https://arm.sputniknews.ru/20241220/vrastani-ishkhanutjunnery-khvostacel-en-pvopvokhutjun-mtcnel-aghmkaharujc-orenqum-ekh-84148149.html
Վրաստանի իշխանությունները խոստացել են փոփոխություն մտցնել աղմկահարույց օրենքում. ԵԽ
Վրաստանի իշխանությունները խոստացել են փոփոխություն մտցնել աղմկահարույց օրենքում. ԵԽ
Sputnik Արմենիա
Դրա համար կստեղծվի աշխատանքային խումբ Վրաստանի և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ։ 20.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-20T14:10+0400
2024-12-20T14:10+0400
2024-12-20T15:25+0400
վրաստանի հանրապետություն
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/14/84146555_0:7:1600:907_1920x0_80_0_0_7771513344664d4385da2a3f6b205f65.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանի իշխանությունները խոստացել են փոփոխություն մտցնել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքում, որը բողոքի ալիք է բարձրացրել երկրում։ Այս մասին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։Նրա խոսքով` փոփոխությունները որոշելու համար ԵԽ-ի հետ համատեղ աշխատանքային խումբ կստեղծվի։«Ողջունում եմ և հայտնում, որ կառավարությունը խոստացել է փոխել օտարերկրյա ազդեցության մասին օրենքի բովանդակությունը։... Դրա համարկստեղծվի աշխատանքային խումբՎրաստանի և Եվրոպայի խորհրդի, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ», – հայտարարել է նա։Նրա խոսքով՝ օրենսդրությունը պետք է փոփոխվի, որպեսզի լիովին համապատասխանի եվրոպական չափանիշներին, ինչպես նախատեսված է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ինչպես դա մատնանշում է Վենետիկի հանձնաժողովը:Բերսեն հույս ունի, որ նման գործընթացները կարող են իրականացվել նաև այլ ուղղություններով, ինչպիսիք են հավասարությունը, խտրականության կանխարգելումը, ընտրական բարեփոխումները, բանտային համակարգի և պրոբացիայի բարեփոխումները:Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագիծը, որը տևական ժամանակ փոթորկել էր Վրաստանը:Այդ օրենքը նախատեսում է առանձին ռեեստրում գրանցել այն ոչ առևտրային իրավաբանական անձանց և ԶԼՄ-ներին, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվել է արտերկրից:Վրաստանի իշխանությունները պնդում են, որ օրենքը լիովին համապատասխանում է իրավական բոլոր հիմնական սկզբունքներին և մեկ նպատակ ունի՝ բացահայտել ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրները։ Արևմուտքը ցանկանում է պահել Վրաստանը և ՀՀ-ին ներքաշել իր ազդեցության ուղեծիր. ՌԴ ԶՈւ ԳՇԸնդդիմադիրները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները, որոնք դեմ են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունմանը, պնդում են, որ այդ օրենքը նույն հարթության մեջ է դնում Վրաստանի բարեկամներին և թշնամիներին, պիտակավորում է և խանգարում երկրի ինտեգրմանը ԵՄ-ին։Վրաստանի իշխանություններն ընդգծում են, որ օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին օրենքներ արդեն ունեն ԱՄՆ-ն, Իսրայելը և Ավստրալիան, իսկ Եվրամիությունում և Ֆրանսիայում նման օրինագծերը քննարկման փուլում են: Միաժամանակ Վրաստանին այս օրինագծի ընդունումից հրաժարվելու կոչ են արել Եվրամիությունն ու ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն ու Եվրոպայի խորհուրդը:Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ակտիվ ակցիաներ են սկսվել նոյեմբերի 28-ին իշխանությունների այն հայտարարությունից հետո, թե ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը հանվում է օրակարգից մինչև 2028 թվականը: Ամեն երեկո Վրաստանի խորհրդարանի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվում, բողոքի ակցիաները վերաճում են անկարգությունների։ Ցուցարարները ուժայինների վրա քարեր, «Մոլոտովի կոկտեյլներ» են շպրտում, ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառում:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/14/84146555_148:0:1571:1067_1920x0_80_0_0_826a9707c1acc50c3362b84a1d7ebdfc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
վրաստանի հանրապետություն, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
Վրաստանի իշխանությունները խոստացել են փոփոխություն մտցնել աղմկահարույց օրենքում. ԵԽ
14:10 20.12.2024 (Թարմացված է: 15:25 20.12.2024) Դրա համար կստեղծվի աշխատանքային խումբ Վրաստանի և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանի իշխանությունները խոստացել են փոփոխություն մտցնել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքում, որը բողոքի ալիք է բարձրացրել երկրում։ Այս մասին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։
Նրա խոսքով` փոփոխությունները որոշելու համար ԵԽ-ի հետ համատեղ աշխատանքային խումբ կստեղծվի։
«Ողջունում եմ և հայտնում, որ կառավարությունը խոստացել է փոխել օտարերկրյա ազդեցության մասին օրենքի բովանդակությունը։... Դրա համարկստեղծվի աշխատանքային խումբՎրաստանի և Եվրոպայի խորհրդի, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ», – հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ օրենսդրությունը պետք է փոփոխվի, որպեսզի լիովին համապատասխանի եվրոպական չափանիշներին, ինչպես նախատեսված է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ինչպես դա մատնանշում է Վենետիկի հանձնաժողովը:
Բերսեն հույս ունի, որ նման գործընթացները կարող են իրականացվել նաև այլ ուղղություններով, ինչպիսիք են հավասարությունը, խտրականության կանխարգելումը, ընտրական բարեփոխումները, բանտային համակարգի և պրոբացիայի բարեփոխումները:
Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ
ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագիծը, որը տևական ժամանակ
փոթորկել էր Վրաստանը:
Այդ օրենքը նախատեսում է առանձին ռեեստրում գրանցել այն ոչ առևտրային իրավաբանական անձանց և ԶԼՄ-ներին, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվել է արտերկրից:
Վրաստանի իշխանությունները պնդում են, որ օրենքը լիովին համապատասխանում է իրավական բոլոր հիմնական սկզբունքներին և մեկ նպատակ ունի՝ բացահայտել ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրները։
Ընդդիմադիրները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները, որոնք դեմ են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունմանը, պնդում են, որ այդ օրենքը նույն հարթության մեջ է դնում Վրաստանի բարեկամներին և թշնամիներին, պիտակավորում է և խանգարում երկրի ինտեգրմանը ԵՄ-ին։
Վրաստանի իշխանություններն ընդգծում են, որ օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին օրենքներ արդեն ունեն ԱՄՆ-ն, Իսրայելը և Ավստրալիան, իսկ Եվրամիությունում և Ֆրանսիայում նման օրինագծերը քննարկման փուլում են: Միաժամանակ Վրաստանին այս օրինագծի ընդունումից հրաժարվելու կոչ են արել Եվրամիությունն ու ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն ու Եվրոպայի խորհուրդը:
Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ակտիվ ակցիաներ են սկսվել նոյեմբերի 28-ին իշխանությունների այն հայտարարությունից հետո, թե ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը հանվում է օրակարգից մինչև 2028 թվականը: Ամեն երեկո Վրաստանի խորհրդարանի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվում, բողոքի ակցիաները վերաճում են անկարգությունների։ Ցուցարարները ուժայինների վրա քարեր, «Մոլոտովի կոկտեյլներ» են շպրտում, ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառում: