https://arm.sputniknews.ru/20241204/10-amsum-vorqan-citrusajin-mirg-e-nermutsvel-hh-nakhararutjuny-tvjalner-e-nerkajacrel-83620707.html
10 ամսում որքա՞ն ցիտրուսային միրգ է ներմուծվել ՀՀ. նախարարությունը տվյալներ է ներկայացրել
10 ամսում որքա՞ն ցիտրուսային միրգ է ներմուծվել ՀՀ. նախարարությունը տվյալներ է ներկայացրել
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, թե հատկապես որ երկրներից է եղել ներմուծումը։ 04.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-04T08:56+0400
2024-12-04T08:56+0400
2024-12-04T08:56+0400
հայաստան
մանդարին
նարինջ
իրանի իսլամական հանրապետություն
եգիպտոս
վրաստանի հանրապետություն
էկոնոմիկայի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/02/26655330_0:20:1600:920_1920x0_80_0_0_cf1578e62403a3c2da3d582bbc41e0aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. 2024 թվականի 10 ամսում 16.7%–ով շատ ցիտրուսային միրգ է ներմուծվել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։Գերատեսչությունը ներկայացրել է նաև ՀՀ մաքսային ծառայության փոխանցած օպերատիվ տվյալներն ըստ առանձին մրգերի` նշելով, թե հատկապես որ երկրներից է եղել ներմուծումը։Ըստ այդմ` 2024 թ. 10 ամսում Հայաստան է ներկրվել 10 886.4 տոննա նարինջ։ Այն հայաստանյան է ներկրվել Իրանից, Եգիպտոսից, Հարավային Աֆրիկայից։Մանդարինի ներկրման ծավալը կազմել է 8599.0 տոննա։ Բացի Վրաստանից, մանդարին է ներկրվել է նաև Իրանից, Պակիստանից և Եգիպտոսից։Նշված ժամանակահատվածում Վրաստանից, ԱՄԷ–ից, ՌԴ–ից Հայաստան է ներկրվել 4000.7 տոննա կիտրոն, 1100.5 տոննա թուրինջ և պոմելո` Վրաստանից, Չինաստանից, ԱՄԷ–ից, ՌԴ–ից, 117.4 տոննա լայմ` Վրաստանից, Նիդեռլանդներից, Ռուսաստանից, 6.5 տոննա կլեմենտին` Վրաստանից, Նիդեռլանդներից։Հայաստան են ներմուծվել նաև ցիտրուսային այլ մրգեր, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 15.7 տոննա։ Այս խմբաքանակը ներմուծվել է Վրաստանից, Նիդեռլանդներից, ՌԴ–ից։Հիշեցնենք, որ 2023 թվականի վերջին Վրաստանից Հայաստան մանդարին ներկրող առևտրականները հայկական անցակետում խնդրի առաջ էին կանգնել. նրանց թույլ չէին տալիս ՀՀ–ից տարած ստվարաթղթե արկղերով մանդարին ներկրել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից նշել էին, որ խնդիրը համընդհանուր չէ։
իրանի իսլամական հանրապետություն
եգիպտոս
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/02/26655330_91:0:1511:1065_1920x0_80_0_0_089dad2474e0424db0d93af4e2c946d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մանդարին, նարինջ, իրանի իսլամական հանրապետություն, եգիպտոս, վրաստանի հանրապետություն, էկոնոմիկայի նախարարություն
հայաստան, մանդարին, նարինջ, իրանի իսլամական հանրապետություն, եգիպտոս, վրաստանի հանրապետություն, էկոնոմիկայի նախարարություն
10 ամսում որքա՞ն ցիտրուսային միրգ է ներմուծվել ՀՀ. նախարարությունը տվյալներ է ներկայացրել
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, թե հատկապես որ երկրներից է եղել ներմուծումը։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. 2024 թվականի 10 ամսում 16.7%–ով շատ ցիտրուսային միրգ է ներմուծվել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` պատասխանելով
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«2024 թ. հունվար–հոկտեմբերին ՀՀ է ներմուծվել շուրջ 24726.2 տոննա ցիտրուսային միրգ։ Սա այն դեպքում, երբ 2023 թ. նույն ժամանակահատվածում ցիտրուսային մրգի ներմուծումը եղել է շուրջ 21172.5 տոննա, այսինքն` 2024 թվականին ներմուծվել է 3553,7 տոննայով շատ»,– ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը ներկայացրել է նաև ՀՀ մաքսային ծառայության փոխանցած օպերատիվ տվյալներն ըստ առանձին մրգերի` նշելով, թե հատկապես որ երկրներից է եղել ներմուծումը։
Ըստ այդմ` 2024 թ. 10 ամսում Հայաստան է ներկրվել 10 886.4 տոննա նարինջ։ Այն հայաստանյան է ներկրվել Իրանից, Եգիպտոսից, Հարավային Աֆրիկայից։
Մանդարինի ներկրման ծավալը կազմել է 8599.0 տոննա։ Բացի Վրաստանից, մանդարին է ներկրվել է նաև Իրանից, Պակիստանից և Եգիպտոսից։
Նշված ժամանակահատվածում Վրաստանից, ԱՄԷ–ից, ՌԴ–ից Հայաստան է ներկրվել 4000.7 տոննա կիտրոն, 1100.5 տոննա թուրինջ և պոմելո` Վրաստանից, Չինաստանից, ԱՄԷ–ից, ՌԴ–ից, 117.4 տոննա լայմ` Վրաստանից, Նիդեռլանդներից, Ռուսաստանից, 6.5 տոննա կլեմենտին` Վրաստանից, Նիդեռլանդներից։
Հայաստան են ներմուծվել նաև ցիտրուսային այլ մրգեր, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 15.7 տոննա։ Այս խմբաքանակը ներմուծվել է Վրաստանից, Նիդեռլանդներից, ՌԴ–ից։
Հիշեցնենք, որ 2023 թվականի վերջին Վրաստանից Հայաստան մանդարին ներկրող առևտրականները հայկական անցակետում
խնդրի առաջ էին կանգնել. նրանց թույլ չէին տալիս ՀՀ–ից տարած ստվարաթղթե արկղերով մանդարին ներկրել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից նշել էին, որ խնդիրը համընդհանուր չէ։