https://arm.sputniknews.ru/20241219/inch-e-petq-anel-vor-zhvoghvovrdi-qajutjunn-artnana-hrant-matevvosjani-banadzevy-84128255.html
Ի՞նչ է պետք անել, որ ժողովրդի քաջությունն արթնանա. Հրանտ Մաթևոսյանի բանաձևը
Ի՞նչ է պետք անել, որ ժողովրդի քաջությունն արթնանա. Հրանտ Մաթևոսյանի բանաձևը
Sputnik Արմենիա
Դեկտեմբերի 19-ին՝ Հրանտ Մաթևոսյանի հիշատակի օրը, ներկայացնում եմ մի քանի հատված «Մի՛ ուրացեք ձեր եղբորը» գրքից, որը լույս է տեսել հենց 2002 թվականին, երբ... 19.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-19T23:00+0400
2024-12-19T23:00+0400
2024-12-19T23:00+0400
5 րոպե դուլյանի հետ
հեղինակներ
հրանտ մաթևոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/142/68/1426863_0:27:1601:927_1920x0_80_0_0_091b8795cd6d6221836ff9d0ebca2a8c.jpg
Դեկտեմբերի 19-ին՝ Հրանտ Մաթևոսյանի հիշատակի օրը, ներկայացնում եմ մի քանի հատված «Մի՛ ուրացեք ձեր եղբորը» գրքից, որը լույս է տեսել հենց 2002 թվականին, երբ կյանքից հեռացավ երևի թե ամենահայտնի ժամանակակից հայ գրողը։ Մի քիչ անսովոր գիրք է։ Այնտեղ պարզապես ամփոփված են Հրանտ Մաթևոսյանի պատասխաններն իմ գործընկերների՝ հայաստանցի լրագրողների հարցերին, թեև դեռ 1995 թվականին նա անկեղծորեն խոստովանել էր. «Առաջ իմ նախընտրած պարբերականը «Գրական թերթն» էր, հիմա այլևս սիրած թերթ չունեմ»։Եվ այսպես։ Հրանտ Մաթևոսյանը՝ մտավորականության մասին. «Չերչիլն ասում էր՝ ազնվականությունը իր արյունով Լամանշը կլերդացնի ու թշնամու ոտքը Բրիտանիա չի թողնի: Ցավալի է, իհարկե, որ մենք այդ խավը, այդ վերնախավը այդպես՝ իր արյունով հայրենիք սահմանող, իր վարքով երկիրը սահմանադրող մտավորականության այդ խավը չունենք ու չենք ունեցել, ավելի ցավոտը, սակայն, մարդկային այդ ազնիվ ու ազնվական որակի անկումն է, այդ հատկանիշի նահանջը։ Մեր մտավորականությունն ու մտավորականը գուցե թե հենց հայ մարդն է, հայ գյուղացին՝ իմ հայրը, իմ պապը, որ այս անտեր աշխարհում իր տան և՛ տերն էր, և՛ մշակը, այս անթագ-անիշխան երկրի և՛ իշխանն էր, և՛ չոբանը»:«Ինչո՞ւ ենք մենք այդքան չար»։ Լրագրողներից մեկի այս հարցին Հրանտ Մաթևոսյանը հակադարձել է. «Քո Սարյա՞նն է չար, Կոմիտա՞սը, Չարե՞նցը, Թումանյա՞նը, Մյասնիկյա՞նը, Գարեգին Նժդե՞հը... Մեր փոքրիշատե արտահայտված ո՞ր անհատն է իրենով չարություն նշում... Մնացյալիս և զանգվածի մասի՞ն է խոսքը, նրա՞նց, ովքեր օրավուր բարձրացող Սարյանի շուրջը գազազում էին, Չարենցին կերան, Կոմիտասին այստեղից արտաքսեցին, Թումանյանի դեմ հարյուրներով հոդվածներ ու մատնագրեր... և այլն, և նրա՞նց, ում