00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:09
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համատարած ընտրությունների տարի. ամեն ինչ վերջնականապես փչացրեց Ռումինիան

© Sputnik / Дмитрий Осматеско / Անցնել մեդիապահոցԸնտրություններ
Ընտրություններ - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2024
Ընտրություններ
Բաժանորդագրվել
2024 թվականը հիրավի համատարած ընտրությունների տարի էր։ Մարդիկ ընտրատեղամասեր են գնացել 72 երկրում, որոնց բնակչության ընդհանուր թիվը կազմում է 3,7 միլիարդ։ Այսինքն` քվեարկելու հնարավորություն է ունեցել մարդկության գրեթե կեսը։ Նման բան մեր մոլորակի պատմության ընթացքում երբեք չէր եղել։ Երևի կարելի էր խոսել դեմոկրատիայի հաղթարշավի մասին, եթե պատկերը չփչացնեին վերջին երեք ընտրությունները։
Մոլդովայում նախագահ Մայա Սանդուն, իհարկե, վերընտրվեց, բայց այդ ընտրությունների հետ միաժամանակ կայացած եվրահանրաքվեի արդյունքները բավական երկիմաստ ստացվեցին՝ Մոլդովայի ներսում ընտրողների կեսից ավելին Եվրամիությանն ինտեգրվելուն դեմ արտահայտվեց, և «այո»-ն չնչին առավելությամբ անցավ միմիայն արտերկրում ապրող ընտրողների ձայների շնորհիվ։ Եվ պատահական չէ, որ քաղաքագետները մինչև հիմա շարունակում են վիճաբանել՝ արդյոք կարելի՞ է պնդել, թե Մոլդովայի բնակչության մեծ մասը եվրոպամետ է, երբ այդ երկրի ներսում անցկացված քվեարկությունը բոլորովին այլ բան է ցույց տվել։
Նոր տարում՝ նոր վարչապետ, բայց ոչ թե Հայաստանում, այլ Ֆրանսիայում
Վրաստանի ընտրությունների մասին էլ չեմ ասում, որովհետև դրանց հետ կապված զարգացումները դեռ շարունակվում են, և շատ դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի այս շաբաթը, քանի որ դեկտեմբերի 14-ին պետք է նախագահ ընտրվի, ինչը հաստատ կրկին սրելու է առանց այն էլ լարված իրավիճակը։ Վրաստանի պետանվտանգության ծառայությունն արդեն զգուշացրել է, որ հակաիշխանական ցույցերի մասնակիցները պատրաստվում են սադրանքների դիմել, իսկ գնացող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ինքը բոլորովին էլ գնացող չէ, այսինքն, չի պատրաստվում զիջել իր տեղը նորընտիր նախագահին, որովհետև այս խորհրդարանը, իր կարծիքով, լեգիտիմ չէ։ Այլ կերպ ասած՝ մինչև դուք չանցկացնեք այնպիսի ընտրություններ, որոնք ես լեգիտիմ կճանաչեմ, նախագահի նստավայրից դուրս եկողը չեմ։ Եթե տարօրինակ եք համարում Վրաստանում ստեղծված իրավիճակը, հետաքրքիր է՝ բա այդ դեպքում Ռումինիայի մասին ի՞նչ կասեք։
Դեկտեմբերի 8-ին Ռումինիայում պետք է կայանար նախագահի ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցելու էին առաջին փուլը հաղթահարած երկու թեկնածուները՝ «TikTok» սոցիալական ցանցի աստղ Կելին Ջորջեսկուն և նախկին հեռուստալրագրող Ելենա Լասկոնին։ Եվ հանկարծ ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը սկսվելուց ընդամենը 48 ժամ առաջ Սահմանադրական դատարանը որոշեց չեղյալ հայտարարել առաջին փուլի արդյունքները։ Մենք՝ հայաստանցիներս, անկախության ավելի քան երեք տասնամյակների ընթացքում ինչ ասես չենք տեսել, բայց այսպիսի բան չի եղել։
Բոլորս հրաշալի հիշում ենք, թե ինչ էր կատարվում մեր հերթական ընտրություններից հետո՝ պարտված ուժերը կամ թեկնածուներն ամփոփում էին խախտումների մասին իրենց ունեցած տվյալները և այդ ամենը ներկայացնում Սահմանադրական դատարան՝ նույնիսկ կանխազգալով, որ այդ բարձրագույն ատյանը մեզ մոտ միշտ էլ գտնվում է գործադիրի վերահսկողության տակ և երբեք անվավեր չի ճանաչի ընտրությունների արդյունքները։ Բայց մեր հավերժ լավատես ընդդիմությունն այնուամենայնիվ ամեն անգամ հրաշքի էր սպասում, որը, բնականաբար, տեղի չէր ունենում։ Ռումինիայում աննախադեպ բան կատարվեց՝ պարտված քաղաքական ուժը չի բողոքել Սահմանադրական դատարան։ Այդ դատարանն իր որոշումը կայացրել է հատուկ ծառայությունների ներկայացրած տվյալների հիման վրա։
Միջին ընտրողի հետ 5-րոպեանոց զրույցը ժողովրդավարության դեմ ամենալավ փաստարկն է. Չերչիլ
Անվտանգության ծառայությունը պնդում է, թե քվեարկության արդյունքների վրա ազդել է «դրսի միջամտությունը»՝ ակնարկելով, թե հենց Ռուսաստանն է մոտ 35 հազար կայքէջերի միջոցով հզոր աջակցություն ցույց տվել թեկնածուներից մեկին՝ Կելին Ջորջեսկուին, որին ընտրություններից դեռ մի քանի շաբաթ առաջ շատ քչերն էին ճանաչում, բայց որն առաջին փուլում ամենից շատ ձայն էր ստացել։ Բրիտանացի մեկնաբան Թիմ Բլեքն այս առիթով կարծիք է հայտնել. «Կարելի է, իհարկե, ենթադրել, որ ռուսաստանյան ինչ-որ ուժեր ցանկացել են ազդել ընտրությունների արդյունքների վրա, բայց պարզապես անհեթեթ եմ համարում այն գաղափարը, թե հարյուրհազարավոր ռումինացիներ անհայտ մարդու օգտին են քվեարկել միայն այն պատճառով, որ արտասահմանում պատրաստած ինչ-որ գրառումներ են կարդացել սոցիալական ցանցերում։ Շատ ավելի հավանական է, որ ռումինացիներին, ինչպես նաև ողջ Եվրոպային, ձանձրացրել են հին ու ծանոթ դեմքերը և ուժերը, որոնք ոչինչ չեն անում ժողովրդի վիճակը բարելավելու համար»։
Ամենահետաքրքիրն այն է, որ ընտրությունների առաջին փուլի հենց հաջորդ օրը Ռումինիայի նախագահի աշխատակազմը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասված էր բառացիորեն հետևյալը. «Ռումինիայի նախագահը պետական մարմիններից չի ստացել որևէ տեղեկություն՝ կապված ընտրությունների ռիսկերի հետ կամ արտաքին ազդեցության մասին»։
Ու հանկարծ հատուկ ծառայությունները, որոնք դրանից առաջ որևէ վտանգ չէին տեսնում, անսպասելիորեն փոխել են իրենց դիրքորոշումը, որոշակի տվյալներ են ներկայացրել, որոնց հիման վրա էլ Սահմանադրական դատարանը չեղարկել է ընտրությունները։ Ընդ որում, փաստում է լեհ լրագրող Մատեուշ Պիսկորսկին, հատուկ ծառայություններն իրենց տվյալները հաստատող որևէ ապացույց չեն բերել։
Երևի պատահական չէ, որ իշխանությունների պահվածքը խիստ բացասական է գնահատել նաև Ջորջեսկուի հիմնական մրցակիցը։ «Այսօր այն օրն է, երբ ռումինական պետությունը ոտնակոխ արեց ժողովրդավարությունը»,- ասել է երկրորդ փուլ անցած Ելենա Մասկոնին։ Դե ինչ, ափսոս, որ այսպես է ավարտվում համատարած ընտրությունների տարին։
Լրահոս
0