00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ կվերսկսվեն «Հայկական ավիաուղիների» հետաձգված չվերթերը․ ներկայացուցիչը ժամկետներ է ասել

© Photo : press office of the Armenian AirlinesArmenian Airlines–ի ինքնաթիռ
Armenian Airlines–ի ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 19.12.2024
Armenian Airlines–ի ինքնաթիռ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Չեղարկված թռիչքների մոտ 100 ուղևորի փոխադրումը կազմակերպվել է տարբեր ավիաընկերությունների միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության մի շարք ուղղություններով հետաձգված և չեղարկված չվերթերը մի քանի օրից կվերսկսվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ավիաընկերության մամուլի քարտուղար Դիանա Կարապետյանը հայտնեց, որ Սերբիայում տեխսպասարկում՝ C-check (օդանավի պլանային ստուգում, որը 2 տարին մեկ պարտադիր է բոլոր օդանավերի համար) անցնող օդանավը Երևանում կլինի մինչև շաբաթվա վերջ, և չվերթերը կվերականգնվեն սահմանված ժամանակացույցով։
«Հնարավոր է՝ օդանավը հենց վաղն էլ արդեն Երևանում լինի, ավելի ուշ հանդես կգանք հայտարարությամբ»,- նշեց մամուլի քարտուղարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 14-ից «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ինքնաթիռների տեխնիկական սպասարկման պատճառով ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները, իսկ նոյեմբերին հայտնել էին դրանք դեկտեմբերի 9-ին վերսկսելու մասին։ Դեկտեմբերի 12-ին ավիաընկերությունը կրկին հայտարարություն տարածեց, որ չվացուցակում փոփոխություններ են արվել՝ ավիաընկերության օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների կատարման (C-check) ուշացման պատճառով։
«Ցավոք, Հայաստանում լիցենզավորված նման ընկերություն չկա, հայկական օդանավերը ստիպված են մեկնել արտերկիր պլանային տեխնիկական աշխատանքների կատարման համար։ Տվյալ դեպքում օդանավը Սերբիայի Բելգրադ քաղաքում է, պայմանագրային պարտավորություններից և կոմերցիոն գաղտնիքից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հրապարակել։ Տեխսպասարկման ընթացքում եղան որոշակի ժամկետների խախտումներ, ինչի պատճառով էլ մենք ստիպված եղանք որոշ թռիչքներ հետաձգել կամ չեղարկել»,- հայտնեց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ բոլոր ուղևորներին, ում չվերթերը չեղարկվել է ավիաընկերության կողմից, առաջարկվել է գումարի ամբողջական վերադարձ կամ ամսաթվի փոփոխություն։
«Որոշ դեպքերում, ելնելով անհատական խնդիրներից և խիստ անհրաժեշտությունից, կազմակերպել ենք շուրջ 100 ուղևորի փոխադրումն այլ ավիաընկերությունների միջոցով»,- հայտնեց Դիանա Կարապետյանը։
Մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ ներկայում «Հայկական ավիաուղիների» օդանավերի պարկում շահագործվում է 2 օդանավ, որոնցից մեկը հիմնական սպասարկում է դեպի ՌԴ քաղաքներ չվերթերը, իսկ մյուսը՝ վրացական ուղղությունը, որի դեպքում որևէ չվերթի չեղարկման մասին խոսք չկա։ Նախատեսվում է, որ այս օդանավն է իրականացնելու դեպի Հնդկաստան՝ Դելի թռիչքները։ Նախապես հայտարարվել էր, որ Երևան-Դելի-Երևան չվերթերը մեկնարկելու են դեկտեմբերի 20-ից, սակայն այստեղ, ըստ ավիաընկերության ներկայացուցչի, գործընթացը փոքր-ինչ երկարում է։
Բանակցություններ են ընթանում հնդկական կողմի հետ։ Ամենայն հավանականությամբ, արդեն փետրվար-մարտ ամիսներից կմեկնարկեն դեպի Դելի ուղիղ թռիչքները։
Լրահոս
0