https://arm.sputniknews.ru/20241220/hamakargajin-atsh-ka-bvolvor-ughghutjunnervov-grigvorjany-hajastani-ev-rd-i-mijev-arevtri-masin-84170826.html
Համակարգային աճ կա բոլոր ուղղություններով. Գրիգորյանը՝ Հայաստանի և ՌԴ-ի միջև առևտրի մասին
Համակարգային աճ կա բոլոր ուղղություններով. Գրիգորյանը՝ Հայաստանի և ՌԴ-ի միջև առևտրի մասին
Sputnik Արմենիա
Անելիքները շատ են, բայց երկկողմ առևտրի գրեթե կրկնակի աճը տպավորիչ է, նշել է ՀՀ փոխվարչապետը։ 20.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-20T18:46+0400
2024-12-20T18:46+0400
2024-12-20T18:46+0400
մհեր գրիգորյան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
առևտուր
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0c/83868718_0:0:2404:1353_1920x0_80_0_0_069f78461e966c1d2745d44c5d3a34bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ գոհ է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների արդյունքներից:Փետրվարի 20-ին Մոսկվայում կայացել է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:Նրա խոսքով՝ առևտրի գրեթե կրկնակի աճը տպավորիչ է։«Իհարկե, ի նպաստ այդ համագործակցության զարգացման, անելիքները ևս շատ են։ Բայց առևտրի՝ գրեթե երկու անգամ աճը տպավորիչ է: Մենք հույս ունենք, որ հանձնաժողովի հաջորդ նիստում ևս երկնիշ աճ կարձանագրվի»,-ասել է ՀՀ փոխվարչապետը:Գրիգորյանը հիշեցրել է նաև կրթության ոլորտում ստորագրված համաձայնագիրը (նկատի է առնվում Երևանում Հայ-ռուսական համալսարանի աշխատանքային պայմանների մասին համաձայնագիրը – խմբ.): Նախատեսում ենք հետագա ներդրումներ ՀՌՀ-ում. ՌԴ կրթության փոխնախարարՆիստի ընթացքում կողմերը քննարկել են նաև հումանիտար ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն այս տարվա 10 ամիսների ընթացքում հասել է 10,2 մլրդ դոլարի, ինչը երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Բացի այդ, Հայաստանն ու Ռուսաստանը երկկողմ առևտրում գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկների, իսկ ռուսական ռուբլու մասնաբաժինը փոխադարձ հաշվարկներում հասել է 96,3 %-ի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0c/83868718_0:139:1476:1246_1920x0_80_0_0_fb23b123f2ab2193ac7e0a5b6eb5642c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մհեր գրիգորյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, առևտուր, տնտեսություն
մհեր գրիգորյան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, առևտուր, տնտեսություն
Համակարգային աճ կա բոլոր ուղղություններով. Գրիգորյանը՝ Հայաստանի և ՌԴ-ի միջև առևտրի մասին
Անելիքները շատ են, բայց երկկողմ առևտրի գրեթե կրկնակի աճը տպավորիչ է, նշել է ՀՀ փոխվարչապետը։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ գոհ է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների արդյունքներից:
Փետրվարի 20-ին Մոսկվայում կայացել է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Իսկապես, քննարկել ենք հարցերի լայն շրջանակ, որոնք կարևոր են և' մեր երկրի, և', ընդհանրապես, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար։ Դրանք կապված են տնտեսության և առևտրի, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների հետ։ Տարվա արդյունքներով արձանագրել ենք շատ լավ ցուցանիշներ, բոլոր ուղղություններով՝ համակարգային աճ», – նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ առևտրի գրեթե կրկնակի աճը տպավորիչ է։
«Իհարկե, ի նպաստ այդ համագործակցության զարգացման, անելիքները ևս շատ են։ Բայց առևտրի՝ գրեթե երկու անգամ աճը տպավորիչ է: Մենք հույս ունենք, որ հանձնաժողովի հաջորդ նիստում ևս երկնիշ աճ կարձանագրվի»,-ասել է ՀՀ փոխվարչապետը:
Գրիգորյանը հիշեցրել է նաև կրթության ոլորտում ստորագրված համաձայնագիրը (նկատի է առնվում Երևանում Հայ-ռուսական համալսարանի աշխատանքային պայմանների մասին համաձայնագիրը – խմբ.):
Նիստի ընթացքում կողմերը քննարկել են նաև հումանիտար ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:
Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն այս տարվա 10 ամիսների ընթացքում հասել է 10,2 մլրդ դոլարի, ինչը երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Բացի այդ, Հայաստանն ու Ռուսաստանը երկկողմ առևտրում գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկների, իսկ ռուսական ռուբլու մասնաբաժինը փոխադարձ հաշվարկներում հասել է 96,3 %-ի։