ժողովուրդ ենք ասում: Դա չարություն չէ, դա խեղճություն է, անկարություն։ Դա մերժվածի դառնություն է, Թումանյանը դառնացած էր ասում և պատճառաբանում էր ոտնակոխ տրորվածի Հայոց մեր պատմությամբ, ես անկարություն եմ ասում»:Եվրոպական իշխանափոխություն՝ ի պատասխան ամերիկյան իշխանափոխության. եկել է Մերցի ժամանակը«Եթե վաղը պատերազմ սկսվի, ճակատ մեկնողներին ի՞նչ խոսքեր կուղղեք»: Հրանտ Մաթևոսյանի պատասխանը. «Միայն հաղթանակ, ասելու եմ` պարտությունը պառավ ջադու է դառնալու, կպչի թիկունքիդ, ինչ կողմի վրա ուր էլ գնաս, վրացին, ռուսը, չեչենը, հույնը, պարսիկը, մինչև իսկ թուրքը ասելու են՝ ջահել մարդ ես, չե՞ս ամաչում, էդ ի՞նչ ես շալակել, ասելու են` կի՞նդ է, եկեղեցով հետը պսակված ես, չե՞ս կարողանում բաժանվել։ Միա՛յն հաղթանակ, և կյանքդ նժույգ է դառնալու, քեզ իր թամբին առնի, և բոլոր կողմերիդ վրա հորիզոններ են բացվելու, և քո ընթացքի ճանապարհին քեզ համակիր սիրով են ողջունելու վրացին, ռուսը, չեչենը, հույնը, պարսիկը, մինչև իսկ թշնամիդ… Միայն հաղթանակ, ասելու եմ»։Թուրքերն էլ են պարտվել, բայց… Ահա թե ինչ է պատմում Հրանտ Մաթևոսյանը. «1912-13-ի մի տարվա մեջ թուրքերը բալկանյան երկու պատերազմ են ունեցել ու երկուսում էլ շատ արագ պարտվել. երկրորդ պատերազմին, երբ հունաբալկանյան ուժերը բոլոր կողմերից օղակել էին, և Սալոնիկը պիտի ընկներ՝ թուրքերի համար շատ կարևոր այդ նավահանգիստը, թուրքերի Սանկտ Պետերբուրգը, իրենց, կարծեմ, միակ հածանավը երիտթուրքերը ուղարկեցին ոչ թե քաղաքի պաշտպանությունն ուժեղացնելու, այլ քաղաքից հանելու իրենց աքսորյալին՝ իրենց գահընկեց Աբդուլ Համիդին. իրենց թշնամուն, ում դեմ երեսուն տարի արյունոտ կռվի մեջ էին եղել և չորս տարի առաջ թախտընկեց էին արել, ով երկու տարի առաջ հակահեղափոխության ծանր ալիքով խփել ու գրեթե կործանել էր Պոլիսը: Ահա այս սուլթանին ընտանյոք հանեցին Սալոնիկից: Մերն այդ չէ, մենք այդ չենք»:Բա ինչպիսի՞ն ենք և ինչ հեռանկար ունենք մենք՝ հայերս։ Հրանտ Մաթևոսյանը համոզված էր. «Մի քիչ ավելի ծարավի լինել, քան մենք ենք, օժտվելու տարիքում մեզ մի քիչ ավելի օժտել, համայնքին այսքան չապավինել, տկարությունն այսքան չհանդուրժել, ինչքան մենք ենք ապավինում և հանդուրժում ու հանդուրժվում, մի հրեայի, մի գերմանացու չափ աշխատել մեր միավորի, մեր երեխայի վրա... ապա երկու օրվա հաց ու երկօրյա ընթացքի հեռանկար, և դու տես, թե քո չարը, իմ անկարը, Թումանյանի դառնացածը աչքներիս առջև ինչպես է դառնում աշխարհիս ամենաբարի, ամենասիրելի ժողովուրդը. երկու օրվա հաց, երկօրյա ընթացքի հեռանկար՝ և ի՜նչ հիանալի ժողովուրդ բարձրացավ քսանականների իսկապես դառը ժամանակից՝ իմ ծնողների ժողովուրդը. մի քիչ ջանք ինքներս մեզ վրա, և ընթացքի երկօրյա հեռանկար կամ հեռանկարի թեկուզ պատրանք, և տե՛ս, թե ինչ շիտակ, արդարամիտ, ինչ քաջ ժողովուրդ է բարձրանալու՝ իմ որդիների ժողովուրդը»:Համատարած ընտրությունների տարի. ամեն ինչ վերջնականապես փչացրեց Ռումինիան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/142/68/1426863_0:0:1587:1190_1920x0_80_0_0_ecf821008e4e22132a4e4afed9bb86b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
5 րոպե դուլյանի հետ, հեղինակներ, հրանտ մաթևոսյան
5 րոպե դուլյանի հետ, հեղինակներ, հրանտ մաթևոսյան
Դեկտեմբերի 19-ին՝ Հրանտ Մաթևոսյանի հիշատակի օրը, ներկայացնում եմ մի քանի հատված «Մի՛ ուրացեք ձեր եղբորը» գրքից, որը լույս է տեսել հենց 2002 թվականին, երբ կյանքից հեռացավ երևի թե ամենահայտնի ժամանակակից հայ գրողը։ Մի քիչ անսովոր գիրք է։ Այնտեղ պարզապես ամփոփված են Հրանտ Մաթևոսյանի պատասխաններն իմ գործընկերների՝ հայաստանցի լրագրողների հարցերին, թեև դեռ 1995 թվականին նա անկեղծորեն խոստովանել էր. «Առաջ իմ նախընտրած պարբերականը «Գրական թերթն» էր, հիմա այլևս սիրած թերթ չունեմ»։
Եվ այսպես։ Հրանտ Մաթևոսյանը՝ մտավորականության մասին. «Չերչիլն ասում էր՝ ազնվականությունը իր արյունով Լամանշը կլերդացնի ու թշնամու ոտքը Բրիտանիա չի թողնի: Ցավալի է, իհարկե, որ մենք այդ խավը, այդ վերնախավը այդպես՝ իր արյունով հայրենիք սահմանող, իր վարքով երկիրը սահմանադրող մտավորականության այդ խավը չունենք ու չենք ունեցել, ավելի ցավոտը, սակայն, մարդկային այդ ազնիվ ու ազնվական որակի անկումն է, այդ հատկանիշի նահանջը։ Մեր մտավորականությունն ու մտավորականը գուցե թե հենց հայ մարդն է, հայ գյուղացին՝ իմ հայրը, իմ պապը, որ այս անտեր աշխարհում իր տան և՛ տերն էր, և՛ մշակը, այս անթագ-անիշխան երկրի և՛ իշխանն էր, և՛ չոբանը»:
«Ինչո՞ւ ենք մենք այդքան չար»։ Լրագրողներից մեկի այս հարցին Հրանտ Մաթևոսյանը հակադարձել է. «Քո Սարյա՞նն է չար, Կոմիտա՞սը, Չարե՞նցը, Թումանյա՞նը, Մյասնիկյա՞նը, Գարեգին Նժդե՞հը... Մեր փոքրիշատե արտահայտված ո՞ր անհատն է իրենով չարություն նշում... Մնացյալիս և զանգվածի մասի՞ն է խոսքը, նրա՞նց, ովքեր օրավուր բարձրացող Սարյանի շուրջը գազազում էին, Չարենցին կերան, Կոմիտասին այստեղից արտաքսեցին, Թումանյանի դեմ հարյուրներով հոդվածներ ու մատնագրեր... և այլն, և նրա՞նց, ում ժողովուրդ ենք ասում: Դա չարություն չէ, դա խեղճություն է, անկարություն։ Դա մերժվածի դառնություն է, Թումանյանը դառնացած էր ասում և պատճառաբանում էր ոտնակոխ տրորվածի Հայոց մեր պատմությամբ, ես անկարություն եմ ասում»:
