00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերն աչքերով են սիրում. Աննա Դոնչենկոն` Հայաստանում ռուսական բիզնեսի հաջողության մասին

© Sputnik / Aram NersesyanՀայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն
Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2024
Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչը պատմել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի յոթնապատիկ աճի, ինչպես նաև գործնական կապեր հաստատելու «համեղ» նրբությունների մասին:
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայկական փոքր շուկան իրականում շատ հարմար է ռուսական բիզնեսի համար թե՛ ռուսական ապրանքների ավանդաբար լավ ընկալման, թե՛ լեզվական պատնեշի բացակայության, թե՛ բիզնեսում և հասարակության մեջ ընդհանուր ավանդույթների շնորհիվ: Այս մասին ասել է Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն ռուսական արտահանման «Արտահանողների գիտելիքների բազա» պորտալին տված հարցազրույցում։

2015-23 թվականներին ՀՀ–ի և ՌԴ–ի միջև փոխադարձ առևտրի ծավալը մոտ 1 մլրդ դոլարից հասել է 7,3 մլրդ դոլարի, իսկ 2024 թվականի 9 ամիսների ընթացքում հասել է գրեթե 9,8 մլրդ դոլարի՝ 2023 թվականի նույն ցուցանիշի համեմատ գրեթե կրկնակի աճելով։ Նա հիշեցրել է, որ ռուսական ընկերությունները ներկայացված են թե՛ երկրի խոշորագույն ձեռնարկությունների, թե՛ ոչ խոշոր ընկերությունների շարքում՝ ՏՏ–ի, ֆինանսների, խորհրդատվության ոլորտներում։ Դոնչենկոյի խոսքով՝ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան հարմարավետ է այստեղ զգում իրեն ռուսական բիզնեսը։

Բոլոր խոշոր պետական մրցույթների, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների մասին տեղեկատվությունը հրապարակվում է նաև ռուսերենով:

Խանութների դարակներն ու Ինժեներական քաղաքը

Հասկանալու համար, թե Հայաստանում որքան պահանջված են ռուսական ապրանքները, հատկապես սննդամթերքը, բավական է նայել խանութների դարակներին։ Հայկական որակյալ արտադրանքի հետ միասին այստեղ ներկայացված են ռուսական կարագ (բուսական և սերուցքային), նպարեղեն, ձավարեղեն, շոկոլադ: Բացի այդ, Հայաստան գրեթե ամբողջ հացահատիկը գալիս է Ռուսաստանից։
Հայաստանը նաև ակտիվորեն գնում է ռուսական դեղագործական արտադրանքը, արդյունաբերական և բժշկական սարքավորումները, էլեկտրոնիկան և շինանյութերը։ Վերջին տարիների շինարարական բումի պայմաններում երկրում նկատելիորեն ավելացել է մասնագիտացված ցուցահանդեսների թիվը։ Եթե նախկինում տարեկան 2-3 նման միջոցառում էր անցկացվում, ապա հիմա դրանց թիվը հասել է հինգի։ Ռուսական բիզնեսին խորհուրդ է տրվում ակտիվորեն մասնակցել այս ցուցահանդեսներին:
Ռուսական ընկերությունները հաջողությամբ Հայաստան են մատակարարում նաև ծրագրային ապահովում, այդ թվում՝ բիլինգային համակարգեր (կոմունալ ծառայությունների հաշիվների հաշվեգրման համար՝ խմբ.), ինչպես նաև կիբեռանվտանգության համակարգեր։ «Փակագծեր չեմ բացի, բայց կիբեռանվտանգության լուծումը գնած ընկերություններից մեկի տարեկան վաճառքներն աճել են 5 անգամ»,-նշել է Դոնչենկոն:
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը մեծ կարևորություն է տալիս այս ուղղությանը. 2024 թվականի ապրիլից բարեկամ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, առևտրային ներկայացուցչություններում հայտնվել է թվային կցորդի պաշտոն։
Բացի այդ, ռուսական ընկերություններն ունեն իրենց արտադրությունները Հայաստանի արդյունաբերական հարթակներում տեղադրելու հնարավորություն, այդ թվում՝ ազատ տնտեսական գոտիներում (ԱՏԳ), որտեղ հարկային արտոնություններ են տրամադրվում արտահանմանն ուղղված ձեռնարկություններին: Հայաստանում գործում է չորս ԱՏԳ, որոնցից ակտիվ գործում են երկուսը․ «Էկոսը»` Հրազդանում և «Ալյանսը»` Երևանում:
Հրազդանի «Էկոս» ԱՏԳ-ն նախկինում մասնագիտանում էր կրիպտոարժույթների մայնինգի ոլորտում, սակայն մեկ տարի առաջ տարբեր արտադրությունների տեղակայման լիցենզիա ստացավ: Երևանի «Ալյանս» ԱՏԳ-ն ի սկզբանե կենտրոնացած էր արդյունաբերության վրա։ Այստեղ, օրինակ, ռուսական սարքավորումների հիման վրա արդեն գործում է քսայուղերի արտադրություն։
Ուշադրության է արժանի նաև Երևանի ինժեներական քաղաքը։ Թեև այստեղ հարկային արտոնություններ չկան, բայց ստեղծվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած արդյունաբերական կլաստեր։ Քաղաքի «բնակիչների» թվում արդեն ռուսական ընկերություններ կան։
«Հայաստանում ոչ միայն զարգացած է ՏՏ ոլորտը, այլև լուրջ ինժեներական միտք է առկա, և տեղական ընկերությունների շրջանում կարելի է գործընկերներ գտնել արդյունաբերական կոոպերացիայի համար»,-նշել է Դոնչենկոն:
Եթե այստեղ դեռ կարգավորման կարիք կա, ապա թեթև արդյունաբերությունը վաղուց է զարգացած. ռուսական ընկերությունները Հայաստանում հագուստի, այդ թվում՝ հատուկ կոշիկների և դպրոցական համազգեստի պատվերներ են տալիս։

