https://arm.sputniknews.ru/20241219/hhn-patrastvum-e-tntesakan-hamagvortsakcutjan-hamadzajnagir-stvoragrel-hungariaji-het-84107724.html
ՀՀ–ն պատրաստվում է տնտեսական համագործակցության համաձայնագիր ստորագրել Հունգարիայի հետ
ՀՀ–ն պատրաստվում է տնտեսական համագործակցության համաձայնագիր ստորագրել Հունգարիայի հետ
Sputnik Արմենիա
Կողմերը շարունակում են վերականգնել հարաբերությունները, որոնք ընդհատվել էին 2012 թվականին, երբ Հունգարիան Ադրբեջանին փոխանցեց ցմահ ազատազրկված Ռամիլ Սաֆարովին։ 19.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-19T11:59+0400
2024-12-19T11:59+0400
2024-12-19T12:23+0400
հայաստան
հունգարիա
համաձայնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/597/48/5974878_0:0:1600:901_1920x0_80_0_0_66db211b7debe11178646ec234fc708d.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը պատրաստվում է տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել Հունգարիայի հետ։ Էկոնոմիկայի նախարարության` համաձայնագիրը ստորագրելու առաջարկը հավանության է արժանացավ ՀՀ կառավարության նիստում։Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին Հայաստանը որոշեց դեսպանություն բացել Հունգարիայում։ Այս երկրի հետ հարաբերություններում լարվածություն էր առաջացել 2012 թվականին, երբ Հունգարիան Ադրբեջանին էր հանձնել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին։Երկխոսությունը վերսկսվեց 2022 թվականին։ Հունգարիան միջնորդ հանդիսացավ հայ գերիներին Ադրբեջանից վերադարձնելու համար։ Ավելի ուշ Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Պետեր Սիյարտոն պայմանավորվեցին դեսպանատների փոխադարձ բացման շուրջ։2023 թ. մայիսին Երևանի և Բուդապեշտի միջև վերականգնվեցին դիվանագիտական շփումները։Չնայած քաղաքական տարաձայնություններին` երկրների միջև տնտեսական կապերը պահպանվում էին։ 2023 թվականին Հայաստանից Հունգարիա արտահանումը կազմել է շուրջ 1 մլն դոլար, հիմնականում արտահանել են քար և կերամիկական արտադրանքներ, ինչպես նաև սարքավորումներ։ Հունգարիայից ներմուծումը հասել է գրեթե 30 մլն դոլարի, որի մեծ մասը ավանդաբար դեղամիջոցներն են (մոտ 8 մլն դոլար)։
հունգարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/597/48/5974878_148:0:1481:1000_1920x0_80_0_0_381500061070da7bcab2096dd163d801.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հունգարիա, համաձայնագիր
հայաստան, հունգարիա, համաձայնագիր
ՀՀ–ն պատրաստվում է տնտեսական համագործակցության համաձայնագիր ստորագրել Հունգարիայի հետ
11:59 19.12.2024 (Թարմացված է: 12:23 19.12.2024) Կողմերը շարունակում են վերականգնել հարաբերությունները, որոնք ընդհատվել էին 2012 թվականին, երբ Հունգարիան Ադրբեջանին փոխանցեց ցմահ ազատազրկված Ռամիլ Սաֆարովին։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը պատրաստվում է տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել Հունգարիայի հետ։ Էկոնոմիկայի նախարարության` համաձայնագիրը ստորագրելու առաջարկը հավանության է արժանացավ ՀՀ կառավարության նիստում։
Ինչպես նշվում է կառավարության պարզաբանման մեջ, փաստաթուղթն ուղղված է երկկողմ հարաբերությունների զարգացմանը առևտրի, դեղագործության, զբոսաշրջության, տրանսպորտի և այլ ոլորտներում։ Նախատեսվում է նաև տնտեսական հարցերով զբաղվող համատեղ հանձնաժողով ստեղծել։
Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին Հայաստանը
որոշեց դեսպանություն բացել Հունգարիայում։ Այս երկրի հետ հարաբերություններում լարվածություն էր առաջացել 2012 թվականին, երբ Հունգարիան Ադրբեջանին էր հանձնել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին։
Երկխոսությունը վերսկսվեց 2022 թվականին։ Հունգարիան միջնորդ հանդիսացավ հայ գերիներին Ադրբեջանից վերադարձնելու համար։ Ավելի ուշ Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Պետեր Սիյարտոն պայմանավորվեցին դեսպանատների փոխադարձ բացման շուրջ։
2023 թ. մայիսին Երևանի և Բուդապեշտի միջև
վերականգնվեցին դիվանագիտական շփումները։
Չնայած քաղաքական տարաձայնություններին` երկրների միջև տնտեսական կապերը պահպանվում էին։ 2023 թվականին Հայաստանից Հունգարիա արտահանումը կազմել է շուրջ 1 մլն դոլար, հիմնականում արտահանել են քար և կերամիկական արտադրանքներ, ինչպես նաև սարքավորումներ։ Հունգարիայից ներմուծումը հասել է գրեթե 30 մլն դոլարի, որի մեծ մասը ավանդաբար դեղամիջոցներն են (մոտ 8 մլն դոլար)։