https://arm.sputniknews.ru/20241220/hajastani-ev-rusastani-arevtrashrjanarutjuny-10-amsum-hasel-e-102-mlrd-dvolari-overchuk-84164427.html
Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 մլրդ դոլարի. Օվերչուկ
Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 մլրդ դոլարի. Օվերչուկ
Sputnik Արմենիա
Ռուսաստանն ու Հայաստանը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկների։ 20.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-20T17:18+0400
2024-12-20T17:18+0400
2024-12-20T17:22+0400
հայաստան
ռուսաստան
առևտուր
ալեքսեյ օվերչուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0f/70096313_0:85:1600:985_1920x0_80_0_0_5ac416e48a582cf3e9b007ee9a9db461.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 մլրդ դոլարի, ինչը կրկնակի շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ։ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ առևտրատնտեսական կապերի իրականացման համար Ռուսաստանն ու Հայաստանը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկների, իսկ ռուսական ռուբլու մասնաբաժինը փոխադարձ հաշվարկներում հասել է 96,3 տոկոսի:ԵԱՏՄ–ի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը 10 ամսում հատել է 11 մլրդ դոլարի շեմը. փոխնախարարԲացի այդ, Ռուսաստանը Հայաստանի հիմնական ներդրողներից մեկն է. արդյունաբերական նախագծում ներդրումները հասել են 3,4 միլիարդ դոլարի: Երկրում գործում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ, որոնց մի մասը Հայաստանի խոշորագույն հարկատուներն են:ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանն ասել էր, որ ԵԱՏՄ անդամակցության 10 տարվա ընթացքում Հայաստանից արտահանումը միության երկրներ աճել է 10 անգամ:Ռուսաստանը Եվրասիական տարածաշրջանի խոշորագույն ներդրողն է, Հայաստանը 4-րդ տեղում է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0f/70096313_89:0:1513:1068_1920x0_80_0_0_f0ad715911798f1343d5e7c4f6a99972.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, առևտուր, ալեքսեյ օվերչուկ
հայաստան, ռուսաստան, առևտուր, ալեքսեյ օվերչուկ
Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 մլրդ դոլարի. Օվերչուկ
17:18 20.12.2024 (Թարմացված է: 17:22 20.12.2024) Ռուսաստանն ու Հայաստանը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկների։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 մլրդ դոլարի, ինչը կրկնակի շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ։
«Մեր առևտրատնտեսական կապերը շարունակում են վերելք ապրել։ Մեր երկրների միջև փոխադարձ առևտուրը նոր ռեկորդներ է սահմանում։ Տարին դեռ չի ավարտվել, այնպես որ կարծում եմ` մինչև տարեվերջ ցուցանիշն էլի կբարձրանա», - նշել է նա։
ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ առևտրատնտեսական կապերի իրականացման համար Ռուսաստանն ու Հայաստանը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկների, իսկ ռուսական ռուբլու մասնաբաժինը փոխադարձ հաշվարկներում հասել է 96,3 տոկոսի:
Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանի հիմնական ներդրողներից մեկն է. արդյունաբերական նախագծում ներդրումները հասել են 3,4 միլիարդ դոլարի: Երկրում գործում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ, որոնց մի մասը Հայաստանի խոշորագույն հարկատուներն են:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանն ասել էր, որ ԵԱՏՄ անդամակցության 10 տարվա ընթացքում Հայաստանից արտահանումը միության երկրներ աճել է 10 անգամ: