https://arm.sputniknews.ru/20241222/meghrii-kazaknery-patmutjun--2-ambvoghj-marzi-miak-haj-rusy-83943832.html
Մեղրիի կազակները, պատմություն № 2. ամբողջ մարզի միակ «հայ ռուսը»
Մեղրիի կազակները, պատմություն № 2. ամբողջ մարզի միակ «հայ ռուսը»
Sputnik Արմենիա
Վլադիմիր Տիտարենկոն՝ Դոնի կազակների ժառանգը, սահմանապահ զորքերում ծառայելուց հետո որոշել է մնալ Մեղրիի տարածաշրջանում։ Նրա տոհմածառում կան ռոստովահայեր, բայց... 22.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-22T14:25+0400
2024-12-22T14:25+0400
2024-12-22T14:25+0400
հեղինակներ
ագարակ
ագարակի պղնձամոլիբդենային գործարան
վլադիմիր տիտարենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0c/83887995_0:0:1501:844_1920x0_80_0_0_e5dc6034554378ace5cdedad1a848b4d.jpg
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի մեխանիկ Վլադիմիր Տիտարենկոյի մասին խոսելիս ասում են՝ անդադար աշխատում է։ Անհարմար եմ զգում, որ նրանից ժամանակ եմ խլում, բայց չեմ դիմանում, որովհետև կարելի է ասել` նա միակ «հայ ռուսն» է Մեղրիի տարածաշրջանում ու լեգենդար ֆիլմի («Մարտի են գնում միայն ծերուկները». խմբ.) հերոս կապիտան Տիտարենկոյի ազգանվանակիցը։Վլադիմիրը ծնվել է Ռոստովի մարզի հյուսիսում գտնվող փոքրիկ գյուղում, որը Միլլերովոյից 70 կիլոմետր է հեռու: Ծնողները դեռ այնտեղ են ապրում։- Դե, ինչպես չկարոտես: Կարոտում ես... Հայրենիքը հայրենիք է, - ասում է նա ռուսերեն, բայց արդեն հայկական շեշտադրությամբ։Մեղրիի «կազակները», պատմություն N1. Ժորա պապն ու Արաքսի ափի նրա նվերը Ռուբեն ՎարդանյանինՄորական տոհմում նաև ռոստովահայեր կան, բայց նա այստեղ է «հայ ռուս» դարձել։ Ռուսական սահմանապահ զորքերում ծառայելուց հետո որոշել է մնալ Հայաստանում և աշխատանքի ընդունվելու դիմում է ներկայացրել Ագարակի կոմբինատ։ Բուլդոզերավարի որակավորման շնորհիվ նրան անմիջապես ընդունել են։«Հայերեն խոսո՞ւմ եք» հարցին ժպիտով պատասխանում է. «Ո՞նց չեմ խոսում. տունն էլ, գործի տեղն էլ»: Ավելի քան տասը տարի առաջ այստեղ բնակություն հաստատելով՝ առաջին տարիներին ապրել է Շվանիձոր գյուղում, ամուսնացել է տեղացի աղջկա հետ։ Աներոջ այգում զարմանալի հմտություններ է դրսևորել՝ արագ ընտելանալով տնտեսությանը։- Չէ՞ որ գյուղացի տղա եմ, - ժպտալով հիշեցնում է նա:Ասում է` Ռոստովի ու Մեղրիի «մրգային ներկապնակները» որոշ ընդհանրություններ ունեն։ Իհարկե, դոնիռոստովյան բնակավայրերում արմավ կամ թուզ չի աճում, բայց սերկևիլ և ծիրան կա։Թեև ՌԴ զինծառայողների երեխաների համար Մեղրիում ռուսական դպրոց կա, բայց Տիտարենկո ամուսինները որոշել են իրենց երեխաներին հայկական դպրոց տանել։ Վլադիմիրը, հավանաբար համեստությունից ելնելով, այդ մասին չի պատմում, մինչդեռ երեխաներից մեկը հաջողությամբ հանդես է գալիս մաթեմատիկայի դպրոցական օլիմպիադաներում։Մասնագիտության ընտրության հարցում նա երեխաներին չի ճնշում, չի պնդում, որ ուսման նպատակով տեղափոխվեն Երևան կամ շարունակեն ընտանեկան ավանդույթը և դառնան հանքափոր։- Իրենք կորոշեն, երբ մեծանան։Վլադիմիրն ինքը տոհմիկ կազակ է։ Նախապապն ունևոր ընտանիքից է եղել, բայց կուլակաթափության զոհ է դարձել։«Ի դեպ, իմ տոհմական ազգանունը Տիտարև է։ Նախապապս կուլակաթափության ժամանակ է մահացել, իսկ պապիս խղճացել են մանկատանը ու ազգանունը փոխել, որ «ժողովրդի թշնամու» ընտանիքի անդամ չդառնա», - պատմում է մեր զրուցակիցը։... Ուզում էի խոսակցությունը շարունակել, բայց անհամար էի զգում. հարցազրույցի համար Վլադիմիրը հյուրանոց էր եկել առավոտյան յոթին, ու երկար օրը դեռ առջևում էր։ Պիտի գնար գործարան, իսկ հետո` ավտոտեխսպասարկման կետ։ Այնտեղ նա աշխատում է աշխատանքից հետո: - Ինչո՞ւ։- Ազատ ժամանակս եմ անցկացնում:
ագարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0c/83887995_0:0:1453:1089_1920x0_80_0_0_566f70048094578b4242a0059d980ee0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
հեղինակներ, ագարակ, ագարակի պղնձամոլիբդենային գործարան, վլադիմիր տիտարենկո
հեղինակներ, ագարակ, ագարակի պղնձամոլիբդենային գործարան, վլադիմիր տիտարենկո
Մեղրիի կազակները, պատմություն № 2. ամբողջ մարզի միակ «հայ ռուսը»
Վլադիմիր Տիտարենկոն՝ Դոնի կազակների ժառանգը, սահմանապահ զորքերում ծառայելուց հետո որոշել է մնալ Մեղրիի տարածաշրջանում։ Նրա տոհմածառում կան ռոստովահայեր, բայց նա «հայ ռուս» է դարձել այստեղ։
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի մեխանիկ Վլադիմիր Տիտարենկոյի մասին խոսելիս ասում են՝ անդադար աշխատում է։ Անհարմար եմ զգում, որ նրանից ժամանակ եմ խլում, բայց չեմ դիմանում, որովհետև կարելի է ասել` նա միակ «հայ ռուսն» է Մեղրիի տարածաշրջանում ու լեգենդար ֆիլմի («Մարտի են գնում միայն ծերուկները». խմբ.) հերոս կապիտան Տիտարենկոյի ազգանվանակիցը։
Վլադիմիրը ծնվել է Ռոստովի մարզի հյուսիսում գտնվող փոքրիկ գյուղում, որը Միլլերովոյից 70 կիլոմետր է հեռու: Ծնողները դեռ այնտեղ են ապրում։
- Դե, ինչպես չկարոտես: Կարոտում ես... Հայրենիքը հայրենիք է, - ասում է նա ռուսերեն, բայց արդեն հայկական շեշտադրությամբ։
Մորական տոհմում նաև ռոստովահայեր կան, բայց նա այստեղ է «հայ ռուս» դարձել։ Ռուսական սահմանապահ զորքերում ծառայելուց հետո որոշել է մնալ
Հայաստանում և աշխատանքի ընդունվելու դիմում է ներկայացրել Ագարակի կոմբինատ։ Բուլդոզերավարի որակավորման շնորհիվ նրան անմիջապես ընդունել են։
«Հայերեն խոսո՞ւմ եք» հարցին ժպիտով պատասխանում է. «Ո՞նց չեմ խոսում. տունն էլ, գործի տեղն էլ»: Ավելի քան տասը տարի առաջ այստեղ բնակություն հաստատելով՝ առաջին տարիներին ապրել է Շվանիձոր գյուղում, ամուսնացել է տեղացի աղջկա հետ։ Աներոջ այգում զարմանալի հմտություններ է դրսևորել՝ արագ ընտելանալով տնտեսությանը։
- Չէ՞ որ գյուղացի տղա եմ, - ժպտալով հիշեցնում է նա:
Ասում է` Ռոստովի ու Մեղրիի «մրգային ներկապնակները» որոշ ընդհանրություններ ունեն։ Իհարկե, դոնիռոստովյան բնակավայրերում արմավ կամ թուզ չի աճում, բայց սերկևիլ և ծիրան կա։
Թեև ՌԴ զինծառայողների երեխաների համար Մեղրիում ռուսական դպրոց կա, բայց Տիտարենկո ամուսինները որոշել են իրենց երեխաներին հայկական դպրոց տանել։ Վլադիմիրը, հավանաբար համեստությունից ելնելով, այդ մասին չի պատմում, մինչդեռ երեխաներից մեկը հաջողությամբ հանդես է գալիս մաթեմատիկայի դպրոցական օլիմպիադաներում։
Մասնագիտության ընտրության հարցում նա երեխաներին չի ճնշում, չի պնդում, որ ուսման նպատակով տեղափոխվեն Երևան կամ շարունակեն ընտանեկան ավանդույթը և դառնան հանքափոր։
- Իրենք կորոշեն, երբ մեծանան։
Վլադիմիրն ինքը տոհմիկ կազակ է։ Նախապապն ունևոր ընտանիքից է եղել, բայց կուլակաթափության զոհ է դարձել։
«Ի դեպ, իմ տոհմական ազգանունը Տիտարև է։ Նախապապս կուլակաթափության ժամանակ է մահացել, իսկ պապիս խղճացել են մանկատանը ու ազգանունը փոխել, որ «ժողովրդի թշնամու» ընտանիքի անդամ չդառնա», - պատմում է մեր զրուցակիցը։
... Ուզում էի խոսակցությունը շարունակել, բայց անհամար էի զգում. հարցազրույցի համար Վլադիմիրը հյուրանոց էր եկել առավոտյան յոթին, ու երկար օրը դեռ առջևում էր։ Պիտի գնար գործարան, իսկ հետո` ավտոտեխսպասարկման կետ։ Այնտեղ նա աշխատում է աշխատանքից հետո:
- Ազատ ժամանակս եմ անցկացնում: