Վրացականն ընդդեմ պակիստանյանի. ի՞նչ մանդարիններ են նախընտրում Հայաստանում և ի՞նչ արժեն
20:20 21.12.2024 (Թարմացված է: 20:33 21.12.2024)
© Sputnik / Aram Nersesyan«Մեյմանդար» շուկայում
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
2024 թվականի դեկտեմբերի 11-ի դրությամբ Հայաստան է ներմուծվել 24 726,2 տոննա ցիտրուս, այդ թվում՝ 8599 տոննա մանդարին։
Մանդարինը Հայաստանում ամենատարածված ամանորյա միրգն է։ Այն ներմուծվում է 3 երկրներից՝ Վրաստանից, Իրանից և Պակիստանից։ Սակայն ամենամեծ պահանջարկը վայելում են վրացական մրգերը, որոնց 1 կգ-ն արժե մոտ 500 դրամ (1,2 դոլար)։ Sputnik Արմենիայի հետ իրենց կարծիքով կիսվել են հանրապետության խոշոր շուկաներից մեկի՝ «Մեյմանդարի» վաճառողները։ Նրանք ասում են, որ հյուսիսային հարևաններից ներկրած ցիտրուսն ավելի հագեցած համ ունի։
«Թե կոնկրետ քանի տոննա է վաճառվում սեզոնի ընթացքում՝ դժվար է ասել, հաշիվը հասնում է հազարների, ընդ որում՝ ամենավաճառվողների ցուցակում մանդարինն զբաղեցնում է առաջին տեղը, դրան հաջորդում է նարինջը։ Երրորդ տեղում բանանն է, որից հետո՝ խնձորը, տանձը», — ասում է վաճառողներից մեկը։
Դեռևս խորհրդային ժամանակներից Վրաստանը եղել է այս միրգը ներմուծող հիմնական երկիրը, ուստի վրացական արևոտ մրգի համբավը մեծ է ժողովրդի մեջ։
Վրացի վաճառող Գիվին (անունը փոխված է) պատմում է, որ ամենահամեղ մանդարիններն աճում են Քոբուլեթում, ամենաանուշաբույրերը՝ Աբխազիայում։ Նրա խոսքով՝ այս մանդարիններն առանձնանում են քաղցրաթթու համով, հագեցած բույրով, վառ նարնջագույնով։
«Դրանք կարելի է ճանաչել փայլատ խորդուբորդ կեղևով, կայուն բնորոշ բույրով, որը զգացվում է նույնիսկ կեղևի միջով», - բացատրում է նա:
Մեկ այլ վաճառող նշում է, որ վերջին մի քանի տարիներին սկսել են շատ մանդարիններ ներկրել Հայաստան նաև հարավային Իրանից (դրանք «Մեյմանդար» շուկայում վաճառում են 1 կգ-ը 600 դրամով)։ Տղամարդը հավաստիացնում է, որ դրանք իրենց համով և որակով ոչնչով չեն զիջում վրացականին, ավելին՝ ունեն շատ քաղցր համ։
«Արտաքինից իրանականները վրացականից կարող է տարբերել միայն փորձառու գնորդի աչքը։ Պտուղը սովորաբար միջին չափի է՝ ավելի հարթ կեղևով», - ասում է մեր զրուցակիցը:
© Sputnik / Aram Nersesyan«Մեյմանդար» շուկայում
«Մեյմանդար» շուկայում
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանում ամենաքիչը բնակչությունը գնում է Պակիստանից ներկրվող մանդարինները (շուկայում դրանց գինը 1 կգ-ի համար 750 դրամ է)։ Ներմուծվում են փոքր քանակությամբ. ներկրողներից մեկը պարզաբանում է, որ դրանք սովորաբար վաճառվում են գարնան վերջին, երբ շուկայից անհետանում են վրացական կամ իրանական մանդարինները։ Պակիստանյան մանդարինը կարելի է անմիջապես տարբերել. պտղի կեղևը հարթ է, փայլուն, քանի որ այն մշակվում է մոմով։
Համի տեսակետից պակիստանյան մրգի քաղցրությունը պակաս է. արտաքուստ այն կլոր է, վառ նարնջագույն, բույրը հազիվ է զգացվում, իսկ կեղևը դժվար է մաքրել։ Մրգի մեջ շատ սերմեր կան:
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 11-ի դրությամբ Հայաստան է ներմուծվել 24 726,2 տոննա ցիտրուս, ինչը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ շատ է 16,7 %-ով։ Այդ թվում՝ 10 886,4 տոննա նարինջ (Իրանից, Եգիպտոսից և Հարավային Աֆրիկայից), 8599 տոննա մանդարին, 4000,7 տոննա կիտրոն (Վրաստանից, ԱՄԷ-ից, Ռուսաստանից), 1100,5 տոննա գրեյպֆրուտ և պոմելո (Վրաստանից, Չինաստանից, ԱՄԷ-ից և Ռուսաստանից), 117,4 տոննա լայմ (Վրաստանից, Նիդեռլանդներից և Ռուսաստանից), 6,5 տոննա կլեմենտին (մանդարինի և նարնջի հիբրիդ):
© Sputnik / Aram Nersesyan
«Մեյմանդար» շուկայում
1/6
© Sputnik / Aram Nersesyan
«Մեյմանդար» շուկայում
© Sputnik / Aram Nersesyan
«Մեյմանդար» շուկայում
2/6
© Sputnik / Aram Nersesyan
«Մեյմանդար» շուկայում
© Sputnik / Aram Nersesyan
«Մեյմանդար» շուկայում
3/6
© Sputnik / Aram Nersesyan
«Մեյմանդար» շուկայում
© Sputnik / Aram Nersesyan
«Մեյմանդար» շուկայում
4/6
© Sputnik / Aram Nersesyan
«Մեյմանդար» շուկայում
© Sputnik / Aram Nersesyan
«Մեյմանդար» շուկայում
5/6
© Sputnik / Aram Nersesyan
«Մեյմանդար» շուկայում
© Sputnik / Aram Nersesyan
«Մեյմանդար» շուկայում
6/6
© Sputnik / Aram Nersesyan
«Մեյմանդար» շուկայում
1/6
© Sputnik / Aram Nersesyan
«Մեյմանդար» շուկայում
2/6
© Sputnik / Aram Nersesyan
«Մեյմանդար» շուկայում
3/6
© Sputnik / Aram Nersesyan
«Մեյմանդար» շուկայում
4/6
© Sputnik / Aram Nersesyan
«Մեյմանդար» շուկայում
5/6
© Sputnik / Aram Nersesyan
«Մեյմանդար» շուկայում
6/6
© Sputnik / Aram Nersesyan
«Մեյմանդար» շուկայում