00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:45
15 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:26
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազ, ցորեն և ոչ միայն. ՀՀ փոխվարչապետը դեմ է ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ կտրուկ քայլերին

© SputnikՄհեր Գրիգորյան
Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 18.12.2024
Մհեր Գրիգորյան
Բաժանորդագրվել
Փոխվարչապետը պատասխանեց արևմտամետ գործիչներին, որոնք կոչ են անում խզել տնտեսական կապերը։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոչ է անում երկրի պարենային և էներգետիկ անվտանգության ոլորտների դիվերսիֆիկացման հարցում խուսափել կտրուկ քայլերից: Ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու և Ռուսաստանի հետ տնտեսական ու առևտրային շղթաների փաստացի խզման օգտին հանդես եկող արևմտամետ արտախորհրդարանական ուժերի կազմակերպած խորհրդաժողովում՝ փոխվարչապետը կարևորեց հնարավոր հետևանքների համալիր գնահատականը:
Արձագանքելով այդ քաղաքականության կողմնակիցների ելույթներին՝ փոխվարչապետը նշեց, որ կտրուկ որոշումներ կայացնելուց առաջ անհրաժեշտ է մանրակրկիտ գնահատել դրանց հետևանքները:
«Եթե էներգառեսուրսների կամ պարենամթերքի մատակարարումները դիտարկենք գլոբալ գործընթացներից առանձին վերցված, ապա կարող է թվալ, որ այս կամ այն ապրանքատեսակների գծով իրավիճակը կառավարելի է։ Բայց եթե հաշվի առնենք տրանսպորտային և լոգիստիկ ասպեկտները, պատկերը շատ ավելի բարդ է դառնում», - նշեց Գրիգորյանը։
Փոխվարչապետը հիշեցրեց, որ ուկրաինական իրադարձություններից առաջ ցորենը համեմատաբար մատչելի էր, սակայն Հայաստանի համար գլխավոր խնդիրը լոգիստիկան էր (այդ պատճառով Հայաստանը հացահատիկ էր ներկրում Ռուսաստանից. խմբ):
«Նույն խնդիրները բնորոշ են նաև էներգառեսուրսներին։ Ապրանքը կարող է հասանելի լինել համաշխարհային շուկայում, սակայն լոգիստիկ ռիսկերը ոչ միայն բարձրացնում են դրա արժեքը, այլ առանձին դեպքերում ֆիզիկապես անհնար են դարձնում մատակարարումները», - պարզաբանեց Գրիգորյանը։
Խոսելով տարածաշրջանի գազային ենթակառուցվածքի մասին՝ նա նշեց, որ էներգետիկ ռիսկերի կառավարումը պահանջում է հաշվի առնել ոչ միայն ապրանքի առկայությունն ու գինը, այլև մատակարարման իրական հնարավորությունները:
«Որոշ դեպքերում այդ հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Այդ իսկ պատճառով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն առանցքային նշանակություն ունի ռիսկերի նվազեցման և ավելի կայուն տնտեսական կապերի ստեղծման համար»,- հավելեց նա։
Նշենք, որ վերջին շրջանում իշխող թիմի որոշ ներկայացուցիչներ խոսում են էներգառեսուրսների և պարենամթերքի մատակարարումների «դիվերսիֆիկացման» անհրաժեշտության մասին։ Այս համատեքստում ակնարկներ են հնչում, այդ թվում՝ ապագայում ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին։ Իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդհանրապես հայտարարում է ցորենից դեպի բրնձի անցնելու անհրաժեշտության մասին։ Եվ պատճառն այն է, որ հացահատիկի ավելի քան 90%-ը Հայաստանը ներմուծում է Ռուսաստանից՝ սեփական արտադրության հաշվին ապահովելով իր կարիքների միայն մեկ երրորդը։
Իրատեսակա՞ն է Ադրբեջանից գազ ստանալը․ «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարի և փորձագետի կարծիքները
Լրահոս
0