00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրատեսակա՞ն է Ադրբեջանից գազ ստանալը․ «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարի և փորձագետի կարծիքները

© AP Photo / Dmitry LovetskyԲաքվի Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը Socar Tower երկնաքերի ֆոնին
Բաքվի Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը Socar Tower երկնաքերի ֆոնին - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2024
Բաքվի Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը Socar Tower երկնաքերի ֆոնին
Բաժանորդագրվել
Ոլորտի մասնագետները տեխնիկապես դա հնարավոր են համարում, բայց նշում են, որ տնտեսական առումով դա ձեռնտու չէ հենց Ադրբեջանին։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանից գազամատակարարում ստանալը տեխնիկական առումով իրատեսական է։ Հայաստանի էներգետիկ անվտանգությանը նվիրված սեմինարի ժամանակ այս մասին ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանը Ադրբեջանից գազամատակարարում ունենա։
«Ժամանակին ունեինք Սովետական Միության համակարգ, որը միացված էր բոլոր երկրներին։ Մենք ստանում էինք գազ «Գազպրոմի» հովանու ներքո՝ Ղազախ-Երևան գազատարով Ադրբեջանից։ Այդպես էր մինչև 90–ական թվականները։ Ու ստանում էինք բավականին լուրջ ծավալներով։ Այդ խողովակները առ այսօր կան»,- նշեց Հակոբյանը։
Այն, որ շատերը պարզապես չեն պատկերացնում այդ երևույթը, Հակոբյանը բացատրում է այսպես՝ տարիներ առաջ անհավանական էր թվում նաև այն, որ Հայաստանը գազամատակարարում կունենա Իրանից։
«Բայց երբ ստեղծվեց համապատասխան միջավայրը, գործարքը նույնպես ստացվեց, ու գազամատակարարումը մինչ այսօր կա»,- ասաց նա։
Էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը կարծում է, որ եթե անգամ Ղազախ-Երևան գազատարը կրկին բերվի աշխատանքային վիճակի, Ադրբեջանը զուտ տնտեսական պատճառներով շահագրգռված չի լինելու Հայաստան գազ մատակարարելու հարցում։
«Ադրբեջանը գազ է մատակարարում եվրոպական երկրներ ու Թուրքիա, նա ունի պայմանավորվածություններ, ըստ որոնց` պետք է արտահանման հզորությունը ավելացնի։ Սեփական կարիքների համար Ադրբեջանը անգամ գազ է գնում Ռուսաստանից։ Ուստի Ադրբեջանը ավելորդ գազ չունի, որ ինչ–որ մեկին մատակարարի»,- ասաց մասնագետը։
Բացի դրանից, կա նաև գնային քաղաքականության խնդիր։ Եվրոպայում գազի գինը շատ ավելի բարձր է, այնպես որ Ադրբեջանին ձեռնտու է գազը վաճառել հենց նրանց։
«Թուրքիային գազի 1000 խորանարդ մետրը տալիս են 290-320 դոլարով։ Համեմատության համար՝ մենք Ռուսաստանից գնում ենք 165 դոլարով»,- հավելեց փորձագետը։
Ի դեպ, Հայաստանը Ռուսաստանից էժան գազ է գնում միջպետական պայմանագրի շնորհիվ։ Բելառուսից հետո Հայաստանը ռուսական գազի համար ամենացածր գին վճարող երկրորդ երկիրն է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ չէր բացառել, որ Հայաստանն Ադրբեջանից նույնպես կարող է գազ ներկրել։
Նշենք, որ Հայաստանը Ռուսաստանից ներկրում է տարեկան շուրջ 2,3 մլրդ խմ գազ (2023-ին՝ 2 մլրդ 360,4 մլն), ինչպես նաև Իրանից՝ 300-400 մլն (2023-ին՝ 370,4 մլն)։ Ռուսական գազն օգտագործվում է ընդհանուր սպառման, իրանականը՝ ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար։
Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում 1000 խմ-ի դիմաց 165 դոլարով (միջազգային շուկայական գներից շատ ցածր), և այս սակագինը կպահպանվի մինչև 2030 թվականը։ Իրանից գազ է ձեռք բերվում փոխանակման սկզբունքով (1 խմ գազ 3 ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց, որն արտադրվում է Երևանի ՋԷԿ–ում-ում և այլ ջերմաէլեկտրակայաններում)։ Հայաստանի սպառողները գազը ստանում են հետևյալ սակագներով՝ սոցիալապես անապահով տնային տնտեսությունները՝ 100 հազար դրամով (257 դոլար), այլ տնային տնտեսությունները` 143,7 հազար դրամով (370 դոլար), ագրոարդյունաբերական սուբյեկտները՝ 233,9 դոլարով, ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ սպառում ունեցող այլ ձեռնարկությունները՝ 265,81 դոլարով։
Լրահոս
0