադարձի գումարների մասով պետական բյուջեի ծախսերը հասել են 80 մլրդ դրամի։
Նա տեղեկացրեց նաև, որ 2024 թ. բյուջետային ծախսերի մեջ արդեն իսկ արտացոլվում են հիփոթեքային վարկերի վերադարձի գումարները, որոնք մինչ այդ զտվում էին ու չէին ներկայացվում։
«Այն, որ այս գումարները բյուջեում չէին երևում, էականորեն խեղաթյուրում էր մեր եկամուտներն ու ծախսերը։ Բոլորը պետք է մեր փաստաթղթից տեսնեն, թե մենք որքան աջակցություն ենք տալիս մարդկանց։ Մյուս տարվա միակ նորամուծությունը կլինի այն, որ 2025 թ. բյուջեում եկամտահարկի վերադարձի գումարները կերևան»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին
ՊԵԿ–ը հայտարարել էր, որ հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձը 2024 թվականին արդեն իսկ կազմել է 81 մլրդ դրամ։
2025 թվականին կանխատեսվում է ավելի քան 3 մլրդ դրամով շատ վերադարձ։ Ընդհանուր առմամբ նորակառույցներում բնակարաններ ձեռք բերած քաղաքացիներին կվերադարձվի 84.7 մլրդ դրամի եկամտահարկ։