«Եթե վաղը պատերազմ սկսվի, ճակատ մեկնողներին ի՞նչ խոսքեր կուղղեք»: Հրանտ Մաթևոսյանի պատասխանը. «Միայն հաղթանակ, ասելու եմ` պարտությունը պառավ ջադու է դառնալու, կպչի թիկունքիդ, ինչ կողմի վրա ուր էլ գնաս, վրացին, ռուսը, չեչենը, հույնը, պարսիկը, մինչև իսկ թուրքը ասելու են՝ ջահել մարդ ես, չե՞ս ամաչում, էդ ի՞նչ ես շալակել, ասելու են` կի՞նդ է, եկեղեցով հետը պսակված ես, չե՞ս կարողանում բաժանվել։ Միա՛յն հաղթանակ, և կյանքդ նժույգ է դառնալու, քեզ իր թամբին առնի, և բոլոր կողմերիդ վրա հորիզոններ են բացվելու, և քո ընթացքի ճանապարհին քեզ համակիր սիրով են ողջունելու վրացին, ռուսը, չեչենը, հույնը, պարսիկը, մինչև իսկ թշնամիդ… Միայն հաղթանակ, ասելու եմ»։
Թուրքերն էլ են պարտվել, բայց… Ահա թե ինչ է պատմում Հրանտ Մաթևոսյանը. «1912-13-ի մի տարվա մեջ թուրքերը բալկանյան երկու պատերազմ են ունեցել ու երկուսում էլ շատ արագ պարտվել. երկրորդ պատերազմին, երբ հունաբալկանյան ուժերը բոլոր կողմերից օղակել էին, և Սալոնիկը պիտի ընկներ՝ թուրքերի համար շատ կարևոր այդ նավահանգիստը, թուրքերի Սանկտ Պետերբուրգը, իրենց, կարծեմ, միակ հածանավը երիտթուրքերը ուղարկեցին ոչ թե քաղաքի պաշտպանությունն ուժեղացնելու, այլ քաղաքից հանելու իրենց աքսորյալին՝ իրենց գահընկեց Աբդուլ Համիդին. իրենց թշնամուն, ում դեմ երեսուն տարի արյունոտ կռվի մեջ էին եղել և չորս տարի առաջ թախտընկեց էին արել, ով երկու տարի առաջ հակահեղափոխության ծանր ալիքով խփել ու գրեթե կործանել էր Պոլիսը: Ահա այս սուլթանին ընտանյոք հանեցին Սալոնիկից: Մերն այդ չէ, մենք այդ չենք»:
Բա ինչպիսի՞ն ենք և ինչ հեռանկար ունենք մենք՝ հայերս։ Հրանտ Մաթևոսյանը համոզված էր. «Մի քիչ ավելի ծարավի լինել, քան մենք ենք, օժտվելու տարիքում մեզ մի քիչ ավելի օժտել, համայնքին այսքան չապավինել, տկարությունն այսքան չհանդուրժել, ինչքան մենք ենք ապավինում և հանդուրժում ու հանդուրժվում, մի հրեայի, մի գերմանացու չափ աշխատել մեր միավորի, մեր երեխայի վրա... ապա երկու օրվա հաց ու երկօրյա ընթացքի հեռանկար, և դու տես, թե քո չարը, իմ անկարը, Թումանյանի դառնացածը աչքներիս առջև ինչպես է դառնում աշխարհիս ամենաբարի, ամենասիրելի ժողովուրդը. երկու օրվա հաց, երկօրյա ընթացքի հեռանկար՝ և ի՜նչ հիանալի ժողովուրդ բարձրացավ քսանականների իսկապես դառը ժամանակից՝ իմ ծնողների ժողովուրդը. մի քիչ ջանք ինքներս մեզ վրա, և ընթացքի երկօրյա հեռանկար կամ հեռանկարի թեկուզ պատրանք, և տե՛ս, թե ինչ շիտակ, արդարամիտ, ինչ քաջ ժողովուրդ է բարձրանալու՝ իմ որդիների ժողովուրդը»: