https://arm.sputniknews.ru/20241219/alaverdii-sanahin-taghamasi-25-yntaniqi-bnakaran-gnelu-gumary-kkrknapatkvi-84114038.html
Ալավերդիի Սանահին թաղամասի 25 ընտանիքի բնակարան գնելու գումարը կկրկնապատկվի
Ալավերդիի Սանահին թաղամասի 25 ընտանիքի բնակարան գնելու գումարը կկրկնապատկվի
Sputnik Արմենիա
Ծրագրի իրականացման համար 2024 թ. պետական բյուջեից լրացուցիչ 150 մլն դրամ է հատկացվել։ 19.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-19T13:10+0400
2024-12-19T13:10+0400
2024-12-19T13:12+0400
հայաստան
ալավերդի
հեղեղում
ընտանիք
գումար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1e/76449515_0:250:1600:1150_1920x0_80_0_0_0e5200dfcaf7c7f408e6533deebe6f7b.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Հեղեղումներից տուժած Ալավերդիի Սանահին թաղամասի 25 ընտանիքի բնակարան գնելու գումարը զգալի կավելանա։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածաքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։Նա նշեց, որ յուրաքանչյուր ընտանիքի համար ՀՀ կառավարությունը որպես փոխհատուցում այս պահի շուկայական արժեքով 1 քմ–ի համար նախատեսել է 63 400 դրամ։ Մինչդեռ տեղում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ գումարով հնարավոր չէ բնակարան գնել։ Այդ պատճառով կառավարությունը փոխել է գումարի չափը և սահմանել 1 քմ–ի համար 148 050 դրամ։Նա նշեց, որ փոխհատուցում ստանալու դիմումների ընդունման վերջնաժամկետը 2025 թ. մարտի 1–ն է։Ծրագրի իրականացման համար 2024 թ. պետական բյուջեից լրացուցիչ 150 մլն դրամ է հատկացվել։Հիշեցնենք` 2024–ի մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ մահացավ։Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը աղետի գոտի հայտարարվեցին։
ալավերդի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1e/76449515_0:0:1600:1200_1920x0_80_0_0_cbcc31475449b405faf29754906c697a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալավերդի, հեղեղում, ընտանիք, գումար
հայաստան, ալավերդի, հեղեղում, ընտանիք, գումար
Ալավերդիի Սանահին թաղամասի 25 ընտանիքի բնակարան գնելու գումարը կկրկնապատկվի
13:10 19.12.2024 (Թարմացված է: 13:12 19.12.2024) Ծրագրի իրականացման համար 2024 թ. պետական բյուջեից լրացուցիչ 150 մլն դրամ է հատկացվել։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Հեղեղումներից տուժած Ալավերդիի Սանահին թաղամասի 25 ընտանիքի բնակարան գնելու գումարը զգալի կավելանա։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածաքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա նշեց, որ յուրաքանչյուր ընտանիքի համար ՀՀ կառավարությունը որպես փոխհատուցում այս պահի շուկայական արժեքով 1 քմ–ի համար նախատեսել է 63 400 դրամ։ Մինչդեռ տեղում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ գումարով հնարավոր չէ բնակարան գնել։ Այդ պատճառով կառավարությունը փոխել է գումարի չափը և սահմանել 1 քմ–ի համար 148 050 դրամ։
«Այս 25 ընտանիքը Ալավերդիի Սանահին թաղամասում մեկ վթարային շենքի և մի քանի անհատական տների բնակիչներ են։ Քանի որ մինչ այս պահը չեն կարողացել համարժեք բնակարաններ գնել, նրանք չեն դարձել փոխհատուցման ծրագրի շահառու»,– ավելացրեց Խուդաթյանը։
Նա նշեց, որ փոխհատուցում ստանալու դիմումների ընդունման վերջնաժամկետը 2025 թ. մարտի 1–ն է։
Ծրագրի իրականացման համար 2024 թ. պետական բյուջեից լրացուցիչ 150 մլն դրամ է հատկացվել։
Հիշեցնենք` 2024–ի մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ մահացավ։
Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը աղետի գոտի հայտարարվեցին։