https://arm.sputniknews.ru/20241221/ats-neri-tasnjak-tesakner-belvousvovy-bardzr-e-gnahatel-mshakumneri-aragacvats-nerdrumy-84195981.html
ԱԹՍ-ների տասնյակ տեսակներ. Բելոուսովը բարձր է գնահատել մշակումների արագացված ներդրումը
ԱԹՍ-ների տասնյակ տեսակներ. Բելոուսովը բարձր է գնահատել մշակումների արագացված ներդրումը
Sputnik Արմենիա
Մոսկվայի մարզում տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տեխնիկական խորհրդի և Ժողովրդական ճակատի եզրափակիչ նիստը. ամփոփվել են 2024 թվականի... 21.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-21T20:38+0400
2024-12-21T20:38+0400
2024-12-21T20:38+0400
անդրեյ բելոուսով
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
սպառազինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1d/83499750_0:0:2920:1643_1920x0_80_0_0_e2bae6248c924aa4374e047c41df667b.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը բարձր է գնահատել ժողովրդական պաշտպանական արդյունաբերական համալիրի (ՊԱՀ) մշակումների արագացված ներդրման մեխանիզմը, որի ուժերով ապրիլից զորքերին են մատակարարվել ավելի քան 65 տեսակի անօդաչու թռչող սարքեր և ռոբոտատեխնիկա: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Նշվում է, որ Մոսկվայի մարզում կայացել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տեխնիկական խորհրդի և Ժողովրդական ճակատի ամփոփիչ նիստը, ամփոփվել են 2024 թվականի ժողովրդական ՊԱՀ-ի աշխատանքների արդյունքները։Նրա խոսքով՝ ժամանակակից զինված պայքարում նման միջոցների դերն այնքան բարձր է, որ որոշում է կայացվել զինված ուժերում առանձին զորատեսակ՝ անօդաչու համակարգերի զորքեր ձևավորելու մասին:«Ավանդական սխեմայի շրջանակներում, որը նախատեսում է մշակման, փորձարկման և արտադրության մեջ դնելու երկարատև, խիստ կանոնակարգված գործընթաց, չափազանց դժվար է զորքերին ապահովել այդ միջոցներով։ Այդ պատճառով դրանց, առաջին հերթին՝ FPV–դրոնների զարգացումն իրականացվում է կամավորների, բարերարների, ժողովրդական ՊԱՀ-ի և պաշտպանության նախարարության ջանքերը միավորող նախագծերի շրջանակներում», - ընդգծել է Բելոուսովը։ Անհրաժեշտ է սպառնալիքներին հավաքական արձագանքման մեխանիզմների ստեղծումը. ԲելոուսովՆշված աշխատանքները համակարգում է ժողովրդական ՊԱՀ-ի տեխնիկական խորհուրդը, որի՝ ապրիլից առայսօր իրականացրած գործունեության արդյունքներով՝ զորքերին մատակարարվել է ավելի քան 65 տեսակի արտադրանք՝ 31 տեսակի ԱԹՍ-ներ (այդ թվում՝ 3 տեսակի հետախուզական), 8 տեսակի ցամաքային ռոբոտատեխնիկական համալիրներ, ռադիոէլեկտրոնային հետախուզության 2 տեսակի միջոցներ, 20 տեսակի ՌԷՊ համակարգեր, 4 տեսակի անանձնակազմ մոտորանավակներ։Ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԱԹՍ-ների և FPV-դրոնների քաղաքացիական շատ արտադրողներ բազմապատկել են ծավալները՝ հասցնելով ամսական մինչև 40 հազար արտադրանք, ՌԷՊ և ՌԷՀ համակարգերի գծով՝ ամսական մինչև 5 հազար: Ընդհանուր առմամբ, գնվել է փոքր կոնստրուկտորական բյուրոների և քաղաքացիական արտադրողների ավելի քան 100 հազար արտադրանք։Տեխնիկական խորհրդի 2024 թվականի աշխատանքի արդյունքների հիման վրա Ժողովրդական ճակատի ներկայացուցիչներին և նախաձեռնողականություն ցուցաբերած աշխատակիցներին հանձնվել են շնորհակալագրեր և գերատեսչական պարգևներ։Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել էր, որ ի կատարումն Գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարականի՝ 2025 թվականի երրորդ եռամսյակում Ռուսաստանի զինված ուժերում կձևավորվեն նոր զորատեսակներ՝ անօդաչու համակարգերի զորքեր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1d/83499750_0:0:2732:2048_1920x0_80_0_0_94e2d9683227e06b95c2f3fac8b30702.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրեյ բելոուսով, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), սպառազինություն
անդրեյ բելոուսով, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), սպառազինություն
ԱԹՍ-ների տասնյակ տեսակներ. Բելոուսովը բարձր է գնահատել մշակումների արագացված ներդրումը
Մոսկվայի մարզում տեղի է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տեխնիկական խորհրդի և Ժողովրդական ճակատի եզրափակիչ նիստը. ամփոփվել են 2024 թվականի ժողովրդական պաշտպանական-արդյունաբերական համալիրի (ՊԱՀ) աշխատանքի արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը բարձր է գնահատել ժողովրդական պաշտպանական արդյունաբերական համալիրի (ՊԱՀ) մշակումների արագացված ներդրման մեխանիզմը, որի ուժերով ապրիլից զորքերին են մատակարարվել ավելի քան 65 տեսակի անօդաչու թռչող սարքեր և ռոբոտատեխնիկա: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Մոսկվայի մարզում կայացել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տեխնիկական խորհրդի և Ժողովրդական ճակատի ամփոփիչ նիստը, ամփոփվել են 2024 թվականի ժողովրդական ՊԱՀ-ի աշխատանքների արդյունքները։
«Հատուկ ռազմական գործողության ընթացքում լայնորեն զարգացել են օդային, ցամաքային և ծովային բազավորման անօդաչու համակարգերը։ Առաջին հերթին դրանք մարտավարական օղակում օգտագործվում են որպես պայքարի և ցանցային տեղեկատվության փոխանակման միջոց՝ հետախուզական, հարվածային և տրանսպորտային խնդիրներ լուծելու համար», - ասել է Բելոուսովը։
Նրա խոսքով՝ ժամանակակից զինված պայքարում նման միջոցների դերն այնքան բարձր է, որ որոշում է կայացվել զինված ուժերում առանձին զորատեսակ՝ անօդաչու համակարգերի զորքեր ձևավորելու մասին:
«Ավանդական սխեմայի շրջանակներում, որը նախատեսում է մշակման, փորձարկման և արտադրության մեջ դնելու երկարատև, խիստ կանոնակարգված գործընթաց, չափազանց դժվար է զորքերին ապահովել այդ միջոցներով։ Այդ պատճառով դրանց, առաջին հերթին՝ FPV–դրոնների զարգացումն իրականացվում է կամավորների, բարերարների, ժողովրդական ՊԱՀ-ի և պաշտպանության նախարարության ջանքերը միավորող նախագծերի շրջանակներում», - ընդգծել է Բելոուսովը։
Նշված աշխատանքները համակարգում է ժողովրդական ՊԱՀ-ի տեխնիկական խորհուրդը, որի՝ ապրիլից առայսօր իրականացրած գործունեության արդյունքներով՝ զորքերին մատակարարվել է ավելի քան 65 տեսակի արտադրանք՝ 31 տեսակի ԱԹՍ-ներ (այդ թվում՝ 3 տեսակի հետախուզական), 8 տեսակի ցամաքային ռոբոտատեխնիկական համալիրներ, ռադիոէլեկտրոնային հետախուզության 2 տեսակի միջոցներ, 20 տեսակի ՌԷՊ համակարգեր, 4 տեսակի անանձնակազմ մոտորանավակներ։
«Տեխնիկական խորհրդի աշխատանքի շնորհիվ ձևավորվել են մոտ 30 բարձր տեխնոլոգիական անկախ թիմեր, որոնք կարող են սերիական արտադրանք թողարկել և լուծել պաշտպանության նախարարության կողմից առաջադրված հեռանկարային խնդիրները», – ասել է Բելոուսովը:
Ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԱԹՍ-ների և FPV-դրոնների քաղաքացիական շատ արտադրողներ բազմապատկել են ծավալները՝ հասցնելով ամսական մինչև 40 հազար արտադրանք, ՌԷՊ և ՌԷՀ համակարգերի գծով՝ ամսական մինչև 5 հազար: Ընդհանուր առմամբ, գնվել է փոքր կոնստրուկտորական բյուրոների և քաղաքացիական արտադրողների ավելի քան 100 հազար արտադրանք։
Տեխնիկական խորհրդի 2024 թվականի աշխատանքի արդյունքների հիման վրա Ժողովրդական ճակատի ներկայացուցիչներին և նախաձեռնողականություն ցուցաբերած աշխատակիցներին հանձնվել են շնորհակալագրեր և գերատեսչական պարգևներ։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել էր, որ ի կատարումն Գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարականի՝ 2025 թվականի երրորդ եռամսյակում Ռուսաստանի զինված ուժերում
կձևավորվեն նոր զորատեսակներ՝ անօդաչու համակարգերի զորքեր: