https://arm.sputniknews.ru/20241212/hajkakan-aviaughiner-y-krkin-hetadzgum-e-trichqner-irakanacnely-83875903.html
«Հայկական ավիաուղիներ»-ը կրկին հետաձգում է թռիչքներ իրականացնելը
«Հայկական ավիաուղիներ»-ը կրկին հետաձգում է թռիչքներ իրականացնելը
Sputnik Արմենիա
Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում, թռիչքի ամսաթիվը փոփոխություն։ 12.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-12T14:52+0400
2024-12-12T14:52+0400
2024-12-12T14:53+0400
«հայկական ավիաուղիներ» ավիաընկերություն
օդանավակայան
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0e/81825561_0:167:1600:1067_1920x0_80_0_0_ef99041ec717af7efe82fe5760187997.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. «Հայկական ավիաուղիներ»-ը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների կատարման (C-check) ուշացման պատճառով թռիչքները դեռ չեն վերսկսի։Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում, թռիչքի ամսաթիվը փոփոխություն։Գումարի վերադարձի համար պետք է դիմել տոմսի գնման վայր կամ կազմակերպություն:Ավիաընկերությունից հայտնում են, որ աշխատում են թռիչքները հնարավորին շուտ վերսկսելու ուղղությամբ և նախատեսում են, որ հաջորդ շաբաթ չվացուցակն ամբողջությամբ կվերականգնվի:Հիշեցնենք՝ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հոկտեմբերին հայտարարել էր, որ ինքնաթիռների տեխնիկական սպասարկման պատճառով ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները, իսկ նոյեմբերին հայտնել էր դրանք դեկտեմբերնի 9-ին վերսկսելու մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0e/81825561_0:0:1424:1067_1920x0_80_0_0_868c91645f5cbacc3dca1797ef5b9842.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հայկական ավիաուղիներ» ավիաընկերություն, օդանավակայան, ինքնաթիռ
«հայկական ավիաուղիներ» ավիաընկերություն, օդանավակայան, ինքնաթիռ
«Հայկական ավիաուղիներ»-ը կրկին հետաձգում է թռիչքներ իրականացնելը
14:52 12.12.2024 (Թարմացված է: 14:53 12.12.2024) Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում, թռիչքի ամսաթիվը փոփոխություն։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. «Հայկական ավիաուղիներ»-ը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների կատարման (C-check) ուշացման պատճառով թռիչքները դեռ չեն վերսկսի։
Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում, թռիչքի ամսաթիվը փոփոխություն։
Գումարի վերադարձի համար պետք է դիմել տոմսի գնման վայր կամ կազմակերպություն:
«Թռիչքի ամսաթիվը փոխելու և այլ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել help@armenianairlines.am էլ. հասցեին՝ կցելով ավիատոմսը և թողնելով կոնտակտային հեռախոսահամար»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ավիաընկերությունից հայտնում են, որ աշխատում են թռիչքները հնարավորին շուտ վերսկսելու ուղղությամբ և նախատեսում են, որ հաջորդ շաբաթ չվացուցակն ամբողջությամբ կվերականգնվի:
Հիշեցնենք՝ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հոկտեմբերին
հայտարարել էր, որ ինքնաթիռների տեխնիկական սպասարկման պատճառով ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները, իսկ նոյեմբերին հայտնել էր դրանք դեկտեմբերնի 9-ին վերսկսելու մասին։