https://arm.sputniknews.ru/20240814/hipvoteqi-veradardzvvogh-ekamtaharky-harkelu-gaghapari-heghinaky-finansneri-nakhararn-e-zlm-79446942.html
Հիփոթեքի վերադարձվող եկամտահարկը հարկելու գաղափարի հեղինակը ֆինանսների նախարարն է. ԶԼՄ
Հիփոթեքի վերադարձվող եկամտահարկը հարկելու գաղափարի հեղինակը ֆինանսների նախարարն է. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Թերթը գրում է, որ ՔՊ-ում կտրականապես դեմ են գաղափարը կյանքի կոչելուն։ 14.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-14T10:00+0400
2024-08-14T10:00+0400
2024-08-14T10:08+0400
հայաստան
հիփոթեքային վարկ
եկամտահարկ
վահե հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1e/67964468_0:183:3068:1910_1920x0_80_0_0_bd361f1b0b1e1704060add6d0d98967f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հիփոթեքի վերադարձվող եկամտահարկը հարկելու գաղափարի հեղինակը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն է։Ավելի վաղ հայաստանյան ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ կառավարությունում քննարկվում է հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող՝ վերադարձվող եկամտահարկի 20%-ով հարկման հնարավորությունը:Վերադարձվող եկամտահարկը կհարկվի՞․ պատգամավորի մեկնաբանությունըՀամաձայն աշխատանքային փաստաթղթի՝ առաջարկվում է վերադարձվող եկամտային հարկը համարել եկամուտ քաղաքացիների համար և հարկել եկամտային հարկով։ Ենթադրվում է, որ եթե քաղաքացին հետ է ստանում 100 հազար դրամ եկամտային հարկի չափով գումար, ապա եկամտային հարկով հարկվելու դեպքում 100 հազար դրամի փոխարեն քաղաքացին կստանա 80 հազար դրամ։ Եթե այս գաղափարը կյանքի կոչվի, ապա հիմնավորումը լինելու է այն, որ ունևոր խավն է վարկունակ, ուստի պետք է նաև եկամտահարկի հարկ վճարի։Տավուշի որոշ բնակավայրերի շահառուները ևս 5 մլն դրամ աջակցություն կստանան հիփոթեքի համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1e/67964468_0:0:2732:2048_1920x0_80_0_0_dc78281c40655b2da574b9690955db72.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հիփոթեքային վարկ, եկամտահարկ, վահե հովհաննիսյան
հայաստան, հիփոթեքային վարկ, եկամտահարկ, վահե հովհաննիսյան
Հիփոթեքի վերադարձվող եկամտահարկը հարկելու գաղափարի հեղինակը ֆինանսների նախարարն է. ԶԼՄ
10:00 14.08.2024 (Թարմացված է: 10:08 14.08.2024) Թերթը գրում է, որ ՔՊ-ում կտրականապես դեմ են գաղափարը կյանքի կոչելուն։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հիփոթեքի վերադարձվող եկամտահարկը հարկելու գաղափարի հեղինակը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն է։
Ավելի վաղ հայաստանյան ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ կառավարությունում քննարկվում է հիփոթեքային վարկերի մարմանն ուղղվող՝ վերադարձվող եկամտահարկի 20%-ով հարկման հնարավորությունը:
«ՔՊ–ական նախարարը ներկուսակցական հավաքների ժամանակ հաճախ է ակնարկել այս մասին, բայց արժանացել է կուսակցականների դիմադրությանը։ՔՊ-ում կտրականապես դեմ են այդ գաղափարը կյանքի կոչելուն և համառ պայքար են մղում դրա դեմ, քանի որ իրենցից շատերն էլ են հիփոթեքով տուն գնել, և քանի որ բարձր աշխատավարձ են ստանում, հետևաբար եկամտահարկն էլ է բարձր, ուստի նրանց բոլորովին դուր չի գալիս այս առաջարկը»,– գրում է թերթը։
Համաձայն աշխատանքային փաստաթղթի՝ առաջարկվում է վերադարձվող եկամտային հարկը համարել եկամուտ քաղաքացիների համար և հարկել եկամտային հարկով։ Ենթադրվում է, որ եթե քաղաքացին հետ է ստանում 100 հազար դրամ եկամտային հարկի չափով գումար, ապա եկամտային հարկով հարկվելու դեպքում 100 հազար դրամի փոխարեն քաղաքացին կստանա 80 հազար դրամ։ Եթե այս գաղափարը կյանքի կոչվի, ապա հիմնավորումը լինելու է այն, որ ունևոր խավն է վարկունակ, ուստի պետք է նաև եկամտահարկի հարկ վճարի։