00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լկտի սուտ է. ՀՀ նախկին նախագահների ներկայացուցիչները պատասխանել են Փաշինյանին

© SputnikՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 23.12.2024
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
ՀՀ մամուլի քարտուղարը մասնավորապես նշել է, որ Արցախը պահելու օպտիմալ տարբերակ կար՝ 2018-ին սատարել Հանրապետականին ու «չմերժել» Սերժ Սարգսյանին։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ 2–դ և 3–րդ նախագահների ներկայացուցիչներն այսօր արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ–ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը գրել է` վաղուց պարզ է, որ Փաշինյանը ստախոսության բացարձակ չեմպիոն է:
«Նույն հաջողությամբ կարող է հայտարարել, թե Արցախյան շարժման մեկնարկից ի վեր պայքարել ենք Հայաստանն «արևմտյան Ադրբեջան» հռչակելու համար: Տեսնես այդ ստերին հավատացող քանի՞ բացարձակ միամիտ հայ մարդ է մնացել աշխարհում»,– նշել է Միկոյանը:
ՀՀԿ մամուլի քարտուղար, ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը «Ֆեյսբուքի» իր գրառման մեջ նշել է, որ դա Նիկոլ Փաշինյանի հերթական անհեթեթությունն ու սուտն է։
«Սա լկտի սուտ է։ Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը, և վերջ։ Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի արդյունքում Արցախի խնդիրը լուծվելու էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման՝ հանրաքվեի միջոցով»,– գրել է Շարմազանովը։
Նա հիշեցրել է, որ այդ մասին հստակ ասել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Պոպովը 2021 թ. հունվարի 13-ին։ Բացի այդ, Սերժ Սարգսյանի բանակցած Կազանյան փաստաթղթի ստորագրումից հրաժարվել է Ադրբեջանը, որը 2016 թ. ապրիլին փաստել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Շարմազանովը հիշեցրել է, որ այդ մասին ասել է նաև Փաշինյանը 2020 թ. հոկտեմբերին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ։
«Եթե փաստաթուղթն Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին էր, ինչո՞ւ էր Ալիևը հրաժարվում այն ստորագրելուց։ Ավելին` Սերժ Սարգսյանի բանակցած փաթեթի բովանդակությունը կարճ տվել է հենց Իլհամ Ալիևը, որը 2016-ի հոկտեմբերի 7-ին նշել է. «Փակ դռների հետևում Ադրբեջանից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»»,– ավելացրել է Շարմազանովը։
Նա նաև հիշեցրել է` Փաշինյանը հայտնի ձայնագրության մեջ Արցախի խորհրդարանի պատգամավորներին ասել է, որ ՌԴ նախագահ Պուտինն էլ է իրեն ասել, որ նույնիսկ Ալիևն է հասկանում Արցախի Ադրբեջանի կազմում չլինելու հանգամանքը։
«2020-ի պատերազմի օրերին Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմի դադարեցման գինը «5 պլյուս 2» տարբերակն է։ Անգամ 2020-ի հոկտեմբերի 19-20-ի Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկով «Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ»։ Բա որ նախկինները համաձայնել էին Արցախը տալ Ադրբեջանին, ինչո՞ւ էր Փաշինյանն ասում՝ ես բանակցությունը իմ կետից եմ սկսում ու ոչ թե Սերժ Սարգսյանի կետից»,– նշել է ՀՀԿ մամուլի քարտուղարը։
Նա նաև ընդգծել է, որ 2018-2020 թթ. ՀՀԿ–ն Փաշինյանին սուր քննադատում էր հենց նրա համար, որ մերժել է Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը։
«Բա որ Արցախը «հանձնված» էր մինչև իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ։ Քեզ վրա դաջված է կապիտուլյանտի ու Արցախը հանձնողի պիտակը։ Դա ո՛չ սափրվելով է ջնջվելու, ո՛չ էլ կեղծիք տարածելով։ Արցախի հանձնումը ունի կոնկրետ անուն ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան»,– գրել է Շարմազանովը։
Ըստ նրա` Արցախը պահելու օպտիմալ տարբերակ կար՝ 2018-ին սատարել Հանրապետականին ու «չմերժել» Սերժ Սարգսյանին։
Եթե Բաքուն ճիշտ լիներ, ԼՂ բնակիչներին ՀՀ կողմից փախստական ճանաչելն անհնար կլիներ. Փաշինյան
Լրահոս
0