00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի քաղաքապետը դատարանում վերջնականապես պարտվել է Իշխան Սաղաթելյանին

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2024
Բաժանորդագրվել
Քաղաքապետարանը 4 դատական հայցերով պարտվել է Վարչական, ապա Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններում։ Դատական ակտն անբողոքարկելի է։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետը դատարանում վերջնականապես պարտվել է ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Վահե Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ անբողոքարկելի եզրափակիչ դատական ակտն արդեն ուժի մեջ է մտել:
2022թ․ տեղի ունեցած «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների համար Երևանի քաղաքապետը (այն ժամանակ քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն էր,–խմբ.) 4 հայց էր ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել ընդհանուր առմամբ մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:
Դեռ նախորդ տարի Վարչական դատարանը Երևանի քաղաքապետի 4 հայցերն էլ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի մերժել էր։ Երևանի քաղաքապետը բողոքարկել էր 4 վճիռներն էլ, իսկ 2023թ Երևանի ավագանու ընտրություններից հետո բողոքները հետ չէին կանչվել:
Վերաքննիչ դատարանում պարտվելուց հետո էլ Երևանի քաղաքապետը Վերաքննիչ դատարանի որոշումը իր հերթին բողոքարկել էր Վճռաբեկ դատարան:
Այսօր ստացվել է նաև Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժվել է Երևանի քաղաքապետատարանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը. որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Լրահոս
0