Այս հարցում Հայաստանը առաջատարն է ԵԱՏՄ-ում

Եվրասիական զարգացման բանկի 2023 թվականի հարցումների (ԵԱԶԲ-ի ներկայության 6 երկրներում) տվյալներով Հայաստանի գործարար հանրությունն առաջին տեղում է բիզնեսի համար ԵԱՏՄ հնարավորությունների մասին իրազեկվածությամբ (հարցվածների 98-ը տիրապետում էր այդ տեղեկատվությանը)։ Դոնչենկոն հիշեցրել է, որ միության այլ երկրներում աշխատող հայկական ընկերությունների 75 տոկոսը դրական է գնահատում իրենց աշխատանքի վրա եվրասիական ինտեգրացիայի ազդեցությունը։
2022-23 թվականներին ԵԱՏՄ պետությունների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 6 անգամ, արտահանումը՝ 15 անգամ։ 2018-23 թվականներին ՀՀ-ն ԵԱՏՄ երկրների շարքում ՀՆԱ-ի ամենաբարձր աճն է ունեցել (8,3%): Դոնչենկոյի խոսքով՝ մեծ մասամբ դրա շնորհիվ է, որ հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը 5 տարվա ընթացքում 4,1 մլրդ դոլարից հասել է 6,3 մլրդ դոլարի։

Թույլ տվեք փորձեն

Գուցե անսպասելի թվա, բայց ռուս արտադրողներից մեկը Հայաստան աղ է մատակարարում՝ չնայած Երևանում Ավանի աղի հանքի արտադրանքի հայտնիությանը: Հայ ռեստորանատերերին հետաքրքրելու համար ընկերությունը բերել էր իր արտադրանքի նմուշները և գաղափարներ ներկայացնել, թե այն ինչպես ավելի լավ կլինի օգտագործել ուտեստների մեջ։
«Հաջողության են հասնում նրանք, ովքեր հիշում են, որ հայերը աչքերով են սիրում։ Նոր ապրանքը նրանք պետք է տեսնեն, ձեռք տան, փորձեն»,-նշել է փորձագետ Դանչենկոն։
Ռուսական ընկերությունները ոչ միայն պետք է այցելեն Հայաստան, այլև հայ գործարարներին հրավիրեն ՌԴ։ Սա հատկապես արդիական է՝ հաշվի առնելով Ռուսաստանում արդյունաբերական զբոսաշրջության բարձր մակարդակը։
«Սեպտեմբերին մեր հայ գործընկերներն այցելեցին Կալինինգրադի մարզ և իրենց համար բացահայտեցին այն որպես գյուղատնտեսական տարածաշրջան, այլ ոչ թե որպես սաթի արտադրության կենտրոն»,-հավելել է առևտրային ներկայացուցիչը:

Ինչպես սկսել բիզնեսը

Հայաստանում հարկային արտոնություններ են գործում ոչ միայն ՏՏ ոլորտի, այլև արդյունաբերության, այդ թվում՝ սարքավորումների ներմուծման համար։ Բիզնեսի գրանցումն այստեղ շատ պարզ է և արագ:
«Փաստաթղթերն ուղարկելը 1-3 օր է տևում։ Եթե նույնիսկ ստիպված լինեն գալ, ապա ավելի շուտ սեփական ցանկությամբ, ոչ թե անհրաժեշտությունից դրդված։ Թեև «ստիպված» բառը Հայաստան այցելությունների համատեքստում տեղին չէ»,-ժպիտով հավելում է փորձագետ Դոնչենկոն։
ՀՀ-ում նաև բարենպաստ պայմաններ են ստեղծված առցանց առևտրի համար։ Ռուսական «Ozon» и «Wildberries» մարկետփլեյսերը արդեն ակտիվորեն աշխատում են Հայաստանում, բայց ուղիղ առցանց վաճառքները նույնպես ոչ ոք չի չեղարկել։
Կարևոր է հիշել, որ հայ և ռուս գործարարները միմյանց նման են մտածում, ընդհանուր արժեքներ ունեն և հեշտ են լեզու գտնում, ինչը զգալիորեն հեշտացնում է համագործակցությունը։
«Ամեն դեպքում բիզնեսով մարդիկ են զբաղվում։ Իսկ շփում ստեղծելու համար միշտ պետք կգա փորձը, ինտուիցիան և, հնարավոր է, Տուլայից բերված քաղցրաբլիթը՝ թեյ խմելու համար։ Դրան, որպես կանոն, հաջորդում է անփոխարինելի հայկական խորովածը»,-հումորով եզրափակել է Դոնչենկոն։
Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 մլրդ դոլարի. Օվերչուկ
Լրահոս
0